Կիբերփանկ
Կիբերփանկ, անգլ.՝ cyberpunk ժանր՝ գիտական ֆանտաստիկա, արտացոլում է մարդկանց անկումը մշակույթի մեջ, տեխնոլոգիական առաջադիմությանը համակարգչային դարաշրջանի ֆոնի վրա։ Հենց տերմինը բարդ բառ է՝ կազմված 2 բառից, անգլ.՝ cybernetics «կիբերնետիկա» և անգլ.՝ punk «փանկ»․ առաջին անգամ այդ բառը օգտագործել է Բրյուս Բետկեն, որպես իր պատմության վերնագիր, 1983 թվականին[1]։ Ստեղծագործությունը, որը վերաբերվում է «կիբերպանկ» ժանրին, բնութագրում է ապագայի hակաուտոպիական աշխարհը, որտեղ կա բարձր տեխնոլոգիական զարգացում, ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաները և կիբերնետիկան, որը համատեղվում է խորը անկման կամ արմատական հասարակական փոփոխությունները սարքավորման մեջ[2]։
Ոճ և բնույթ
խմբագրելԳրականության մեջ կիբերփանկի ականավոր ներկայացուցիչներից են Վիլիամ Գիբսոնը (William Gibson), Բրյուս Ստեռլինգը (Bruce Sterling), Պետ Կադիգանը (Pat Cadigan), Ռուդի Ռյուկերը(Rudy Rucker) и Ջոն Շիրլին (John Shirley)։ Շատերը կարծում են, որ կիբերփանկի ներկայացուցիչներից կամ նրա նախնիներից է նաև Ֆիլիպ Կինդրեդ Դիքը (Phillip Kindred Dick), որը չի համապատասխանում կիբերփանկի ժամանակագրային շրջանակի հետ։ 1980-ական թվականներին կիբերփանկը մտավ կինեմատոգրաֆիա՝ թողելով իր հետքը բազում ֆիլմերի մեջ, նկարահանված այդ ժամանակներից ի վեր։ Սկսած 1990-ական թվականներից, որոշ միտումներ երաժշտության և նորաձևության մեջ նույնպես սկսեցին կապել կիբերփանկի հետ, իսկ համակարգչաին աշխարհում և սեղանի խաղերի մեջ ի հայտ եկան կիբերփանկի ոճի մի շարք դերային խաղեր։ 21-րդ դարի սկզբից գիտա-ֆանտաստիկ ստեղծագործությունների մեծ մասի մեջ հանդիպում է կիբերփանկ ոճի տարրեր։
Այս ժանրը մոտիկ է հակաուտոպիային։ Ֆենզինի Խմբագիր Լորենս Պերսոնի խոսքով՝
Դասական կիբերպանկի կերպարները օտարված էին, մարդկանցից խույս էին տալիս, ապրում էին հասարակությունից դուրս, որպես կանոն, հակաուտոպիական ապագայում, որտեղ ամենօրյա կյանքը ենթարկվում է զարգացող տեխնոլոգիական փոփոխությունների շշմեցուցիչ ազդեցությանը, համապարփակ համակարգչաին ինֆրոսֆերայում և մարդու մարմնի տարածվող ձևափոխությանր։Բնօրինակ տեքստ (անգլ.)Classic cyberpunk characters were marginalized, alienated loners who lived on the edge of society in generally dystopic futures where daily life was impacted by rapid technological change, an ubiquitous datasphere of computerized information, and invasive modification of the human body.
