Սառը տունը
Սառը տունը (անգլ.՝ Bleak House) Չարլզ Դիքենսի իններորդ վեպը (1853 թվական), որը բացում է հեղինակի գեղարվեստական հասունության շրջանը։ Այս գրքում տրված է Վիկտորիանական դարաշրջանի ամբողջ բրիտանական հասարակության առանցքը՝ բարձր ազնվականությունից մինչև քաղաքային դարպասատակը և նրանց միջև կապերի բացահայտումը։ Շատ գլուխների սկիզբը և ավարտը նշված են քարլայլյան բարձր հռետորաբանության ճողփյունով։ Դատական գործավարության պատկերը Կանցլերական դատարանում, Դիքենսի կատարումը մղձավանջային գուներանգության գրոտեսկում, առաջացրեց այնպիսի հեղինակների հիացմունքը, ինչպիսիք են՝ Ֆրանց Կաֆկան, Անդրեյ Բելին, Վլադիմիր Նաբոկովը։ Վերջինս 20 -րդ դարի մեծագույն վեպերի վերլուծման դասընթացներից մեկը նվիրել է «Սառը տուն» վեպի վերլուծությանը։
Սառը տունը անգլ.՝ Bleak House | |
---|---|
![]() Առաջին հրատարակության կազմը (1852 թվական, մարտ) | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Չարլզ Դիքենս |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1852-1853 թվականներ |
Տեսարան | Անգլիա |
Նկարազարդող | Հելբոտ Նայթ Բրաուն |
Կազմի հեղինակ | Հելբոտ Նայթ Բրաուն |
Հրատարակչություն | Chapman & Hall[d] |
Հրատարակվել է | 1853 թվական |
Նախորդ | «Անգլիայի պատմությունը երեխաների համար» |
Հաջորդ | Անգլիայի պատմություն երեխաների համար |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/dickens/bleakhau/bleakhau.html |
![]() |
Աշխատանք գրքի վրա
խմբագրելԱշխատանքը հեղինակի կողմից սկսվել է 1851 թվականի նոյեմբերին և ավարտվել 1853 թվականի օգոստոսին։ Ինչպես հեղինակի գրեթե բոլոր վեպերը «Սառը տունը» մինչև առանձին հրատարակությամբ թողարկվելը տարածվել է ամսական թողարկմամբ (1852 թվականի մարտից մինչև 1853 թվականի սեպտեմբերը՝ 20 թողարկում)։
«Սառը տունը» անվանումը Դիքենսի մոտ միանգամից չի առաջացել, այն ծագել է ստեղծագործության վրա աշխատելիս, կապված սկզբնական մտքի փոփոխման հետ։ Սկզբնական գաղափարը կենտրոնացված էր «Միայնակ Թոմի»՝ լոնդոնյան հետնախորշերում աղքատների և մերժվածների կյանքի պայմանների, բարոյական, հոգևոր և ֆիզիկական կերպարանքի վրա։ Գաղափարի փոփոխության հետ փոխվում է վեպի գաղափարական և հորինվածքային կենտրոնը, դառնալով Կանցլերական դատարանը, Արդարության գերագույն դատարանը, Լորդերի պալատից հետո, դատական ինստանցիան Անգլիայում[1]։
Բովանդակություն
խմբագրելԷսթեր Սամմերսոնի (Esther Summerson) մանկությունը անցել է Վինձորում, նրա կնքամայր միսս Բարբերի (Barbary) տանը։ Աղջիկը իրեն միայնակ է զգում և ցանկանում է իմանալ իր ծագման գաղտնիքը։ Մի անգամ միսս Բարբերին չի համբերում և խստորեն ասում է. «Քո մայրը ծածկել է իրեն ամոթով, իսկ դու հարուցել ես նրա խայտարակությունը։ Մոռացիր նրա մասին... » Մի քանի տարի անց կնքամայրը հանկարծակի մահանում է, Էսթերը հավատարմատար իրավաբան Քենջից (ով ներկայացնում էր ոմն պարոն Ջոն Ջարնդայսի (John Jarndyce)), տեղեկանում է, որ նա ապօրինի երեխա է, իրավաբանը համաձայն օրենքի հայտարարում է. «Միսս Բարբերին ձեր միակ ազգականն էր (բնականաբար անօրինական, օրենքով դուք ազգականներ չունեք)»։ Քենջին հուղարկավորությունից հետո լավատեղյակ լինելով աղջկա որբ կարգավիճակի մասին, Էսթերին առաջարկում է ուսում ստանալ Ռեդինգի գիշերօթիկ դպրոցում, որտեղ նա ոչնչի կարիք չի ունենա և կպատրաստվի «հանրության առջև իր պարտքը կատարելուն»։ Աղջիկը երախտագիտությամբ ընդունում է առաջարկը։ Այնտեղ անցնում են «Նրա կյանքի վեց երջանիկ տարիները»։
