Բելվեդեր պատկերասրահ
Բելվեդեր պատկերասրահ (անգլ.՝ Österreichische Galerie Belvedere), գեղարվեստական թանգարան Վիեննայի Բելվեդեր պալատում։ Հավաքածուի մեջ մտնում են տարբեր դարաշրջանների գեղանկարչական գործեր` սկսած միջնադարից մինչև 21-րդ դար։ Հիմնական ցուցադրությունը նվիրված է 19-20-րդ դարերի ավստրիացի գեղանկարիչներին։
Բելվեդեր պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Լանդշտրասսե |
Կազմված է | Lower Belvedere? և Upper Belvedere? |
Մասն է | Բելվեդեր |
Ղեկավարության նստավայր | Վիեննա, Ավստրիա |
Հիմնադրվել է | 1907 |
Հիմնադիր | Եվգենի Սավոյացի[1] |
Այցելուներ | 343 064 մարդ (2020)[2] |
Տնօրեն | Stella Rollig?[3] և Wolfgang Bergmann? |
Կայք | belvedere.at(գերմ.)(անգլ.) և belvedere.at/en |
Պատմություն
խմբագրելԱվստրիական Բելվեդեր պատկերասրահը ժամանակի վիեննացի նկարիչների պահանջով բացվել է 1903 թվականին Ներքին Բելվեդերի ծաղկաջերմոցում` «Ժամանակակից պատկերասրահ» անվանումով։ Դարագլխին Վիեննան հռչակվել էր ժամանակակից կերպարվեստի կենտրոն։ Դրանում իր վճռական դերն է ունեցել 1897 թվականին հիմնադրված «Սեցեսիոն» նկարիչների միությունը։ Խմբի հիմնադիրներից մեը Գուստավ Կլիմտն էր։
«Սեցեսիոնի» ներկայացուցիչները փորձում էին Վիեննայում զարգացնել ժամանակակից արվեստը և ժամանակակից պատկերասրահի բացման առթիվ` նրանք պետությանը նվիրեցին մի շարք նկարներ ու քանդակներ, այդ թվում` Վինսենթ վան Գոգի «Օվերի մերձակա հարթավայրը» (1890)։
1909 թվականին ժամանակակից պատկերասրահը անվանափոխվում է` ստանալով «Ավստրիական արքայական պետական պատկերասրահ» անվանումը և համալրվելով ավստրիական արվեստի գործերով։
Առաջին համաշխարհային պատերազմից ավարտին Ավստրիական պատկերասրահը (այդպես էր այն անվանվում մինչև 2007 թվականը` բացառությամբ նացիոնալ-սոցիալիզմի շրջանի) ձեռք է բերում բազմաթիվ նկարներ,այդ թվում` Գուստավ Կլիմտի և Էգոն Շիլեի գործերը։ Մինչև 2000 թվականը Ավստրիական պատկերասրահի հավաքածուն ներառում էր Գուստավ Կլիմտի 33 աշխատանք, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, ոչ բոլորն էին օրինական հիմքով։
2012 թվականին Բելվեդեր պատկերասրահում մեծ շուքով նշվել է Կլիմտի 150-ամյակը։ Ցուցադրվել են նրա բոլոր ստեղծագործությունները, սակայն հաստ ապակիների միջով։
Ավստիրական գեղանկարչությունը տեսնելու համար տարեկան մեկուկես միլիոն այցելուներ են այցելում Բելվեդեր պատկերասրահ։
Վեճեր «Ոսկե Ադելի» շուրջ
խմբագրել1907 թվականին Գուստավ Կլիմտը նկարում է վիեննացի արդյունաբերող Ֆերդինանդ Բլոխի կնոջ դիմանկարը` Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I գործը։ Ադելի` ոսկու և արծաթի զարդապատկերների մեջ հյուսված կերպարը Կլիմտի թերևս ամենահայտնի գործերից է և վերաբերում է այսպես կոչված «ոսկե շրջանին», ինչպես ներկայացված էր 2000 թվականին Ավստրիական պատկերասրահում նկարչին նվիրված ցուցահանդեսում։ Դիմանկարը հաճախ անվանում են «Ոսկե Ադել», որպեսզի տարբերեն Ադել Բլոխ-Բաուերին ներկայացնող մեկ այլ կտավից, որը նկարչի` ավելի ուշ շրջանի գործերից է։ Կտավի արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։ Իր կտակում Ադելը ամուսնուն խնդրում էր իր երկու դիմանկարները, ինչպես նաև Գուստավ Կլիմտի վրձնին պատկանող չորս բնանկարները նվիրել Ավստրիական պատկերասրահին։ Սակայն դա տեղի չի ունենում, քանի որ իր մահվան պահին` 1945 թվականին, հրեական ծագումով արդյունաբերողը տարագրության մեջ էր գտնվում Շվեյցարիայում։ Վիեննայում գտնվող նրա ողջ ունեցվածքը բռնագրավվում է, իսկ Կլիմտի կտավները նացիոնալ-սոցիալիստների հրամանով 1941 թվականին փոխանցվում են Բելվեդերի պատկերասրահին։
