Կիբեռտարածություն (անգլ.՝ Cyberspace, ռուս.՝ Киберпространство), այլաբանական վերացարկում, որը կիրառվում է փիլիսոփայությունում և համակարգչային տեխնոլոգիաներում, հանդիսանում է (վիրտուալ) իրականություն, որը ներկայացնում է նոոսֆերան[1]։ Այլ կերպ ասած՝ երկրորդ աշխարհը՝ ինչպես համակարգիչների «ներսում», այնպես էլ համակարգչային ցանցերի «ներսում»։ Կիբեռտարածությունը «պայմանական միջավայր է, որտեղ տեղի է ունենում տվյալների փոխանակություն համակարգչային ցանցերի միջոցով»[2]։ «Կիբեռտարածություն» բառը հանրահայտ և լայնորեն տարածված դարձավ 1990-ականներին, երբ համացանցի, համակարգչային ցանցերի և թվային հաղորդակցության օգտագործումը կտրուկ աճ արձանագրեց, և «կիբեռտարածություն» բառեզրի կիրառումը հնարավորություն էր տալիս ներկայացնելու նոր ծագող բազում գաղափարներն ու երևույթները։

Տերմինի (բառեզրի) ի հայտ գալը խմբագրել

«Կիբեռտարածություն» բառը ծագում է կիբեռ-նետիկա և տարածություն) բառերից։ «Կիբեռնետիկան» (անգլ.՝ cybernetics, ռուս.՝ кибернетика), իր հերթին՝ ծագում է հին հունարեն κυβερνήτης (կյուբեռնետես՝ «ղեկակալ», «կառավարող», «օդաչու», կամ «ղեկավար» բառերից)։ «Կիբեռնետիկա» բառն առաջին անգամ գիտության մեջ է ներմուծել Նորբերթ Վիըները՝ էլեկտորնային հաղորդակցությունների և վերահսկողության գիտության մասին իր առաջատար աշխատության մեջ։ «Կիբեռտարածություն» բառեզրը նախ հայտնվել է դիտողական արվեստներում՝ 1960-ականների վերջին, երբ դանիացի արվեստագետ Սյուազան Ուսսինգը (Susanne Ussing, 1940-1998) և իր գործընկեր ճարտարապետ Կարստեն Հոֆֆը (Carsten Hoff, b. 1934) հայտարարեցին իրենց Կիբեռտարածության Ատելյեի (Atelier Cyberspace) ստեղծման մասին[3]։ Այնուհետև այդ բառը առաջին անգամ հայտնվում է հանրամատչելի գրականության մեջ կանադացի հայտնի գրող-ֆանտաստ Ուիլյամ Գիբսոնի երկերում։ Նախ՝ Ուիլյամ Գիբսոնի՝ 1982 թվականին, իր «Քրոմի այրումը» («Burning Chrome») նովելում, որը լույս է տեսել Օմնի հանդեսում[4], Հետագայում այս բառեզրը հանրահայտ դարձավ նույն գրողի «Նեյրոմանտ» («Neuromancer» գրական ստեղծագործության միջոցով (էջ 4, Ֆանտաստիկ պրես էդիշըն, Բլումֆիլդ, Միչիգան, 1986)[5], որը կիբեռտարածութան մասին հրատարակված առաջին կոշտ շապիկով գրքերից մեկն էր։

Կիբեռտարածությունը և հասարակությունը խմբագրել

Կիբեռտարածությունը չպետք է շփոթել իրական համացանցի՝ Ինտերնետի հետ։ Կիբեռտարածություն բառեզրը հաճախ կիրառում են այն օբյեկտների նկարագրման համար, որոնք լայնորեն տարածված են համակարգչային ցանցում։ Օրինակ՝ վեբ-կայքը կարող է այլաբանորեն նկարագրվել որպես «կիբեռտարածությունում գտնվող»։ Օգտագործելով նման մեկնաբանությունը, կարելի է ասել, որ համացանցային իրադարձությունները տեղի չեն ունենում երկրերում կամ քաղաքներում, որտեղ ֆիզիկապես գտնվում են սերվերները կամ մասնակիցները, այլ տեղի են ունենում կիբեռտարածությունում։ Դա իրերի նկատմամբ ողջախող հայացք կդառնա, այն պահին, երբ բաշխված ցանցային ծառայությունները կսկսեն լայնորեն կիրառվել, երբ ցանցի մասնակիցների անձն ու տեղակայումը անհնար կլինի որոշարկել՝ նրանց անանունության կամ կեղծանունության պատճառով։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ հնարավոր չի լինի կիրառել յուրաքանչյուր նահանգի կամ պետության օրենքները կիբեռտարածությունում։