Ուսումը ավարտելուց հետո Ջոն Ջարնդայսը (ով դարձել էր նրա խնամակալը) նրան նշանակում է իր զարմուհու՝ Ադե Կլեյրի ընկերակցուհին։ Ադի ազգական Ռիչարդ Կարստոնի հետ նրանք ուղևորվում են «Սառը տուն» անունով կալվածք։ Կար ժամանակ, երբ տունը պատկանել է պարոն Ջարնդայսի պապիկի եղբորը՝ Թոմ Ջարնդայսին, ով ինքնասպան էր եղել, չդիմանալով ժառանգության համար մղվող «Ջարնդայսը Ջարնդայսների դեմ» դատական գործողություններին։
Քաշքշուկը և պաշտոնյաների չարաշահումները հանգեցրեցին նրան, որ գործընթացը տևում էր մի քանի տասնամյակ, արդեն մահացել են սկզբնական հայցվորները, վկաները, փաստաբանները, ինչպես նաև կուտակվել են տասնյակ պարկեր գործին վերաբերող փաստաթղթերով։
Շնորհիվ Ջոն Ջարնդայսի տունը գտնվում է լավ վիճակում, իսկ երիտասարդների գալուստը կկենդանացներ տունը։ Խելացի և շրջահայաց Էսթերին հանձնեցին սենյակների և մառանների բանալիները։ Նա հաջողությամբ էր կատարում տնտեսական գործերը, իզուր չէր Ջոնը փաղաքշորեն անվանում նրան «Բազմահոգ»։
Նրանց հարևաններն էին՝ բարոնետ սըր Լեսթեր Դեդլոքը (գոռոզ և հիմարավուն) և նրա կինը Հոնորիա Դեդլոքը (գեղեցիկ և մեծամիտ), ով փոքր է ամուսնուց 20 տարով։ Աշխարհիկ տարեգրությունը նշում է նրա ամեն քայլը, ամեն իրադարձություն նրա կյանքում։ Սըր Լեսթերը չափազանց հպարտ է իր արիստոկրատական ձագումով և հոգ է տաnում իր անվան մաqրության մասին։
Երիտասարդ գրասենյակային աշխատող Քենջ Վիլյամը առաջին հայացքից սիրահարվում է Էսթերին։ Գրասենյակի գործերով լինելով Դեդլեկների կալվածքում, նա ապշում է նրա և տիկին Դեդլոքի նմանությամբ։ Շուտով Գապպին գալիս է Սառը տուն և Էսթերին խոստովանում իր սիրո մասին, բայց մերժում է ստանում։ Այդժամ նա ակնարկում Է էսթերի և տիկնոջ նմանության մասին։
«Արժանացրեք ինձ ձեր ձեռքը, ինչ ասես չեմ հնարի, ձեր շահերը պաշտպանելու և ձեր երջանկությունը ստեղծելու համար։ Ինչ ասես չեմ լրտեսի ձեր մասին»։ Նա կատարեց խոստումը։ Նրա մոտ են հայտնվում անհայտ պարոնի նամակները, ով մահացել էր ափիոնի մեծ դեղաբաժնից և թաղվել աղքատների համար նախատեսված ընդհանուր գերեզմանոցում։ Այդ նամակներից Գապպին իմանում է կապիտան Խոուդոնի (այդ մարդու) և տիկին Դեդլոքի կապի և աղջիկ ունենալու մասին։ Վիլյամը անհապաղ կիսվում իր բացահայտման մասին տիկին Դեդլոքի հետ, ինչը նրան ծայրահեղ շփոթության մեջ է գցում։
Վերլուծություն
խմբագրելԻրադարձությունները ծավալվում են կանցլերական դատարանի ֆոնին, «Ջարնդայսը Ջարնդայսի դեմ» անսահման դատական գործընթացում, որը տևել է 50 տարի։ Հեղինակը բացահայտում է անգլիական արդարադատությունը։ Առաջին գլխի նախաբանում Դիքենսը ընթերցողներին ծանոթացնում է վեպի հիմնական խնդրի հետ։ Առաջին գլխում նա գրում է. «Ահա այն Կանցլերական դատարանը։ Արդարադատության դատարանը թույլ է տալիս փողի զորությանը ամոթաբար խախտել օրենքը»
Կանցլերական դատարան վեպում՝ երկիծաբանորեն նկարագրված անգլիական դատավարության իրականությունը, ձևականության, բյուրոկրատիզմի, անօրինության, անարդարության խորհրդանիշը։ Նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն, առավել կամ նվազ չափով կախված են վեպի գրեթե բոլոր կերպարների ճակատագիրը, որոնք տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ են։ Նոր գաղափարը չփոխեց «Միայնակ Թոմի» ոչ իրական ոչ էլ խորհրդանշական իմաստը, այլ կապի մեջ դրեց սոցիալական հարաբերությունների համակարգի հետ։ Ընդհանուր առմամբ ստեղծագործությունը տոգորված է հեղինակի առ մարդն ունեցած հավատքով, նրա կարողությունը դիմակայել կործանարար ուժերին[2]։
Պատմողական տեխնիկա
խմբագրել«Սառը տունը» զարմացրեց առաջին ընթերցողներին իրադարձությունները առաջին և երկրորդ դեմքերից ներկայացնելու ազատ համադրությամբ։ Բազմաթիվ գլուխներում վիկտորեական վեպերի ամենագետ պատմիչը իր տեղը զիջում է մի անմեղ աղջկա՝ Էսթերի պատմողին, ով իրադարձությունները նկարագրում է ուղղակիորեն և ջանասիրաբար, ինչը ստեղծում է հեռացման հզոր ազդեցություն։