Բորիս Ակունին (մայիսի 20, 1956(1956-05-20)[1][2][3][…], Զեստափոն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ և Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս գրող, գիտնական-ճապոնագետ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ։

Բորիս Ակունին
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1956(1956-05-20)[1][2][3][…] (68 տարեկան)
ԾննդավայրԶեստափոն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԱսիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (1978)
ԵրկերԷրաստ Ֆանդորինի արկածները
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, պատմաբան, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, դրամատուրգ, գրականագետ, հասարակական գործիչ, գլխավոր խմբագիր, japanologist, գրականագետ և գրական քննադատ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունTrue Russia?
Կայքakunin.ru
 Boris Akunin Վիքիպահեստում

Տպագրվել է նաև Աննա Բորիսովա և Անատոլի Բրուսնիկին գրական կեղծանուններով։

Борис Акунин - Boris Akunin 1.jpg
Բորիս Ակունին

Կենսագրություն

խմբագրել

Գրիգորի Չխարտիշվիլին ծնվել է հրետանու կադրային սպայի՝ Շալվի Չխարտիշվիլիի (1919-1997 թվականներ) և Բերտա Իսահակովնա Բրազինսկայայի (1921-2007 թվականներ) ընտանիքում։ Հայրը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել է Կարմիր Դրոշ (1943 թվական) և Կարմիր Աստղ (1953 թվական) շքանշաններով։ Մայրը եղել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Հայրը բնիկ Ցիխիսպերդի գյուղից է (այժմ՝ Օզուրգետիի շրջկենտրոն)։ Ծառայել է ՌԳԿ 9-րդ հրետանային դիվիզիայի 1232 թնդանոթային գնդի բաժնի պետի պաշտոնում։ Պատերազմն ավարտել է մայորի կոչումով և 1959 թվականին զորացրվել է պահեստազոր փոխգնդապետի կոչումով։ Մոր ընտանիքը Տարաշից էր։ 1958 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ 1973 թվականին ավարտել է անգլերենի խորացված ուսուցմամբ № 36 դպրոցը, իսկ 1978 թվականին Մոսկվայի պետական համալսարանի Ասիական երկրների և Աֆրիկայի իստիտուտի պատմափիլիսոփայական բաժինը։ Զբաղվել է գրական թարգմանություններով ճապոներենից անգլերեն։ Նրա թարգմանությամբ հրապարակվել են ճապոնացի հեղինակներ Միսիմա Յուկիոյի, Կենդզի Մարույամայի, Յասուսի Ինոուեի, Մասախիկո Սիմադայի, Կոբո Աբեի, Սինիտի Խոսիի, Տակեսի Կայկոյի, Սյոխե Օոկայի, ինչպես նաև ամերիկյան և անգլիական գրականության ներկայացուցիչների գործերը(ՏԻ Սի Բոյլ, Մալկոլմ Բրեդների, Պիտեր Ուստինով և ուրիշներ)։ Նա աշխատել է որպես «Արտասահմանյան գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ (1994-2000), Ճապոնական գրականության 20 հատորանոց անթալոգիայի գլխավոր խմբագիր, Պուշկինի անվան գրադարանի մեգապրոյեկտի (Սորոսի հիմնադրամ) խորհրդի նախագահ։ Նա աշխատել է «Иностранка» հրատարակչությունում, հանդիսանում է «Դեղորայք ձանձրույթից» շարքի շարադրողը։ 1998 թվականից գրում է գեղարվեստական գրականություն «Բ․Ակունին»կեղծանվան ներքո։ «Բ» -ի ՝ «Բորիս» -ի վերծանումը հայտնվեց մի քանի տարի անց, երբ սկսեցին հաճախակի հարցազրույց վերցնել գրողից:Ճապոնական «ակունին» բառը (ճապ.՝ 悪人) Չխարտիշվիլիի գրական հերոսներից մեկի խոսքերով («Ադամանդե կառքը» վեպում) թարգմանվում է որպես «սրիկա, չարագործ» սակայն, այլ կերպ ասած, հոյակապ մարդ, ով կանգնած է չարի կողմը։ Քննադատական և վավերագրական գործերը հրատարակում է իր իսկական անվան ներքո։