— Լորենս Պերսոն[3]
Կիբերփանկի սյուժեն հաճախ պտտվում է հաքերների, արհեստական բանականության և մեգակորպորացիաների շուրջ և ձգտում է Երկրի մոտակա ապագային ավելի հաճախ, քան հեռու ապագայի դասավորման կամ տեզերական լուսանկարների, որոնք կարելի է գտնել դասական, ֆանտաստիկ վեպերում, որոնց թվում Այզեկ Ազիմովի «Հիմք» կամ Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլուր»[4] վեպերը։ Կիբերփանկի աշխարհները ունեն տարբեր մասշտաբներ, որը սովորաբար, հետինդուստրիալ հակաուտոպիա է։ "Կիբերփանկ"-ի ոճով ստեղծագործությունները նկարագրում են հասարակությունը, որը գտնվում է սոցիալական և մշակութային մեծ ձևափոխություննեի շեմին, որտեղ տեխնոլոգիաները օգտագործում են, նրանց ստեղծողների կողմից չնախատեսված նշանակության համար («փողոցը ամեն առարկայի համար կգտնի իր յուրահատուկօգտագործումը»[5])։
Այդ ժանրի մթնոլորտը շատ որոշակի չափով նմանվում է «Նուար ֆիլմ»-ի ոճի հետ, իսկ դրան առնչվող գրական աշխատանքները հաճախ օգտագործում են դետեկտիվային[6] հնարքներ։ Կիբերփանկը նաև նման է գոթական գրականությանը, որտեղ առանցքային է համարվում անկումը, անօգնականությունը, անկողմնորոշվածությունը, խենթությունը, խելացնորությունը, հետապնդումը, գաղտնիությունը, անհանգստությունը, վախը[7]։
Կիբերփանկ ժանրինսխալմամբ կարող են դասել ուրիշ ենթաժանրեր, ինչպիսին է (լիտRPG) ինֆորմացիոն տեխնոլոգիաների և վիրտուալ իրականության վրա դրված շեշտի պատճառով, նրանց հարկավոր է վերագրել կիբերֆանտաստիկաի ժանրին, որովհետև նրանց մեջ չկա կիբերփանկի բնորոշ հատկություններ։
Ժանրի պատմությունը
խմբագրելԿիբերփանկ բառը հորինել է Բրյուս Բետկեն, որը 1983 թվականին հրատարակեց ինքնատիպ վերնագրով պատմություն։ Այդ պատմությունը կիբերփանկի հետ չունի ուղիղ կապ։ Ուղղակի հերոսներից մեկը՝ հակերը, փանկին բնորոշ սանրվածք։ Այնուհետև հենց այդ բառն է օգտագործվել խմբագիր Գարդներ Դոզուայի կողմից իր Վիլյամ Գիբսոնի վեպերի գրախոսության մեջ։ Հետագայում հենց այդ բառը և հենց այդ իմաստով, որտեղ Դոզուան ընդհանրացրեց Գիբսոնի ոճաբանությունը, և կիբերփանկը որոշվեց որպես ժանր[8]։ Այն հայտնի է որպես Դոուզի չափանիշ։ «High tech. Low life» («Բարձր տեխնոլոգիական, ցածր կյանքի աստիճան»)։ Չափանշի երկրկրորդ մասը նկատի ունի ոչ միայն աղքատությունը, նաև անպաշտպանություն, անիրավություն, անհեռանկարություն։
Կիբերփանկը որպես գիտական ֆանտաստիկաի ժանր հայտնի է դարձել 1980-ական թվականների սկզբին՝ Կանադայում ապրող ֆանտաստիկ գրող Ուլիամ Գիբսոնի շնորհիվ։ "Նեյրոմանտ" վեպի հրատարակությունից հետո (անգլ.՝ Neuromancer, 1984, երբեմն թարգմանվում է նաև «Նեյրոմանիկ»), Ուիլյամ Գիբսոնի դարձավ այդ ժանրում ամենահայտնի գրողը։ Այնուհետև կիբերփանկ ժանրով սկսեցին գրել շատ տաղանդավոր և ոճով շատ տարբեր ամերիկական ֆանտաստ գրողներ, որոնցից կարելի է առանձնացնել Բրյուս Ստերլինգին, Ռուդի Ռյուկերին և Մայքլ Սուենվիկին։ Յուրօրինակ կիբերփանկի ոճիը բնորոշ է Նիլ Ստիվենսոնի ֆուտուրիստական վեպերին։