Բացի այն, որ սովորական մարդիկ արդեն այնքան էլ քննադատորեն չեն վերաբերվում ֆանտաստիկային՝ երևակայականին, որը, որքան էլ զարմանալի կարող էր թվալ, աստիճանաբար մտնում է մարդկային կյանքի մեջ, «կիբեռտարածություն» այլաբանական բառեզրի հաջողությունը մեծ մասամբ կայանում է «համակարգչային ծրագրավորող» մասնագիտության՝ մանր մասերի բաժանվելու մեջ։

Ջոն Իպոլիտոն գրել է. «Մեր օրերում միամտություն կլիներ ենթադրել, թե տեսամոնտաժման ցանկացած ճարտարագետ պետք է ծանոթ լինի en:HTML-ին, վեբ-ձևավորողը՝ en:Perl լեզվին, իսկ տվյալների բազայի ծրագրավորողը հիանալի պետք է հասկանա պակետների կոմուտացիան։ Այս իսկ պատճառով, իր ընթերցողներին կիբեռտարածության, այսինքն այն ընդհանուր հյուսվածքի մասին պատկերացում տալու համար, որն իր մեջ, հավանաբար, ներառում է բոլոր այդ առանձին թելերը, Ուիլյամ Գիբսոնը դիմեց այն բանին, որը յուրաքանչյուրի համար հասկանալի է դարձնում իր մշակույթը՝ հետապնդումների շարք հորինված աշխարհում։ Ուստի, կարելի է ենթադրել, թե կիբեռտարածության այլաբանությունը ոչ թե պարզապես իրադարձությունների շարադրման հարմար եղանակ է, այլ՝ գործնական անհրաժեշտություն»[6]։

ԱՄՆ-ում ընթանում է հատուկ ռազմական AFCYBER ստորաբաժանման ստեղծման գործընթացը, որը պատասխանատու է լինելու կիբեռտարածությունում մարտական պաշտպանական և հարձակողական գործողությունների վարման համար։

Կիբեռտարածության սահմանումները խմբագրել

Թեպետ գոյություն ունեն կիբեռտարածության մի շարք սահմանումներ թե՛ գիտական, թե՛ պաշտոնական կառավարական աղբյուրներում, սակայն առայժմ չկա սույն բառեզրի լիովին համաձայնեցված պաշտոնական սահմանումը։ Ըստ Ֆ. Դ. Կրամերի (F. D. Kramer) ներկայումս կա կիբեռտարածություն բառեզրի 28 տարբեր սահմանում[7]։

Արտացոլումը մշակույթում խմբագրել

Կիբեռտարածություն հասկացությունը կիրառվում է ոչ միայն համակարգչային և փիլիսոփայական գիտելիքների բնագավառներում, այլև՝ զանգվածային մշակությի ապրտադրանքներում։

