Օզի զարմանահրաշ կախարդը

«Օզի զարմանահրաշ կախարդը» (անգլ.՝ The Wonderful Wizard of Oz), ամերիկացի գրող Լայմըն Ֆրենկ Բաումի մանկական ստեղծագործությունը, որն առաջին անգամ տպագրվել է 1900 թվականին: Հայերեն հրատարակվել է 2020 թվականին «Դարակ» հրատարակչությունում: Թարգմանիչ` Նանե Գաբրիելյան:

Օզի զարմանահրաշ կախարդը
անգլ.՝ The Wonderful Wizard of Oz և անգլ.՝ The Wizard of Oz[1]
The Wonderful Wizard of Oz, 006.png
ՀեղինակԼայման Ֆրենք Բաում
Անվանվել էՕզի կախարդը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ և ֆենթեզի
ԹեմաՈրբ
Բնօրինակ լեզուանգլերեն և ամերիկյան անգլերեն
Կերպար(ներ)Դորոթի Գեյլ, Օզի կախարդը, Scarecrow?, The Tin Man?, Վախկոտ Առյուծը, Wicked Witch of the West?, Glinda the Good Witch? և Good Witch of the North?
Ստեղծման տարեթիվ1900
Նկարագրում էԿանզաս և Օզի երկիր
ՇարքOz series?
ՀաջորդՕզի սքանչելի երկիրը
ՆկարազարդողWilliam Wallace Denslow?
Երկիր45 Star US Flag.svg ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1900
ՎիքիքաղվածքՕզի զարմանահրաշ կախարդը
Commons-logo.svg The Wonderful Wizard of Oz Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

 
Դորոթին ու Տոտոն ցիկլոնի մեջ, նկարիչ` Ուիլյամ Դենսլոու

Գործողությունները տեղի են ունենում 1900 թվականին: Դորոթին, որը որբ էր, ապրում էր Կանզասում հորեղբայր Հենրիի և հորաքույր Էմի հետ: Մի անգամ ցիկլոնը պոկում է այն խրճիթը, որտեղ գտնվում էին Դորոթին ու Տոտո շնիկը, և այն տանում-հասցնում Օզի երկրում գտնվող Ծամողների երկիր: Ընկնող խրճիթը սպանում է Ծամողների երկրի տիրակալին` Արևելքի չար կախարդին: Բռնակալից ազատված ծամողների հետ Դորոթին հանդիպում է Հյուսիսի բարի կախարդուհուն: Դորոթին ցանկանում է տուն վերադառնալ: Հյուսիսի բարի կախարդը Դորոթիին է տալիս սպանված կախարդի արծաթե կոշիկները և խորհուրդ է տալիս դեղին աղյուսե արահետով քայլել դեպի Զմրուխտե քաղաք, որի տիրակալը մեծ կախարդ Օզն էր, որը, ըստ նրա, կարող էր օգնել Դորոթիին:

Ճանապարհին Դորոթին ազատում է ձողի վրա կախված Խրտվիլակին, յուղում է Անագե Անտառահատին, որը ժանգոտել էր և անշարժունակ դարձել: Նրանք երկուսն էլ, ինչպես նաև Վախկոտ Առյուծը, միանում են Դորոթիին և ուղևորվում Զմրուխտե քաղաք, քանի որ Խրտվիլակին ուղեղ էր անհրաժեշտ, Անագե Անտառահատին` սիրտ, Վախկոտ Առյուծին` քաջություն:

Զմրուխտ քաղաքի դարպասների մոտ պահակը ճանապարհորդներին ստիպում է կանաչ ակնոցներ դնել, որպեսզի զմրուխտների փայլը նրանց չկուրացնի։ Կախարդը ընդունում է Դորոթիին և նրա ընկերներին, բոլորին ներկայանալով յուրովի. Դորոթիին` որպես խոսող գլուխ, Խրտվիլակին՝ որպես գեղեցիկ կին, Անտառահատին` որպես հրեշ, Վախկոտ Առյուծին՝ որպես հրե գնդակ։ Կախարդը խոստանում է կատարել բոլոր խնդրանքները, այն պայմանով, որ նրանք սպանեն Արևմուտքի չար կախարդին։

ԲովանդակությունԽմբագրել

  • Ցիկլոնը
  • Ծամողների խորհուրդը
  • Ինչպես Դորոթին փրկեց Խրտվիլակին
  • Ճանապարհ անտառի միջով
  • Անագե Անտառահատի ազատումը
  • Վախկոտ Առյուծը
  • Ճանապարհորդություն դեպի Մեծն Օզ
  • Կակաչի մահացու դաշտը
  • Անտառամկների թագուհին
  • Դարպասի պահապանը
  • Օզի զարմանահրաշ քաղաքը
  • Չար կախարդուհու որոնումերը
  • Փրկությունը
  • Թևավոր Կապիկները
  • Ահարկու Օզի բացահայտումը
  • Մեծ խաբեբայի կախարդանքը
  • Ինչպես օդապարիկը թռավ
  • Դեպի հարավ
  • Մարտական ծառերի հարձակումը
  • Ճենապակե նուրբ երկիրը
  • Առյուծը դառնում է կենդանիների թագավոր
  • Քեդլինգների երկիրը
  • Բարի կախարդուհի Գլինդան կատարում է Դորոթիի ցանկությունը
  • Վերադարձ տուն[2]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The Wizard of Oz | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
  2. Լ. Ֆ. Բաում, Օզի զարմանահրաշ կախարդը, Ե., Դարակ, 2020, էջ 147։