Որոշները կարծում են, որ կիբերփանկն առաջացել է հակակիշիռ ուտոպիստական ֆանտաստիկայի, և 1980-ականներին տեխնոլոգիական զարգացումը հանգեց կիբերփանկի զարգացմանը, որը համարժեք արտացոլում չէր գտնում այդ ժամանեկների գիտական ֆանտաստիկաի մեջ։ Կիբերփանկը ուղղված է դեպի մոտ ապագան, տեխնիկապես կոնկրետ է և կարդացողներից պահանջում է լավ տեղեկատվություն ունենալ զարգացած տեխնոլոգիաների բնագավառում, հատկապես համակարգչաին և ցանցաին։
Հիմնականում կիբերփանկի ստեղծագործությունները նախատեսված են երիտասարդության համար։ Կիբերփանկի ստեղծագործությունների դիպաշարը հաճախ պտտվում է հակերների և մեգոկորպարացյաների միջև։ Գլխավոր դրական հերոսը ներկայանում է ինչպես կիբերհանցագործ, մարգինալացված առանց համակարգաին կրթության։ Իսկ բացասական հերսների մոտիվացյան կապված է իրենց պատկանող աշխարհին իշխող անդրազգային կորպորացիաների հետ կամ նրանցից կախումը։ Այդ ժանրի ստաղծագործությունների ընդհանուր ամենալավ յուրահատկությունը այն է, որ մարմնավորած գեղարվեստական աշխարհը ներկայացված է տեխնոլոգիական հակաուտոպիայով։ Կիբերփանկի աշխարհում բարձր տեխնոլոգիական զարգացումը հաճախ մոտիկացնում են հասարակական խորը շերտավորմանը, աղքատությանը, անօրինությանը, փողոցաին անարխիան քաղաքաին կորած վայրերում։ Մի շարք էկրանավորումներից հետո կիբերփանկի կերպարները և մոտիվները ունեցան զարգացում կինո աշխարհի, այլնտրանքային երաժշտության մեջ, գրաֆիակական ստեղծագոծություններում, համակարգչաին խաղերում։
Կիբերփանկի ստեղծագործությունների հեղինակները դարձել են «Հյուգո» և ««Նեբյուլա»» մրցանակների դափնեկիրներ։ Զանգվածային հանդիսատեսի հետաքրքրությունից կախված, այլըտրանքային պատմություններում վերջերս իրենց դիքը ամրապնդեցին ստիմփանկի հեղինակները։ Մեր օրերում որոշ տարածվածություններ ստացան ժանրի այդպիսի տեսակներ, ինչպիսին են կիբերաղբը և նանոփանկը, նաև բիոփանկը։
Կիբերփանկի աշխարհ
խմբագրելԿիբերփանկին բնորոշ տարրերն են․
- կիբերտարածություն
- վիրտուալ իրականություն
- արհեստական բանականություն
- Կիբօրգները, բիորոբոտ Ռոբոտներ
- քաղաքի խուլ անկյուններ, հետապոկալիպտիկ ոճով
- ազդեցիկ և խոշոր կորպորացիաներ այսպես կոչված զայբացու
- քրեական սինդիկատները, մաֆիա
- հաքեր
- կիբեռհանցագործություն, կիբեռահաբեկիչություն
- նանոտեխնոլոգիա, բիոիմպլանտատներ
- քվանտային ֆիզիկա
- Գենետիկական ճարտարագիտություն
- թմրանյութեր կամ գոյատևման համար անհրաժեշտ դեղամիջոցներ
