Լա՛յման Ֆրենք Բա՛ում կամ Լ. Ֆրենք Բաում (մայիսի 15, 1856(1856-05-15)[1][2][3][…], Չիտտենանգո, Մադիսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 6, 1919(1919-05-06)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, կախարդական Օզ երկրի «ստեղծողը»։ Մանկական գրականության աշխարհահռչակ դասական, ում գրքերը բազում անգամներ էկրանավորվել են և որից սերվել են շատ ընդօրինակումներ և ծաղրանմանակումներ։

Լայման Ֆրենք Բաում
անգլ.՝ Lyman Frank Baum
Ծննդյան անունանգլ.՝ Lyman Frank Baum
Ծնվել էմայիսի 15, 1856(1856-05-15)[1][2][3][…]
ԾննդավայրՉիտտենանգո, Մադիսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 6, 1919(1919-05-06)[1][2][3][…] (62 տարեկան)
Վախճանի վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Մասնագիտությունլրագրող, կինոպրոդյուսեր, գրող, վիպասան, դերասան, մանկագիր, սցենարիստ, բանաստեղծ, թատրոնի դերասան, գիտաֆանտաստիկ գրող, խմբագիր, կինոդերասան, սուֆրաժիստ, արձակագիր և դրամատուրգ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
Ուշագրավ աշխատանքներՕզի զարմանահրաշ կախարդը, Օզի սքանչելի երկիրը, The Wizard of Oz?, The Woggle-Bug Book?, The Woggle-Bug?, Tik-Tok of Oz?, Օզման Օզից, Սանտա Կլաուսի կյանքը և արկածները, The Maid of Arran?, Mother Goose in Prose?, The Last Egyptian?, Father Goose: His Book?, Father Goose's Year Book?, American Fairy Tales?, Aunt Jane's Nieces?, Aunt Jane's Nieces Abroad?, Aunt Jane's Nieces at Millville?, Aunt Jane's Nieces at Work?, Aunt Jane's Nieces in Society?, Aunt Jane's Nieces and Uncle John?, Aunt Jane's Nieces on the Ranch?, Aunt Jane's Nieces on Vacation?, Aunt Jane's Nieces Out West?, Aunt Jane's Nieces in the Red Cross?, Առևանգված Սանտա Կլաուսը, Animal Fairy Tales?, The Magical Monarch of Mo?, The Enchanted Island of Yew?, Dorothy and the Wizard in Oz?, The Road to Oz?, The Emerald City of Oz?, The Sea Fairies?, Sky Island?, The Patchwork Girl of Oz?, The Patchwork Girl of Oz?, The Tik-Tok Man of Oz?, The Scarecrow of Oz?, His Majesty, the Scarecrow of Oz?, Rinkitink in Oz?, The Lost Princess of Oz?, hassan mohammed?, The Magic of Oz?, Glinda of Oz?, Queen Zixi of Ix?, John Dough and the Cherub?, The Flying Girl?, The Daring Twins?, Phoebe Daring?, The Master Key?, Sam Steele's Adventures on Land and Sea?, The Boy Fortune Hunters in the South Seas?, Violet's Dreams?, L. Frank Baum's Juvenile Speaker?, By the Candelabra's Glare?, The Fairylogue and Radio-Plays?, The Magic Cloak of Oz?, The Bluebird Books?, Mary Louise in the Country?, Mary Louise Solves a Mystery?, Mary Louise and the Liberty Girls?, Mary Louise Adopts a Soldier?, Little Wizard Stories of Oz?, Annabel?, Queer Visitors from the Marvelous Land of Oz?, Dot and Tot of Merryland?, Daughters of Destiny?, The Fate of a Crown?, Policeman Bluejay?, The Runaway Shadows?, The Gray Nun of Belgium?, Prince Silverwings?, Plays of L. Frank Baum?, Tamawaca Folks? և The Twinkle Tales?
Ստեղծագործությունների ցանկԼայման Ֆրենք Բաումի մատենագրություն
ԱնդամակցությունThe Uplifters?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱմուսինՄոդ Գեյջ Բաում
ԶավակներՖրենկ Ջոսլին Բաում և Հարրի Նիլ Բաում
Изображение автографа
 L. Frank Baum Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ընտանիքը։ Մանկությունն ու պատանեկությունը խմբագրել