Բացի «Նոր դետեկտիվ» շարքի վեպերից ու պատմություններից («Էրաստ Ֆանդորինի արկածները»), որոնք իրեն համբավ են բերել, Ակունինը ստեղծել է «Գավառական դետեկտիվ» շարքը («Քույր Պելագեայի արկածները»), «Վարպետի արկածները», «Ժանրերը» շարքը և սկսել է«Դեղորայք ձանձրույթից» շարքը։ 2000 թվականին Ակունինը առաջադրվել է « Booker - Smirnoff» մրցանակին «Թագադրում կամ Ռոմանովներից վերջինը» վեպի համար, սակայն չի մտել ֆինալիստների մեջ։ Միևնույն ժամանակ, նույն թվականին նա առաջադրվեց և դարձավ«Антибукер» մրցանակի մրցանակակիր «Թագադրում» վեպով։ 2003 թվականին «Ազազել» վեպը հայտնվեց Բրիտանական գրող–կրիմինալիստների ասոցիացիայի կարճ ցուցակի «Ոսկե աղեղ» բաժնում։

2013 թվականին նա սկսել է աշխատել «Ռուսական Պետության Պատմությունը» գործի վրա, որը հաշվարկված էր 10 տարվա համար՝ներառյալ պատմական տեքստերն ու գեղարվեստական գրականությունը։

Ամուսնացած է։ Առաջին կինը ճապոնուհի է։ Նրա հետ Ակունինն ապրել է մի քանի տարի։ Երկրորդ կինը Էրիկա Էռնեստովնան է՝ խմբագրիչ-թարգմանչուհի։ Երեխաներ չունի։ 2014 թվականից ընտանիքի հետ ապրում է Լոնդոնում։

Ստեղծագործություններ և թարգմանություններ

խմբագրել

«Ժանրեր»

խմբագրել

«Ժանրերը» Բորիս Ակունինի վեպերի շարք է, որոնցում գրողը փորձել է յուրօրինակ փորձարկում կատարել ժանրային գրականության հետ, որտեղ յուրաքանչյուր տեսակը ներկայացված է առանձին գործով։ Այս հավքածուն ներառում է․

Գրքերի շարքը

«Մանկական գիրք տղաների համար»

«Լրտես վեպ»

«Ֆանտաստիկ»

«Որոնում»

«Մանկական գիրք աղջիկների համար» (համահեղինակ է Գլորիա Մուին)

Բորիս Ակունինը «Ժանրերի» գաղափարը այս կերպ է բացատրում, որ եթե «Նոր դետեկտիվ» «էրաստ Ֆանդորինի արկածները» դա դետեկտիվ վեպերի տարատեսակների հավաքածու է ՝ դավադրություն, խարդախություն, բարձր հասարակություն, քաղաքական, քրեական և այլն, ապա այս շարքի առաջադրանքը շատ ավելի լայն է։ Այստեղ ներկայացվում են գեղարվեստական տարբեր ժանրերի «մաքուր» օրինակներ, ավելին՝ գրքերից յուրաքանչյուրը կրում է համապատասխան ժանրի անվանումը։ Առաջին զարկից երեք գիրք, որոնք վաճառքի են հանվում 2004 թվականի փետրվարին՝ մեկ շաբաթվա տարբերությամբ։ Փետրվարի 4-ին լույս է տեսել «Մանկական գիրքը», փետրվարի 11-ին `« Լրտես վեպ », փետրվարի 18-ին` «Ֆանտազիա» գրքերը։ Հետագա ծրագրերը ներառում են «Ընտանեկան սագա», «Արտադրության վեպ», «Մոլախաղեր գիրք», «Կնոջ վեպ» և այլն։

Անատոլի Բրուսնիկին և Աննա Բորիսովա

խմբագրել

2012 թվականի հունվարի 11-ին «Живой журнал» ի իր բլոգում հաստատեց, որ հենց ինքն է թաքնված Անատոլի Բրուսնիկին կեղծանվան տակ։Այս անվան տակ տպագրվել են երեք պատմական վեպեր ՝ «Իններորդ փրկիչը», «Մեկ այլ ժամանակի հերոս» և «Բելոնա»:Բացի այդ նա բացահայտեց, որ հանդիսանում է նաև վեպերի հեղինակ՝ թաքնված Աննա Բորիսովա կանացի կեղծանվան տակ։ Այդ անվան տակ նա գրել է «Այնտեղ ...», «Ստեղծագործ մարդ» և «Տարվա եղանակներ» վեպերը։