Որոշ կիբերփանկի ստեղծագործություններում գործողությունների մեծ մասը տեղի է ունենում կիբերտարածությունում, որը վերացնում է սահմանը իրականի և վիրտուալ իրականի միջև (այսպես կոչված «լրացված իրականություն»)։ Նման ստեղծագործություններում նկարագրված է մարդկային ուղեղի անմիջական միացումը համակարգչային համակարգին։ Նման կիբերփանկը աշխարհը պատկեացնում է ինչպես մութ, սարսափելի տեղ․ որտեղ համացանցը ղեկավարում է մարդկանց կյանքի բոլոր առումներվ։ Հսկա անդրազգաին կորպորացիաները փոխում են իրենց կառավարությունը ունենալով քաղաքական, տնտեսական և նույնիսկ ռազմական ուժ։ Աուտսայդերների պայքարի թեման տոտալիտար կամ քվազի-տոտալիտար համակարգի դեմ տիպիկ է գիտական ֆանտաստիկային մասնավորապես կիբերփանկին, չնայած ավանդական ֆանտաստիկայում տոտալիտար համակարգերը համարվում են պետական և կանոնակարգված։
Սովորաբար Կիբերփանկի գլխավոր հերոսներն են համակարգչաին հակերները, անարդարության դեմ միայնակ պայքարի գաղափարը մարմնավորողները։ Ավելի հաճախ դա անоրինական, անբարոյական, "ոչ հեորոսական" մարդիկ են, որոնք հայտնվել են արտակարգ իրավիճակում, քան հրաշալի գիտնակաները կամ տիեզերանավերի կապիտանները, որոնք փնտրում են արկածներ։ Կիբերփանկի կերպարների նախատիպերից մեկը Քեյսն է Գիբսոնի «Նեիրոմանտ» վեպից։ Քեյսը՝ «կովբոյ նեցուկ», հակեր է, որը դավաճանել է մաֆիային։ Ստացած վնասվածքից իր ընդունակությունը կորցրած Քեյսը, հանկարծակի բուժվելու ստանում է եզակի հնարավորություն է ստանում, պայմանով որ կմասնակցի անօրինական օպերացիայի, նորահայտ գործընկերների հետ։
Նրա նման՝ կիբերփանկի շատ հերոսներ օգտագործվում են այլ մարդկանց կամ ԱՀ-ի կողմից։ Նրանք հայտնվում են անելանելի իրավիճակներում, որոնցից ոչինչ չեն հասկանում։ Սրանք նոր աշխարհի հակահերոսներ են, անհաջողակներ, երկրորդ կարգի մարդիկ, որոնց հնարավորություն է տրվում փոխել աշխարհը։
Կիբերփանկի ստեղծագործությունները հաճախ օգտագործվում են որպես փոխաբերություն ժամանակակից անհանգստությունների համար, որոնք առաջացել են կորպորատիվ փլուզումներից, կառավարության կոռուպցիայի, հետապնդման գործիքների զարգացման և նրանց օտարացման արդյունքում։ Կիբերփանկը ձգտում է հուզել ընթերցողներին և կոչ է անում նրանց գործողության։ Սա հաճախ արտահայտվում է ապստամբությամբ, որը կարելի է բնութագրել որպես հակամշակութային գիտական ֆանտաստիկայի հակամշակույթ։
Կիբերփանկը հաճախ ներկայացվում է որպես համացանցաին էվոլուցիայի նկարում։ Վիրտուալ աշխարհները հաճախ հանդես են գալիս անուններով, ինչպիսիք են «կիբերտարածությունը», «համացանցը» կամ «մատրիցան»։ Կարելի է նշել, որ համացանցի վաղ նկարագրված գլոբալ հաղորդակցությունները ի հայտ են եկել ավելի շուտ, քան համաշխարհային ցանցը, մինչդեռ ֆանաստիկները, ինչպիսին է Արթուր Կլարկը, կանխագուշակեցին նրա ի հայտ գալը։
Կիբերփանկը ներկայացնելու հնարավորությունները ներառում են կամայական օրենքների և կանոնների առկայություն համակարգչային գիտության բնագավառում, ինչպիսիք են դատողությունը և ներբեռնումը։ Ո՞րն է հնազանդության իմաստը, կարծես, ընդհանուր իմաստով, իրավունքների սխալ ընկալում, այդպիսի հիմնարար իրավունքներ և կարգավիճակ տալու պարտավորություն, ինչպես նաև մարդկանց արտոնությունները։
Ժանրի ամենահայտնի և ամենահետաքրքիր գրողները
