Կերստի Յուվա

ֆինն թարգմանիչ

Կերստի Աննա Լինեա Յուվա (ֆիններեն՝ Kersti Anna Linnea Juva. սեպտեմբերի 17, 1948(1948-09-17), Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն թարգմանչուհի, ով համբավվել է հատկապես Թոլքինի «Մատանիների տիրակալը» եռերգության ֆիններեն թարգմանությամբ, որի համար 1976 թվականին արժանացել է Ֆինլանդիայի պետական գրական մրցանակին։ Շեքսպիրի ստեղծագործությունների նրա թարգմանությունները բարձր են գնահատվել ոտանավորների յամբային հնգաչափը պահպանելու շնորհիվ։ «Տրիստրամ Շենդի, Ջենթլմենի կյանքն ու կարծիքները» գրքի թարգմանության համար 1999 թվականին նա արժանացել է Ֆինլանդիայի թարգմանիչների ասոցիացիայի և ֆիննական գրքի հիմնադրամի սահմանած Միքայել Ագրիկոլայի անվան մրցանակին։ 2014 թվականին ընդգրկվել է Եվրոպական գիտաֆանտաստիկ միության Փառքի սրահում իր թարգմանչական աշխատանքի համար։ Բացահայտ լեսբուհի է, հանդես է գալիս Ֆինլանդիայի համասեռամոլ համայնքի պաշտպանությամբ։

Կերստի Յուվա
Ծնվել էսեպտեմբերի 17, 1948(1948-09-17) (75 տարեկան)
ԾննդավայրՀելսինկի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունՀելսինկիի համալսարան
Գիտական աստիճանՓիլիսոփայության մագիստրոս (1972)
Մասնագիտությունթարգմանչուհի և ակտիվիստ
Ծնողներհայր՝ Mikko Juva?
Պարգևներ և
մրցանակներ
 Kersti Juva Վիքիպահեստում

Կյանքի վաղ շրջան խմբագրել

Կերստի Աննա Լինեա Յուվան ծնվել է 1948 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, [2] Ռիիտա [3] և Միկկո Յուվաների ընտանիքում։ [4] Նրա մայրը հոգեբույժ էր, հայրը ՝ Միկկո Յուվան, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, [3] հետագայում էլ դարձել է Տուրկուի համալսարանի պրոֆեսոր, Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ և Ֆինլանդիայի արքեպիսկոպոս։ Նրա պապը՝ Էյնար Վ. Յուվան, պրոֆեսոր էր և Տուրկուի համալսարանի ռեկտորը։ [5] Ընտանիքն ապրում էր Հելսինկիի Տյոլյո թաղամասում, իսկ ամառներն անցկացնում էր Նուուկսիոյի Պունջո դաստակերտում։ Նրանք տնային աշխատողներ ունեին երկրի տարբեր մասերից։ Կերստիի հայրն ուներ մեծ գրադարան [3]: Յուվան վաղ տարիքից զգաց ֆիննական լեզվի հարստությունը։ [2] [3] 1950-ականների վերջին նրա հայրը ընտանիքը տեղափոխեց Տուրկու, և Կերստին, ով դժվարացավ նոր վայրում ընկերներ ձեռք բերել, շատ ժամանակ էր անցկացնում գրադարանում։ [6]

Նա վերադարձավ Հելսինկի՝ ավարտելու իր միջնակարգ կրթությունը [6], ապա՝ 1960-ականների վերջին սկսեց ուսանել Հելսինկիի համալսարանում։ Այդ ընթացքում միացել է ուսանողական շարժմանը և ակադեմիական սոցիալիստական ընկերությանը, բայց որոշ ժամանակ անց լքել է այդ կազմակերպությունը՝ դրա քարոզած հոմոֆոբիայի պատճառով։ [3] Այդ ժամանակամիջոցում Յուվան ութ տարի բուժում է անցել՝ փորձելով հաշտվել իր սեքսուալության հետ։ Այն ժամանակ համասեռամոլությունը ոչ միայն համարվում էր շեղվածություն և մեղք, այլև հանցագործություն։ Նա ի վերջո հրաժարվեց իր լեսբիականությունից և ամուսնացավ։ Թեև սիրում էր իր ամուսնուն, բայց 30 տարեկանում դուրս եկավ երկփեղկվածությունից. նրա մեջ գերակայեց սերն ու կիրքը կնոջ հանդեպ։ [6] Էյլա Փենանենի հետ թարգմանչական դասընթացներ անցնելու ընթացքում ընկերացան, և դա որոշակի դեր խաղաց թարգմանչական կարիերան նախընտրելու հարցում։ [6] Կերստին լեզվաբանություն է սովորել Վիլյո Տերվոնենի մոտ [7], 1972 թվականին բակալավրի աստիճան ստացել [2]։

