Կարլ ֆոն Բլաաս

ավստրիացի նկարի

Կարլ ֆոն Բլաաս (գերմ.՝ Karl von Blaas, ապրիլի 28, 1815(1815-04-28)[1][2][3][…], Nauders, Landeck District, Տիրոլ, Ավստրիա[4] - մարտի 19, 1894(1894-03-19)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]), ավստրիացի նկարիչ, մանկավարժ։ Ստեղծագործել է ուշ բիդերմայերի պատմական ժանրով։ Եղել է Վիեննայի (1851 թ.) և Վենետիկի գեղարվեստի ակադեմիաների (1855 թ.) պրոֆեսոր։

Կարլ ֆոն Բլաաս
գերմ.՝ Karl von Blaas
Ծնվել էապրիլի 28, 1815(1815-04-28)[1][2][3][…]
ԾննդավայրNauders, Landeck District, Տիրոլ, Ավստրիա[4]
Վախճանվել էմարտի 19, 1894(1894-03-19)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԿրթությունՎենետիկի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, ինքնակենսագիր, խճանկարիչ և ուսուցիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
ՈւսուցիչՅոհան Ֆրիդրիխ Օվերբեկ
ԱշակերտներLeopold Carl Müller?, Karl Karger?[5] և Epaminonda Bucevschi?
 Karl von Blaas Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարլ ֆոն Բլաասը ծնվել է ոչ հարուստ ընտանիքում։ Նկարչության ոլորտում նկատելով Կարլի ընդունակությունները` նրա ազգականները, առաջին հերթին քեռին` բարոն Ֆրանց Կսավիեր Պուտշեր ֆոն Եշենբուրգը (1768-1841 թթ.), ով հետագայում դարձավ նկարչի հովանավորը, կարողանում են ուսման նպատակով նրան 1832 թվականին ուղարկել Ինսբրուք, ապա Իտալիա, որտեղ նա ավարտում է Վենետիկի գեղարվեստի ակադեմիան (իտալ.՝ L'Accademia di Belle Arti di Venezia): Եղել է Լյուդովիկո Լիպարինիի աշակերտը։

1837 թվականի մարտին Կարլը Վենետիկում ստեղծել է իր առաջին պատմական խոշոր գործը` «Մովսեսը Սինա լեռան վրա», որի համար ստացել է Վիեննայի ակադեմիայի հռոմեական մրցանակ և հնգամյա նվիրատվություն Իտալիայի մայրաքաղաք այցելությունների համար։ Նույն թվականին նկարիչն ուղևորվել է Հռոմ։

Մի քանի տարի նա ապրել է Ֆլորենցիայում և Հռոմում, որտեղ նրա վրա մեծ ազդեցություն է թողել գերմանացի նկարիչ Յոհան Ֆրիդրիխ Օվերբեկի արվեստը, հատկապես վարպետի ֆրեսկոները։

Արդեն քսանամյա հասակում, Վենետիկի ցուցահանդեսներում ստացած մի քանի մրցանակների շնորհիվ, մեծ ճանաչում է ձեռք բերել` որպես տաղանդավոր դիմանկարիչ և պատմական գեղանկարչության վարպետ[6]։

1851 թվականին Կարլ Բլաասն ընդունում է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում պրոֆեսորի պաշտոն ստանալու առաջարկը։ Այս շրջանում նա ֆրեսկոներ է ստեղծում մայրաքաղաքի Altlerchenfelder Pfarrkirche եկեղեցու և Վիեննայի ռազմապատմական թանգարանի համար։

1855 թվականին նկարչի «Կարլ Մեծն այցելում է տղաների դպրոց» նկարն արժանանում է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի մրցանակին։ Նույն թվականին նկարչի ընտանիքը տեղափոխվում է Վենետիկ, որտեղ Կարլ ֆոն Բլաասը դառնում է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։

Կարլ Բլաասն ավստրիական նկարչական նշանավոր ընտանիքի ներկայացուցիչներից` Էժեն դե Բլաաս և Յուլիուս դե Բլաաս, ավագն էր։

Ստեղծագործություն խմբագրել

Կարլ Բլաասը պատմական ուղղության գեղանկարիչ է, ստեղծել է նաև կտավներ դիցաբանական, կրոնական թեմաներով, ինչպես նաև դիմանկարներ։ Ավստրո-հունգարական ազնվականության, կայսերական Հաբսբուրգների ընտանիքի և իտալացի պատվիրատուների շրջանակներում մեծ հաջողություն են ունեցել նկարչի` պատմական թեմաներով աշխատանքները։

Կարլ ֆոն Բլաասի գլխավոր գործը Ավստրիայի պատմության կարևորագույն դրվագները ներկայացնող ֆրեսկոն է Վիեննայի ռազմապատմական թանգարանի Փառքի սրահում։

Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում նրա աշակերտներից է եղել Լեոպոլդ Կարլ Մյուլերը։

Բլասի որդիները` Էժեն դե Բլաասը (1843-1931 թթ.) և Յուլիուս ֆոն Բլաասը (1845-1922 թթ.) նույնպես եղել են պատմական ուղղության նկարիչներ։

1895 թվականին Վիեննայի 19-րդ շրջանի` Դյոբլինգի փողոցներից մեկն անավանակոչվել է նկարչի պատվին` Բլաասշտրասե (գերմ.՝ Blaasstraße):

Հատընտիր աշխատանքներ խմբագրել

  • Ռազմապատմական թանգարանի Փառքի սրահի ֆրեսկոներ, Վիեննա
  • «Հակոբի ճանապարհորդությունն անապատով» (1841 թ.),
  • «Սուրբ Եկատերինային տանող հրեշտակները» (1841 թ.),
  • «Սուրբ Ելիզավետա» (1839 թ.),
  • «Սուրբ ընտանիք»,
  • «Հովհաննես Մկրտիչ»,
  • «Սամսոն և Դալիլա»,
  • «Այցելություն»
  • «Ֆրանց I կայսեր մուտքը Վիեննա 1814 թվականի հունիսին» (1869 թ., Վիեննայի ռազմապատմական թանգարան)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Carl von Blaas (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Blaas, Karl or Carl von // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00020375
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Frodl-Schneemann M. Blaas, Karl [Carl von] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T009081
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119038560 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ավստրիական կենսագրական բառարան (գերմ.)ÖAW. — doi:10.1553/0X00281068
  6. В 1934 году Карл занял два первых места на академической выставке. В следующем 1935 году художник снова удостоился двух призовых мест на выставке в Академии, одно из них — Золотая медаль за картину «Тулия, переезжающая через тело своего отца» (1832).

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ ֆոն Բլաաս» հոդվածին։