Լայման Ֆրենք Բաումը ծնվել է 1856 թ. Նյու Յորքում, գերմանական, շոտլանդա-իռլանդական, անգլիական արմատներ ունեցող ընտանիքում։ Հայրը՝ Բենջամին Բաումը կայացած հարուստ նավթային գործիչ էր, որը հաջողության էր հասել Փենսիլվանիայի «նավթային տենդի» ժամանակ։ Ֆրենքը մեծացել է հայրական կալվածքում՝ Ռոզա Լոունում, որի մասին սիրով է հիշում հետագա տարիներին։ Մինչև 12 տարեկանը կրթություն ստացել է տանը՝ մասնավոր ուսուցիչների միջոցով, իսկ 12 տարեկանում ուղարկվում է Նյու Յորքի Փիքսքիլի ռազմական ակադեմիա։ Բայց քանի որ նա երազկոտ ու զգայուն երեխա էր, կարգապահական խստության պատճառով ընդամենը երկու տարի այնտեղ մնալուց հետո հետ է ուղարկվում տուն։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Վաղ հասակից է սկսել գրել։ Նկատելով որդու ձգտումները՝ հայրը գնել է տպագրական մեքենա, որով հետագայում Ֆրենքը և նրա եղբայր Հենրին տպագրում են «Ռոզա Լոուն ընտանեկան ամսագիրը» Մինչև 17 տարեկանը տպագրում է ևս մեկ սիրողական ամսագիր։ 20 տարեկանում տարվում է նոր զբաղմունքով՝ ընտանի թռչունների բուծմամբ։ 1880 թվականի մարտից սկսում է հրատարակել թռչնաբուծության մասին ամսագիր, իսկ 1886 թվականին գրում է իր առաջին գիրքը համբուրգյան հավերի մասին։ Տարվել է նաև թատրոնով, բայց շուտով թողել այն։

Անձնական կյանք խմբագրել

Հոր մահը, ընտանիքի սնանկացումը, դրան հաջորդած հրդեհը (որի արդյունքում նա կորցրել է թատերական ողջ գույքը) ստիպում են Ֆրենք Բաումին ընտանիքի հետ 1880 թվականին տեղափոխվել Դակոտա, իսկ ապա հաստատվում են Չիկագոյում։ 1882 թ. Բաումը ամուսնանում է և ունենում է երեք զավակ։

Ստեղծագործական վերելք խմբագրել

1897 թվականից միտք է հղանում ստեղծել պատմություններ երեխաների համար, ինչը հետագայում դառնում է նրա ստեղծագործության առանցքը։ 1897 թվականից մեկը մյուսի հետևից գրվում են հետաքրքիր հեքիաթներ, որոնց գործողությունները տեղի են ունենում հեքիաթային մի երկրում, որը հետո պիտի անվանվեր Օզ երկիր։ 1900 թվականին լույս է տեսնում հանրահայտ «Օզի կախարդը»։ «Օզի կախարդը» գրքից հետո գրել է 13 շարունակություն-վեպ, 9 այլ ֆենթեզի վեպեր, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներ (ընդհանուր հաշվով 55 վեպ, գումարած 4 «կորած» վեպեր, 83 պատմվածքներ, ավելի քան 200 բանաստեղծություններ, անորոշ քանակի սցենարներ և բազմաթիվ տարբեր գրույթներ)։ Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» թարգմանվել է նաև հայերեն, 2013-ին հրատարակվել է «Զանգակ» հրատարակչության կողմից[5]։

Ստեղծագործությունը հայերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. LIBRIS — 2016.
  5. [1]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայման Ֆրենք Բաում» հոդվածին։