Դևիդ Բրին
Դևիդ Բրին (ամբողջական անուն՝ Գլեն Դևիդ Բրին) (անգլ.՝ Glen David Brin, հոկտեմբերի 6, 1950[1][2][3], Գլենդեյլ, Կալիֆոռնիա), ամերիկացի գրող, գիտաֆանտաստիկ գրականության գրող։ Հյուգո և Նեբյուլա մրցանակների դափնեկիր, ինչպես նաև Interstella War Award-ի մրցանակակիր։ Ապրում է Հարավային Կալիֆոռնիայում և համարվում է միաժամանակ Նասայի խորհրդատու և ֆիզիկայի պրոֆեսոր։
Դևիդ Բրին | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Glen David Brin |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1950[1][2][3] (74 տարեկան) |
Ծննդավայր | Գլենդեյլ, Կալիֆոռնիա |
Մասնագիտություն | աստղագետ, աստղաֆիզիկոս, վիպասան, գրող, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և ֆիզիկոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆոռնիայի համալսարան (1981)[4] |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Startide Rising?, The Postman? և Earth? |
Պարգևներ | |
![]() | |
Կայք | davidbrin.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1950 թվականին Գլենդել քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Նրա նախնիները եղել են լեհական հրեաներ Կոնինից, իսկ պապիկը Ռուս-ճապոնական պատերազմի տարիներին ծառայել է ցարական բանակում։ Ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Կալտեխ)` ստանալով աստղագիտության բակալավրի աստիճան։ Այդուհետև մնաց Կալտեխում և դասավանդեց։ 1978 թվականին Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան «կիրառական ֆիզիկայի» ուղղությամբ, իսկ 1981 թվականին նույն վայրում՝ գիտության թեկնածուի աստիճան «տիեզերագիտության ուղղությամբ»։
1980 թվականին տպագրվեց Բրինի առաջին վեպը՝ «Թռիչք արևի տակ»։ 1981 թվականին վեպը արժանացել է «Լոկուս» մրցանակի։ Իսկ արդեն հաջորդ վեպը՝ «Աստղային ալիքը», հրատարակվել է 1983 թվականին։ Վեպը, որը ստացել էր 3 գլխավոր մրցանակները ֆանտաստիկայի ժանրում ԱՄՆ-ում (Հյուգո, Նեբյուլա և Լոկուս), իր հեղինակին բերեց հռչակ և համարվեց ամենալավը ցիկլում։ Ի տարբերություն «Տիեզերական օպերայի» այլ ժանրերի ստեղծագործությունների` վեպը տարբերվում է իր խորը մտածողությամբ և տիեզերքի կառուցման սխեմայի ու այնտեղ բնակվող ցեղերի փոխազդեցության դժվարությամբ։ Սյուժեի հիմքը կազմում է «ծեր» և «երիտասարդ» ռասաների միջև եղած հակադրությունը։ Իր վեպերում Բրինը ներկայացրեց Վերելք հասկացությունը (անգլ.՝ Uplift): Գործընթաց, որի շնորհիվ բղջախոհ ռասաները ստանում են ողջախոհություն իրենց ուսուցիչներից։
«Աստղային ալիք» վեպի ամենամեծ հաջողությունը պայմանավորված էր «Պատերազմ Վերելքի համար» վեպով, որը ցիկլի երրորդ վեպն էր (1987 թվական)։ Այդ վեպի շնորհիվ` այն արժանացավ «Հյուգո» մրցանակի։ 8 տարի անց հեղինակը վերադարձավ ցիկլին` գրելով երկրորդ եռագրությունը, որում ընդգրկվեցին «Լուսավորության խութը» (1995 թվական), «Անսահմանության ափը» (1996 թվական), «Երկնային մեծություններ» (1997 թվական) վեպերը, «Գայթակղություն» (1999 թվական) հեքիաթը։ Սակայն առաջին եռագրության վեպերի հաջողությունը կրկնել չստացվեց։ Ավելի ուշ ցիկլի հիման վրա ստեղծվեց խաղ։
1985 թվականին հրատարակված «Փոստատար» վեպով նույնպես հռչակ ձեռք բերեց։ Նրա հիմքի վրա են հիմնված գրողի 2 հեքիաթները՝ «Փոստատարը» (1982 թվական) և «Ցիկլոպը» (1984 թվական), որոնք նա վերանվանեց վեպեր։ Վեպն արժանացել է ֆանտաստիկայի բոլոր 3 գլխավոր մրցանակներին ԱՄՆ-ում, սակայն 1986 թվականին ստացավ միայն «Լոկուս» մրցանակը։ 1997 թվականին վեպը նկարահանվել է։