Մրցանակներ

խմբագրել
  • 2005 թվականին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից նրան շնորհվել է պատվոգիր։Պատվոգիրը շնորհվել է ռուս-ճապոնական հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման համար։ Պարգևատրման առիթը Ճապոնիայի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման 150-ամյակն էր։
  • 2009 թվականի ապրիլի 29-ին պարգևատրվել է Ծագող արև շքանշանով։ Պարգևատրումը տեղի է ունեցել մայիսի 20-ին, Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը։
  • 2009 թվականի օգօստոսի 10-ին Ճապոնական հիմնադրամը, որը գործում էր կառավարության հովանու ներքո, Ռուսաստանի և Ճապոնիայի միջև մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար մրցանակ շնորհեց։
  • 2014 թվականի մարտի 26-ին, 17-րդ «Ռուսաստանի գրքեր» ցուցահանդես-տոնավաճառի բացման օրը, շնորհվեց պրոֆեսիոնալ հակա-մրցանակ «Պարբերություն», որը շնորհվում է Ռուսաստանի գրքի հրատարակչական բիզնեսի վատթարագույն գործերին։ «Պատվավոր անգրագիտություն» հատուկ մրցանակը «հատկապես ռուս գրականության դեմ ուղղված ցինիկ հանցագործությունների համար» շնորհվել է Բորիս Ակունինին ՝ «Ռուսաստանի պետության պատմություն» գրքի համար(ծագումից մինչև մոնղոլական արշավանք)։
  • Նոմա մրցանակի դափնեկիր(2007 թվական, «Կոնդասիա»հրատարակչություն, Ճապոնիա) գրող Յուկիո Միշիմայի ստեղծագործությունների ճապոներենից լավագույն թարգմանության համար։

Քննադատություն

խմբագրել

Ստանիսլավ Գովորուխին

Պավել Բասինսկի

Իգոր Դանիլևսկի «Ռուսական պետության պատմություն » գրքի մասին

Էկրանավորում

խմբագրել
  • 2001 թվական Ազազել (ռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյան)
  • 2004 թվական Թուրքական գամբիտ (ռեժիսոր Ջանիկ Ֆազիև)
  • 2005 թվական Պետական խորհրդական (ռեժիսոր Ֆիլիպպ Յանկովսկի)
  • 2009 թվական Պելագեա և սպիտակ բուլդոգ (ռեժիսոր Յուրի Մոռոզ)[6]
  • 2012 թվական Լրտես (ռեժիսոր Ալեքսեյ Անդրիանով) «Լրտես վեպ » ստեղծագործության էկրանացում

2015 թվականի մայիսին Բորիս Ակունինը հայտնում է,որ բրիտանական հեռուստաալիքի հետ պայմանագիր է կնքվել իր Էրաստ Ֆանդորինի արկածները գրքերի շարքի հեռուստաադապտացման համար։ Հեռուստաալիքի անունը, ֆիլմի դուրս գալու ժամկետները և այլ մանրամասներ չեն նշվել։ Այնուամենայնիվ, հետագայում չի եղել գրքի էկրանացման բրիտանական ադապտացումը և այլ մանրամասներ հայտնի չեն։

Վավերագրական ֆիլմեր

խմբագրել
  • 2012 թվականին նկարահանվել է « Ճահճային տենդ» ֆիլմում[7][8].

Քաղաքական հայացքներ

խմբագրել

Գրիգորի Չխարտիշվիլին հայտնի է իր կոշտ հայտարարություններով և Ռուսաստանի իշխանությունների քննադատությամբ։ Այսպիսով, «Ազատություն» թերթին տված հարցազրույցում Չխարտիշիշվիլին համեմատեց Պուտինին կայսր Կալիգուլայի հետ, ով նախընտրում էր, որ իրենից ավելի շատ վախենան, քան սիրեն։ Ըստ Պուտինի, դա պայմանավորված է Գրիգորի Չխարտիշվիլիի անձնական բողոքով՝ իր վրացական ծագման պատճառով։

ЮКОС- ի գործի մասին խոսելիս գրողը ասում է, որ դա «հետխորհրդային դատարանի ամենախայտառակ էջն է»[9]։ 2010 թվականի դեկտեմբերի Մ․Խադարկովսկու և Պ․ Լեբեդևի երկրորդ դատավճռից հետո նա առաջարկեց Ռուսաստանի «անդամահատման» ծրագիր[10]։ 2011 թվականի ընտրություններից հետո Գրիգորի Չխարտիշիշվիլին նշեց․[11]

  Հիմնական կրկեսը մեզ սպասում է առջևում։ Այժմ բեմ կբարձրանա ցմահ ղեկավարի թեկնածուն։ Հիմա փտած լոլիկները կնետվեն ոչ թե կեղծ կուսակցության վրա, այլ անձամբ նրա՝ հարազատի և սիրելիի։ Երեք ամիս պուտինյան շրջապատի հիմարներն իրենց քարոզչությամբ բնակչության մոտ վատ արձագանք կունենան։ Իսկ վճարելու է նա՝ խեղճը։