Կարիերա խմբագրել

Ուսումնառությունն ավարտելուց անմիջապես հետո Յուվան հանգամանքների բերումով Փենանենի հետ ձեռնամուխ եղավ «Մատանիների տիրակալ»-ի թարգմանությանը [8]: Միասին աշխատեցին 1973 և 1974 թվականներին թողարկված առաջին երկու հատորների թարգմանության վրա [9] [3]։ 1975 թվականին թողարկված երրորդ՝ «Արքայի վերադարձը» հատորի [8] թարգմանության վրա Յուվան աշխատեց մենակ, և նրա թարգմանությունը 1976 թվականին արժանացավ գրականության պետական մրցանակի [6] [10]

Կերստին այնուհետև թարգմանեց Watership Down -ը ( ֆիններեն՝ Ruohometsän kansa ), Վինի Թուխ[7], Թոլքինի այլ երկեր ևս։ 1979 թվականին նա սիրահարվեց Միրկկա Ռեկոլային [6] [11] և միացավ ֆիննական սեռական իրավունքների Seta կազմակերպությանը՝ ակտիվ գործունեություն ծավալելով ԼԳԲՏ քարոզչության ոլորտում։ [6] Նա հանրայնացրեց իր սեռական կողմնորոշումը, և թեև նրա հայրն այդ ժամանակ Ֆինլանդիայի արքեպիսկոպոսն էր, նրա ծնողները աջակցում էին նրան։ [4] [6] Յուվան 1985 թվականին տեղափոխվեց Օքսֆորդ՝ տարվա մի մասը ապրելով Անգլիայում, մյուս մասը՝ Նուուկսիոյում ՝ Էսպուի մունիցիպալիտետում։ Թեև նախկինում սովորել էր անգլերեն, ցանկանում էր ավելի խորը տիրապետել լեզվին՝ իր թարգմանությունները բարելավելու նպատակով։ [7] Նույն թվականին նա հրատարակեց «Հոբիթ»-ի թարգմանությունը ( ֆիններեն՝ Hobitti ) [9] որի համար 1986 թվականին արժանացավ գրականության երկրորդ պետական մրցանակին։ [12]։

1990-ականներին Յուվային մարտահրավեր նետեց Լոուրենս Սթերնի Տրիստրամ Շենդիի թարգմանության հեռանկարը, որը համարվում էր անհնարին գործ։ [6] Պրոֆեսոր Ռիտվա Լեպպիհալմեի խրախուսմամբ՝ նա սկսեց իր մագիստրոսական ուսումը [7] և գրեց իր թեզը ՝ A Bumpy Ride: Ոչ պատմողական տարրերի թարգմանումը Տրիստրամ Շենդիում, պարզաբանելով 18-րդ դարի ստեղծագործության թարգմանության դժվարությունները։ [5] 1995 թվականին, հարաբերությունների ավարտից հետո, Յուվան վերսկսեց եկեղեցի հաճախել և նորից բորբոքեց իր հետաքրքրությունը հավատքի հանդեպ՝ միանալով Ֆինլանդիայի ուղղափառ եկեղեցուն։ Մոտավորապես այդ ժամանակ նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ Ջուլիետ Դեյին, ով զբաղվում էր անգլիկան պատարագի ուսումնասիրոությամբ։ [6] [13] Լոուրենս Սթերնի Տրիստրամ Շենդիի թարգմանության համար Յուվան 1998 թվականին արժանացավ ֆիննական գրականության մրցանակի ( ֆիններեն՝ Suomi-palkinto), 1999 թվականին՝ Միքայել Ագրիկոլայի անվան մրցանակի [10] [14]։ 2002 թվականին Հելսինկիի համալսարանում նա ավարտեց անգլիական բանասիրության մագիստրատուրան։ [2] [7]