խմբագրելՌուսական կիբերփանկ
խմբագրելԽՍՀՄ-ում առաջին անգամ «Կիբերփանկ» տերմինը հայտնի դարձավ սևաստոպոլյան երկրպագու Անդրեյ Չերտկովի գործունեության շնորհիվ, որը դեռևս 1988 թվականին իր «Օվերսան» ֆանզինում հրատարակեց իր կողմից թարգմանված ամերիկյան հայտնի գրականագետ ֆանտաստիկ գրող Մայքլ Սուենվիկի «Հետմոդեռնիզմը ֆանտաաստիկայում՝ օգտատիրոջ ղեկավարություն» էսսեն ժանրի ծագումնաբանության կիբերփանկ ժանրի և այսպես կոչված «հումանիստների» (այդ էսսեի ռուսերեն լեզվով առաջին հրատարակչությունը կոչվում էր «հետմոդերնիզմի հրահանգ») միջև գրական պատերազմն էր։ Հետագայում Ա․ Չերտկովը Սևաստոպոլից տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ, որտեղ, դարձավ «Թերրա Ֆանտաստիկա» հրապարակության խմբագիրը և շարունակեց այդ ժանրի ակտիվ քարոզչությունը ռուս ֆանտաստիկ գրողների շրջանում՝ մասնավորապես Բորիս Ստրուգացկու ղեկավարությամբ ֆանտաստիկ գրողների ժողովներում։ 1990-ական թվականների կեսերին Չերտկովը կարողացավ արտադրության մեջ դնել իր կողմից կազմված «Վերտուալ աշխարհ» գրքերի շարքը որտեղ հրատարակված էին Ուիլիամ Գիբսոնի, Բրյուս Ստերլինգի և Մաքլ Սուենվեկի դասական կիբերփանկի վեպերը և պատմվածքները, որի շնորհիվ ռուս ընթերցասերները և գրողները վերջապես կարողացան ծանոթանալ այդ ժանրի արտասահմանյան ամենալավագույն օրինակներին։
Ա. Չերտկովի քարոզչական գործունեության արդյունքներից մեկն այն էր, որ 1990-ականների սկզբին ռուս գրականության մեջ նույնպես հայտնվեց մի ուղղություն, որը կարելի է անվանել «ռուսական կիբերփանկ»։ Առավել վաղ կիբերփանք ստեղծագործություններին կարելի է դասել Բ. Ստրուգացկու սեմիարիայի Ալեքսանդր Տյուրինի և Ալեքսանդր Շեգոլևի «Ցանց» վեպը և Ալեքսանդր Տյուրինի «Քարե դար» վեպը, որոնք հրատարակվել են 1992 թվականին։ Այս տեքստերում ընթերցողը հանդիպում է մարդու և համակարգչային ցանցի փոխգործակցության բարդ հասկացությունների, մեքենայական-մարդկային ինտերֆեյսների, օրգանական և անօրգանական կիբերիմլպանտատների, իրական օբյեկտների թվային «նմանակների» հետ, համակարգչային համակարգերի միջամտությամբ պետական կառավարման մեջ։
Ֆենդոմում նկատելի երևույթ են դարձել 1990-1993 թվականներին գրված Դ. և Պ. Կրիվորուչկոների (հիմնականում մանրավեպի ժանրի) ստեղծագործությունները, որոնք թաքնվում են «Սեքնդ Հենդ», «Աստվածների սիրելին բոլորից լավ է թաքցված» և մի շարք այլ կեղծանունների տակ։ Հայտարարելով իրենց «ռուս առաջին կիբերփանկ գրողներ», այս հեղինակները, թեև ընթերցողների ուշադրությունը գրավեցին դեպի կիբերփանկի հիմնական գաղափարին ու թեմաներին, սակայն իրականում չեն հանդիսանում կիբերփանկ ժանրի ներկայացուցիչներ, ուղղակի օգտագուծում են այդ գաղափարը իրենց պոստմոդեռնիստական խաղի մեջ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ The Etymology of «Cyberpunk» Արխիվացված 2013-07-16 Wayback Machine(անգլ.).