Նա ճանապարհորդելու է երկրով մեկ, հանդիպելու է ընտրողների հետ։ Սուլեք նրան, նա դա սիրում է։ Եվ նախանձեք մոսկվացիներին։ Մենք ունենք հիանակի հնարավորություն աղաղակել ձայնային ազդանշաններով, երբ ազգի առաջնորդը կընթանա ավտոմեքենաների պաարալիզված հոսքերի կողքով։ Դու-դու Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Լսու՞մ եք մեր ձայները։ Եվ հետո թող մամուլի քարտուղարը բացատրի, որ սրանք ժողովրդական հրճվանքի հնչյուններ են։ Անխուսափելիորեն կստեղծվի իրավիճակ, երբ ստորին շերտը չի ուզում,վերնախավը վերջնականապես տեղավորվել է,իսկ գումարը վերջացել է։ Երկրում կսկսվի եռուզեռ։ Ձեզ համար շատ ուշ կլինի լավ ճանապարհով մեկնելը, և հրամայելու եք կրակել, և արյուն կթափվի, բայց Ձեզ ամեն դեպքում կհեռացնեն։ Ես Ձեզ չեմ կամենում Քադաֆիի ճակատագիրը, ազնիվ խոսք։ Գնացեք, քանի դեռ ժամանակ ունեք։ Հարմար պատճառ միշտ էլ կգտնվի։ Առողջական խնդիրներ, ընտանեկան իրավիճակ, հրեշտակի հայտնություն։ Փոխանցեք կառավարումը ձեր իրավահաջորդին (դուք դա այլ կերպ չեք կարող անել), և նա հոգ կտանի ձեր հանգիստ ծերության մասին։

 

2012 թվականի հունվարին Գրիգորի Չխարտիշիշվիլին դարձավ ընտրողների լիգայի հասարակական և քաղաքական կազմակերպության հիմնադիրներից մեկը, որի նպատակն էր վերահսկել քաղաքացիների ընտրական իրավունքի պահպանումը։ Նույն թվականին նա հանդես եկավ որպես քաղաքական ճգնաժամի մեկնաբան՝ «Ճահճային տենդ» ֆիլմում[12]։

2014 թվականի մարտին մի շարք այլ գիտնականների և մշակութային գործիչների հետ միասին նա արտահայտեց իր անհամաձայնությունը Ղրիմում Ռուսաստանի իշխանությունների քաղաքականության հետ[13]։

2017 թվականի հունվարին նա դուրս եկավ ПЕН կենտրոնի անդամների կազմից, ПЕН ակումբ միջազգային կազմակերպության ռուսական մասնաճյուղից ՝ ի նշան բողոքի ПЕН կենտրոնից լրագրող և ընդդիմադիր գործիչ Սերգեյ Պարկխոմենկոյի վտարման, ինչպես նաև ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովի ձերբակալումը անտեսելու համար[14]։

2019 թվականի հուլիսին մի շարք տեղեկատվական հրատարակչություններ սուտ տեղեկություն հրապարակեցին անգլալեզու American Interest հրատարակչությանը Ակունինի տված հարցազրույցի մասին, պնդելով, որ գրողը կոչ է անում« ոչնչացնել Ռուսաստանը»[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. British Book Awards 2024 : Boris Akounine succède à Salman Rushdie (ֆր.)
  6. Пелагия и белый бульдог (2009) // Кино-Театр. РУ
  7. Братская могила интернета Արխիվացված 2014-07-30 Wayback Machine — Блог Олеси Матвеевой — TOP.oprf.ru
  8. Братская могила Интернета — Росбалт.ру
  9. Разговор писателя Григория Чхартишвили с Михаилом Ходорковским // Esquire, октябрь 2008
  10. Писатель Борис Акунин настаивает на «ампутинации» России Արխիվացված 2013-10-08 Wayback Machine. uaport.net.
  11. Борис Акунин предрекает Путину судьбу Каддафи Արխիվացված 2012-02-21 Wayback Machine. mignews.co.il, 06.12.2011.
  12. «Болотная лихорадка». youtube.com.
  13. «Обращение инициативной группы по проведению Конгресса интеллигенции «Против войны, против самоизоляции России, против реставрации тоталитаризма» и письмо деятелей культуры в поддержку позиции Владимира Путина по Украине и Крыму» (ռուսերեն). Новая газета. 2014 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  14. Світлана Алексієвич вийшла з російського ПЕН-центру
  15. Б.Акунин: Не перестаю удивляться

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Ակունին» հոդվածին։