2004 թվականին, երբ Ֆինլանդիայում մեկնարկեց Շեքսպիրի ամբողջական ստեղծագործությունները ֆիններեն թարգմանելու նախագիծը [15], Յուվան ու Դեյը Օքսֆորդից տեղափոխվեցին Արևմտյան Ուելս՝ Լլանդդեվի Բրեֆի։ [12] [16] Նախագծի վրա աշխատելու հրավեր Յուվան ստացել էր՝ նկատի առնելով իր նախորդ թարգմանչական աշխատանքներն ու ստացած մրցանակները։ [17] Նրա այս նոր աշխատանքն աչքի ընկավ ոտանավորների յամբային հնգաչափի պահպանմամբ և համահունչ ձևակերպմամբ։ [18] «Much Ado About Nothing» -ի թարգմանության նախաբանում Յուվան նշեց, որ 20-րդ դարասկզբից յամբային հնգաչափի ավանդույթը լքվել է և փորձ է արվել արդիականացնել այն։ [19]

 
Juva-ն գիրք է ստորագրում Finncon- ում 2019 թվականին

2008 թվականին Յուվան դարձավ Ֆինլանդիայում առաջին թարգմանիչը, ով արժանացավ «արտիստ պրոֆեսորի» կոչման։ [5] 2008-2013 թվականներին նա դասախոսական աշխատանք է կատարել, 2014 թվականին թոշակի անցել՝ արժանանալով պետական արտիստի թոշակի։ Իր կարիերայի ընթացքում Յուվան թարգմանել է ավելի քան 100 գրական ստեղծագործություն [10], այդ թվում՝ Լ. Ֆրենկ Բաումի « Օզի հրաշալի կախարդը», Չարլզ Դիքենսի « Բլեյք տունը և Նիկոլաս Նիքլբին », Հենրի Ջեյմսի « Վաշինգտոնի հրապարակը» և Էլիս Ուոքերի Մանուշակագույնը /The Color Purple . Նա նաև պատրաստել է բազմաթիվ թարգմանություններ՝ հատուկ հարմարեցված թատերական և ռադիո ներկայացումների համար։ [5] Ջեյն Օսթինով հիացած Յուվան 2013 թվականին ավարտեց «Հպարտություն և նախապաշարմունք » գրքի թարգմանությունը[12] 2014 թվականին նա ընդգրկվեց Եվրոպական գիտաֆանտաստիկ ընկերության փառքի սրահում իր թարգմանչական աշխատանքի համար [20] և ստացավ փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի Joensuu կամպուսի կողմից։ [12]

2016 թվականին Յուվան ու Դեյը, գտնվելով Միացյալ Նահանգներում, մասնակցեցին 2017 թվականի Կանանց երթին, ապա ամուսնացան՝ փաստաթղթերը ուղարկելով հայրենի Ֆինլանդիա՝ իրենց գրանցված գործընկերությունը ամուսնության վերածելու համար։ [13] Զույգը շարունակում է իր ժամանակը կիսել Ֆինլանդիայի և Անգլիայի միջև։ Ընդ որում՝ Յուվան իր ազատ ժամանակը տրամադրում է ուղղափառ եկեղեցու և ԼԳԲՏ համայնքի միջև փոխընդունման և երկխոսության քարոզչությանը։ [6] [21]