  • Օրինակ, անիմացիոն սերիալ Դիջիմոնի (Digimon) աշխարհը հանդիսանում է կիբեռտարածություն, որը կաչվում է «Թվային աշխարհ».
  • Կիբեռհետապնդում (Cyberchase) խորհրդավոր մաթեմատիկական մուլտիպլիկացիոն ֆիլմում գործողությունն ընթանում է կիբեռտարածությունում։
  • «Գահ» (Tron) կինոնկարում ծրագրավորողը փոխադրվել էր ծրագրերի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ծրագիր անհատականություն էր և ժառանգում էր իր ստեղծողի ձևը։
  • «Մատրիցա»-ի գաղափարը «Մատրիցա» (Matrix) կինոնկարում իրենից ներկայացնում է կիբեռտարածության բարդ համակարգ, որի մեջ մարդիկ ընկնում են ծնված օրվանից, ներկա են «գործակալները»՝ կարգի պահապան-ծրագրերը, ինչպես նաև այն մարդիկ, որոնք մի անգամ դուրս են եկել «մատրիցայից» և նորից մտել նրա մեջ և որոնց հնարավորությունները գործնականում անսահմանափակ են։
  • Վերաբեռնում (Reboot) անունը կրող մուլտիպլիկացիոն սերիալում ներկայացված է ծրագրերի աշխարհը, որտեղ նրանք փոխգարծակցում են թե՛ միմյանց, թե՛ օգտատերերի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. Шестакова И. Г. Ноосфера: материализация идеи как ключевой фактор современного прогресса
  2. Strate, Lance (1999). «The varieties of cyberspace: Problems in definition and delimitation». Western Journal of Communication. 63 (3): 382–3. doi:10.1080/10570319909374648.<
  3. http://www.kunstkritikk.com/kommentar/the-reinvention-of-cyberspace/
  4. Scott Thil (03.17.2009). «March 17, 1948: William Gibson, Father of Cyberspace». WIRED.
  5. William Gibson, Neuromancer, Page 4, Phantasia Press Edition, Bloomfield, MI, 1986
  6. These days there is no reason to expect a video editor to know HTML, a web designer to know perl, a database programmer to understand packet switching. So to introduce his readers to cyberspace —the global fabric that supposedly knits together all these separate threads— Gibson fell back on something our culture had prepared everyone to understand: a chase sequence through an imagined space. It would seem, therefore, that the metaphor of cyberspace is not merely a narrative of convenience but a practical necessity. John Ippolito)
  7. Տես մասնավորապես հետևյալ համացանցային աղբյուրներում՝ "Cyberpower and National Security: Policy Recommendations for a Strategic Framework," in Cyberpower and National Security, FD Kramer, S. Starr, L.K. Wentz (ed.), National Defense University Press, Washington (DC) 2009; Տես նաև՝ Mayer, M., Chiarugi, I., De Scalzi, N.,https://www.academia.edu/14336129/International_Politics_in_the_Digital_Age.

Հղումներ խմբագրել

Գրքեր
  • Cyberculture, The key Concepts, edited by David Bell, Brian D.Loader, Nicholas Pleace and Douglas Schuler
  • Christine Buci-Glucksmann, "L’art à l’époque virtuel", in Frontières esthétiques de l’art, Arts 8, Paris: L’Harmattan, 2004
  • William Gibson. Neuromancer:20th Anniversary Edition. New York:Ace Books, 2004.
  • Oliver Grau: Virtual Art. From Illusion to Immersion, MIT-Press, Cambridge 2003. (4 Auflagen).
  • David Koepsell, The Ontology of Cyberspace, Chicago: Open Court, 2000.
  • Ippolito, Jon (December 1998 – January 1999). «Cross Talk: Is Cyberspace Really a Space?». Artbyte: 12–24.
  • Irvine, Martin. "Postmodern Science Fiction and Cyberpunk", retrieved 2006-07-19.
  • Roudavski, Stanislav; Parton, Sonya (2011). «Architectural Creativity in Commercialised Cyberspace». In Christiane M. Herr; Ning Gu; Marc Aurel Schnabel; Stanislav Roudavski (eds.). Circuit Bending, Breaking and Mending: Proceedings of the 16th International Conference on Computer-Aided Architectural Design Research in Asia. CAADRIA 2011. Newcastle, Australia: CAADRIA. էջեր 365–374.
  • Sterling, Bruce. The Hacker Crackdown: Law and Disorder On the Electronic Frontier. Spectra Books, 1992.
  • Daniel Ventre, Cyberespace et acteurs du cyberconflit, Hermès-Lavoisier, avril 2011, 288 pages
  • Zhai, Philip. Get Real: A Philosophical Adventure in Virtual Reality. New York: Rowman & Littlefield Publishers, 1998.
  • Teixeira, Marcelo Mendonça (2012). Cyberculture: From Plato To The Virtual Universe. The Architecture of Collective Intelligence. Munich: Grin Verlag.
  • Ջեյմս Գլիկ, Տեղեկատվություն։ Պատմություն. Տեսություն։ (ռուսերեն՝ Джеймс Глик, Информация. История. Теория. Поток. - М.: Астрель: Corpus, . – 576 с.):
Հոդվածներ