Բացի այդ, հեղինակը զբաղվում է վերլուծական հոդվածներ գրելով, որոնք նվիրված են տարբեր գրքերին և ֆիլմերին։ Դրանք նա հրապարակում էր իր էջում։ Նա ոչ հաճախ մասնակցում էր տարբեր առցանց քննարկումների, որոնցից մեկի արդյունքում Բրինը դարձավ «Աստղային պատերազմներ» գրքի խմբագիր (անգլ.՝ «Star Wars on Trial»): Դրանով վերանայվում է «Աստղային պատերազմներ» ցիկլի ազդեցությունը ֆանտաստիկայում։
Ստեղծագործություններ
խմբագրելՍերիաներ
խմբագրելՏիեզերքի վերելքը (Uplift Universe)
խմբագրելՏիեզերքի վերելքը (առաջին եռագրություն)
- Sundiver (1980) - Թռիչք արևի տակ
- Startide Rising (1983) - Աստղային ալիք
- The Uplift War (1987) - Պատերազմ Վերելքի համար
Վերելքի նոր եռագրություն (երկրորդ եռագրություն)
- Brightness Reef (1995) - Լուսավորության ռիֆը
- Infinity’s Shore (1996) - Անսահմանության ափը
- Heaven’s Reach (1998) - Երկնային մեծություններ
Ցիկլին են պատկանում
Կիլ’ն (Kil’n)
խմբագրելԱռանձին վեպեր
խմբագրել- The Practice Effect (1984) - Գործնական ազդեցություն
- The Postman (1985) - Փոստատարը
- The Heart of the Comet (1986) - Կոմետի սիրտը
- Earth (1990) - Երկիրը
- Glory Season (1993) - Մեծության սեզոնը
- Kil’n People (2001) - Կավը
- Existence (2012)
Հեքիաթներ և պատմվածքներ
խմբագրել- The Loom of Thessaly (1981)
- The River of Time (= Coexistence) (1982) - Ժամանակի գետը
- The Postman (1982) - Փոստատարը
- Tank Farm Dynamo (1983)
- The Crystal Spheres (1984)
- The Fourth Vocation of George Gustaf (1984) - Ջորջ Գուստավի չորրորդ մասնագիտությունը
- Cyclops (1984) - Ցիկլոպները
- The Warm Space (1985)
- Lungfish (1986) - Ուշացածները
- Thor Meets Captain America (1986)
- A Stage of Memory (1986)
- Bubbles (1987)
- The Giving Plague (1987)
- Sshhh… (1988)
- Life in the Extreme (1988)
- Dr. Pak’s Preschool (1989)
- Ice Pilot (1990)
- Myth Number 21 (1990)
- Piecework (1990) - Աշխատանքի մաս
- The Diplomacy Guild (1990)
- What Continues And What Fails… (1991)
- Bonding to Genji (= Genji) (1992)
- Detritus Affected (1993)
- NatuLife (1994)
- Those Eyes (1994)
- The Other Side of the Hill (1994)
- An Ever-Reddening Glow (1996) - Կարմիր լույս
- Paris Conquers All (1996) - Փարիզը նվաճում է բոլորին
- Fortitude (1996)
- Reality Check (1997) - Իրականության ստուգումը
- Temptation (1998)
- Aficionado (1998)
- Stones of Significance (1998)
- A Professor at Harvard (2003)
- Medicine Cabinet (2003)
Սցենարներ
խմբագրել- Դևիդ Բրինը նաև գրել է տեսախաղ Ecco the Dolphin:Defender of the Futureի սցենարը։
- 1997 թվականին նկարահանվել է «Փոստատար» ֆիլմը։
Վավերագրական արձակ
խմբագրել- Թափանցիկ համայնք (1998)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ Hoffman R. LinkedIn — 2003.
- ↑ https://nebulas.sfwa.org/nominees/david-brin/
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1984
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1986
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1988
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1985-hugo-awards/
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1987
Գրականություն
խմբագրել- Վլ. Գակով Դևիդ Բրինի վերելքը // Եթե. — № 10, հոկտեմբեր, 1998.
- Դ. Զոլոտնիցկի Փոփոխությունների ձգտումը։ Զրույց Դևիդ Բրինի հետ // Ֆանտաստիկայի աշխարհը. — № 51 (11).
Արտաքին հղումներ
խմբագրել- Դևիդ Բրինի պաշտոնական կայքէջ(անգլ.)
- Դևիդ Բրինի օրագիրը(անգլ.)
- Դևիդ Բրինի քննարկումների խումբը(անգլ.)
- Դևիդ Բրին(անգլ.)
- Դևիդ Բրինի գրականությունը FantasticFiction կայքէջում(անգլ.)
- Գրականություն FantLab կայքէջում(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Բրին» հոդվածին։ |