Ընտրված աշխատանքներ խմբագրել

  • Tolkien, J.R.R.; Pekkanen, Panu (1973). Juva, Kersti; Pennanen, Eila (eds.). Taru sormusten herrasta: 1 Sormuksen ritarit [The Fellowship of the Ring] (Finnish). Porvoo; Helsinki: Werner Söderström Osakeyhtiö. ISBN 978-9-510-06012-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]
  • Tolkien, J.R.R.; Pekkanen, Panu (1974). Juva, Kersti; Pennanen, Eila (eds.). Taru sormusten herrasta: 2 Kaksi tornia [Two Towers] (Finnish). Porvoo: Werner Söderström Osakeyhtiö. ISBN 978-9-510-06504-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]
  • Tolkien, J.R.R.; Pekkanen, Panu (1975). Juva, Kersti (ed.). Taru sormusten herrasta: 3 Kuninkaan Paluu [The Return of the King] (Finnish). Porvoo: Werner Söderström Osakeyhtiö. ISBN 978-9-510-06009-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]
  • Tolkien, J.R.R.; Pekkanen, Panu (1979). Juva, Kersti (ed.). Silmarillion (Finnish). Porvoo: Werner Söderström Osakeyhtiö. ISBN 978-9-510-15222-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]
  • Tolkien, J.R.R.; Pekkanen, Panu (1985). Juva, Kersti (ed.). Hobitti, eli, Sinne ja takaisin [The Hobbit, There and Back Again] (Finnish). Porvoo: Werner Söderström Osakeyhtiö. ISBN 978-9-510-13055-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]
  • Tolkien, J.R.R.; Pekkanen, Panu (1986). Tolkien, Christopher; Juva, Kersti (eds.). Keskeneräisten tarujen kirja [Unfinished Tales on Númenor and Middle-Earth] (Finnish). Porvoo: Werner Söderström Osakeyhtiö. ISBN 978-9-510-13429-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[9]
  • Adams, Richard (1994). Juva, Kersti (ed.). Ruohometsän kansa [Watership Down] (Finnish). Helsinki: Yleisradio. OCLC 58056636.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[7]
  • Sterne, Laurence; Juva, Kersti (1998). Tristram Shandy: elämä ja mielipiteet [Tristram Shandy: Life and Opinions] (Finnish). Porvoo: Werner Söderström Osakeyhtiö. ISBN 978-9-510-22770-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[22]
  • Milne, A. A. (2001). Juva, Kersti (ed.). Nalle Puhin satulipas [Winnie the Pooh, Saddle Bags] (Finnish). Helsinki. ISBN 951-025-748-6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[12]
  • Juva, Kersti (2002). A Bumpy Ride. Translating Non-narrative Elements in Tristram Shandy (master's thesis). University of Helsinki.[23]
  • Milne, A.A. (2002). Juva, Kersti (ed.). Nalle Puh käy kylässä [Pooh goes visiting] (Finnish). Helsinki: Werner Söderström Osakeyhtiö. ISBN 978-9-510-27049-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[12]
  • Shakespeare, William (2009). Juva, Kersti (ed.). Paljon melua tyhjästä [Much Ado about Nothing] (Finnish). Helsinki: Werner Söderström Osakeyhtiö. ISBN 978-9-510-33063-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)[22]
  • Austen, Jane (2013). Juva, Kersti (ed.). Ylpeys ja ennakkoluulo [Pride and Prejudice] (Finnish). Helsinki: Teos. ISBN 978-9-518-51554-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

  • 1976 թվականի պետական մրցանակ՝ Թոլքինի Արքայի վերադարձ-ի թարգմանության համար . [10] [12]
  • 1986 թ. գրականության պետական մրցանակ, Ջ.Ռ.Ռ. Թոլկինի «Հոբիթ»- ի համար։ [12]
  • 1998 Ֆիննական գրական մրցանակ՝ Suomi-palkinto, [12] Տրիստրամ Շենդիի համար։ [14]
  • 1999 Միքայել Ագրիկոլայի անվան թարգմանչական մրցանակ Ֆինլանդիայի թարգմանիչների ասոցիացիայի և ֆիննական գրքի հիմնադրամի կողմից, [10] [14] Տրիստրամ Շենդիի համար։ [14]
  • 2006 Ֆինլանդիայի մշակութային հիմնադրամի մրցանակ [12]
  • 2014 Փառքի սրահ թարգմանության ոլորտում՝ Եվրոպական գիտաֆանտաստիկ ընկերության կողմից [20]

Ծանոթագրություններ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

 

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերստի Յուվա» հոդվածին։