- ↑ Hassler Donald M. New Boundaries in Political Science Fiction. — University of South Carolina Press. — С. 75-76. — ISBN 1570037361
- ↑ Lawrence Person (1998). «Notes Toward a Postcyberpunk Manifesto». Կաղապար:En2 (անգլերեն). Slashdot. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Graham Stephen The Cybercities Reader. — Routledge. — С. 389. — ISBN 0415279569
- ↑ Уильям Гибсон, «Burning Chrome», 1981 год.
- ↑ Stacy Gillis The Matrix Trilogy: Cyberpunk Reloaded. — Wallflower Press, 2005. — С. 75. — 212 с. — ISBN 9781904764328
- ↑ Dani Cavallaro Cyberpunk & Cyberculture: Science Fiction and the Work of William Gibson. — A&C Black, 2000. — С. 14. — 282 с. — ISBN 9780485006070
- ↑ Lawrence Person. «Notes Toward a Postcyberpunk Manifesto». project.cyberpunk.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
Գրականություն
խմբագրել- Storming the Reality Studio: A Casebook of Cyberpunk & Postmodern Science Fiction (edited by Larry McCaffery). — Duke University Press[en], 1991. — 387 с. — ISBN 0822311682
- Bruce Sterling The Hacker Crackdown, Law and Disorder on the Electronic Frontier. — Bantam Books, 1992. — 328 с. — ISBN 055356370X
- Katie Hafner, John Markoff Cyberpunk : Outlaws and Hackers on the Computer Frontier. — revised. — Simon & Schuster, 1995. — 396 с. — ISBN 0684818620
- Dani Cavallaro Cyberpunk and Cyberculture: Science Fiction and the Work of William Gibson. — illustrated. — Continuum International Publishing Group, 2000. — 258 с. — ISBN 0485006073
- Kerman, Judith (1997). Retrofitting Blade Runner: Issues in Ridley Scott's Blade Runner and Philip K. Dick's Do Androids Dream of Electric Sheep?. Popular Press. էջ 132. ISBN 0879725109.
{{cite book}}
: External link in
(օգնություն)|title=
- Дмитрий Тарабанов. Киберпанк // Мир фантастики : журнал. — М.: ТехноМир, 2004. — В. 2. — С. 22-25.
- Михаил Попов. Киберпанк 1980: модель для сборки // Мир фантастики : журнал. — М.: ТехноМир, 2004. — В. 2. — С. 46-52.
- Сергей Вакуленко. Предсказание темного будущего // Мир фантастики : журнал. — М.: ТехноМир, 2004. — В. 2. — С. 91-93.
- Михаил Эпштейн. О виртуальной словесности // Русский журнал : интернет-издание. — Русский институт, 1998. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Киберпанк 1980: модель для сборки» Արխիվացված 2009-07-26 Wayback Machine и «Киберпанк: рождение / развитие / смерть» Արխիվացված 2009-07-19 Wayback Machine в журнале «Мир фантастики»
- «Вебпланета» — «Русский киберпанк: пациент ещё мертв?»
- Cyberpunk, steampunk and now stitchpunk? Your guide to 11 sci-fi punks | SCI FI Wire Արխիվացված 2009-10-03 Wayback Machine