Կարլ Մոլ
Կարլ Մոլ (գերմ.՝ Carl Moll, ապրիլի 23, 1861[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն - ապրիլի 13, 1945 կամ ապրիլի 12, 1945[4], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից), ավստրիացի նկարիչ, ով ստեղծագործել է մոդեռն ոճում։
Կարլ Մոլ գերմ.՝ Carl Moll | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 13, 1945 (83 տարեկան) կամ ապրիլի 12, 1945[4] (83 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, համադրող և gallerist |
Ոճ | մոդեռն |
Թեմաներ | գեղանկարչություն և Կերպարվեստ[5] |
Ուսուցիչ | Էմիլ Յակոբ Շինդլեր |
Ազգականներ | Ալմա Մալեր |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Կարլ Մոլը ծնվել է 1861 թվականին Վիեննայում։ 1880-1881 թվականներին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում Քրիստիան Գրիպենկերլի մոտ։ Ավելի ուշ դարձել է բնանկարիչ Էմիլ Յակոբ Շինդլերը աշակերտը։ Շինդլերի մահից հետո 1892 թվականին Մոլն ամուսնացել է նրա այրու հետ` դառնալով նրանց դստեր` Ալմա Մալեր-Վերֆելի խորթ հայրը։
1897 թվականին դառնում է Վիեննական սեցեսսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Սեցեսսիոնիզմի ներկայացուցիչները Վիեննայում կազմակերպում էին ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ։ Կարլ Մոլի նախաձեռնությամբ 1903 թվականին Վիեննայում հիմնադրվում է Ժամանակակից պատկերասրահ, որը ներկայումս կրում է Բելվեդեր պատկերասրահ անվանումը։
1905 թվականին Կարլ Մոլը Գուստավ Կլիմտի խմբի մի քանի նկարիչների հետ դուրս է գալիս Սեցեսսիոնից։ Միտկե պատկերասրահի ղեկավարի պաշտոնում Մոլը զբաղվում է Կլիմտի արվեստի զարգացմամբ։ Նա կազմակերպում է նաև ցուցահանդեսներ այլ երկրների նկարիչների մասնակցությամբ. նրա շնորհիվ Վիեննայում առաջին անգամ հայտնվում են Վինսենթ վան Գոգի նկարները։
1930-ական թվականներին Կարլ Մոլն իրեն դրսևորում է որպես նացիոնալ-սոցիալիզմի ջերմ պաշտպան։ Հիտլերյան Գերմանիայի կողմից Ավստրիայի անշլյուսից հետո 1938 թվականին Մոլի խորթ դուստրն իր հրեական ծագման պատճառով ստիպված փախչում է Ավստրիայից իր ամուսնու` հայտնի գրող Ֆրանց Վերֆելի հետ։ Մի քանի օր անց Մոլը Բելվեդեր պատկերասրահից հինգ նկար է հանում, որանք Ալման իր դստեր` Մարինա Էբերշտալերի անունից հանձնում է նրա տնօրինմանը։ Դրանցից ամենից արժեքավորը Էդվարդ Մունկի «Ամառային գիշեր ծովափին» նկարն էր։ Մոլն ավելի ուշ այն վաճառում է պատկերասրահին։ Հետագայում դատական երկար քաշքշուքներից հետո, ավստրիական օրենսդրության համաձայն, այս նկարը 2007 թվականի մայիսի 9-ին հանձնվել է Ալմա Մալեր-Վերֆելի օրինական ժառանգորդին` Մարինա Մալերին։
1945 թվականին, երբ խորհրդային զորքերը մտան Վիեննա, Կարլ Մոլը իր դստեր և նրա ամուսնու հետ կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ իր վիլլայում։ Նա թաղված է Գրինցիգի գերեզմանատանը։
Կարլ Մոլը ճանաչում է ստացել խոշոր ֆորմատի իր վիմանկարներով ու փայտագրություններով։ Նրա ուշ շրջանի բնանկարների ոճը հարթ գեղանկարչությունից, ինչը բնորոշ էր Սեցեսսիոնիզմի նկարիչներին, անցում է կատարել տարածականությանը, իսկ վերջին տարիներին Մոլն ավելի էր մոտենում էքսպրեսիոնիզմին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Carl Moll (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Lachnit E. Moll, Carl // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T058934
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Czech National Authority Database