1945-1946 թվականներին Ավստրիան խուսափում էր Գուստավ Բլոխ-Բաուերի սեփականությունը նրա ժառանգներին հանձնելուց։ Ունեցվածքը վերադարձնելու կամ գոնե բանակցություններ սկսելու` ժառանգների բազմաթիվ փորձերը անհաջողության են մատնվում։ Միայն այն բանից հետո, երբ Բլոխ-Բաուերի ժառանգորդուհի Մարիա Ալտմանը ԱՄՆ-ում քրեական գործ է հարուցում Ավստրիայի դեմ, Ավստրիան պատրաստակամություն է հայտնում մասնակցելու դատական գործընթացին (դատական գործընթացը Ավստրիային միլիոնավոր շիլինգներ էր արժենում)։ Վեց տարի տևած դատավարության ավարտին դատարանը հայտնում է, որ Գուստավ Կլիմտի` Բելվեդեր պատկերասրահում գտնվող գործերը պետք է վերադարձվեն ԱՄՆ-ում և Կանադայում ապրող նրանց ժառանգներին, այդ թվում` Մարիա Ալտմանին։ Նկարների փոխանցումը տեղի է ունենում 2006 թվականին։
Ռեստիտուցիա
խմբագրելԿլիմտ
խմբագրելԱվստրիական Բելվեդեր պատկերասրահը, ստուգելով իր ֆոնդերի օրինական հիմքը, ռեստիտուցիայի մասին ավստրիական օրենքի համաձայն, 2001 և 2004 թվականներին ժառանգորդներին է փոխանցում Գուստավ Կլիմտի հինգ նկարներ.
- «Խնձորենի II» - 2001 թվականին է փոխանցվել ժառանգորդուհի Նորա Ստիասնիին (Nora Stiasny):
- «Փետուրներով գլխարկով տիկինը» - 2001 թվականին փոխանցվել է ժառանգորդուհի Նորա Ստիասնիին։
- «Կեչիներով գյուղական տուն» - 2001 թվականին փոխանցվել է ժառանգորդուհի Հերմինե Լեյսուսին (Hermine Lasus):
- «Ֆերմա Ատերզեում» (1914) - 2001 թվականին փոխանցվել է ժառանգորդուհի Ջենի Սթեյներին (Jenny Steiner):
- «Տիկնոջ դիմանկար» - 2004 թվականին փոխանցվել է ժառանգորդ Բերնհարդ Ալտմանին։
2006 թվականին Բլոխ-Բաուեր ընտանիքի անդամներին (այդ թվում` Մարիա Ալտմանին) փոխանցվել են հետևյալ կտավները.
- Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I, 1907
- «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար II», 1912
- «Կեչիների պուրակ», 1903
- «Խնձորենի I», 1912
- «Տներ Ունտերախ ամ Ատերզեում», 1916
Քանի որ Ավստրիայի Հանրապետությունը ուներ նկարները գնելու իրավունքի առավելություն, Վիեննայում ծավալվում են վեճեր, թե ինչ միջոցներով Բելվեդեր պատկերասրահի համար պետք է ձեռք բերվեն Մարիա Ալտմանին պատկանող նկարները, որոնց ընդհանուր արժեքը գնահատված էր մոտ 200 միլիոն եվրո։ Ժառանգորդները մերժում են նկարները վաճառել մասնավոր սեփականատերերի, ովքեր այն կտրամադրեին Բելվեդեր պատկերասրահին։ 2006 թվականի հունվարի վերջին Մարիա Ալտմանը հրապարակում է Ավստրիայի հետ կայանալիք նկարների վաճառքի գործարքի նոր արժեքը` 300 միլիոն եվրո։ 2006 թվականի փետրվարի 6-ի խորհրդարանական քննարկումների արդյունքում ավստրիական կառավարությունը հրաժարվում է նկարների ձեռքբերման իր առավելության իրավունքից, այսինքն` նկարների ռեստիտուցիայից։
Մունկ
խմբագրել2006 թվականի փետրվարի 17-ին սկսվում է ռեստուտացիոն դատավարություն Էդվարդ Մունկի 1902 թվականին վրձնած «Ամառային գիշեր ծովափին» կամ «Ծովային բնապատկեր լուսնով» նկարի գործով։ Կտավը Ալմա Մալեր-Վերֆելին էր նվիրել իր ամուսինը` ճարտարապետ Վալտեր Գրոպիուսը` նրանց դստեր` Մանոն Գրոպիուսի ծննդի առիթով։ 1937 թվականին Ալմա Մալեր-Վերֆելը նկարը չորս այլ աշխատանքների հետ նվիրում է Բելվեդեր պատկերասրահին։ Ավստրիայի և հիտլերյան Գերմանիայի անշլյուսի հաջորդ օրը` մարտի 13-ին, վիեննացի նշանավոր բնանկարչուհի Էմիլ Յակոբ Շինդլերի դուստրը ստիպված էր երկիրը լքել երրորդ ամուսնու` ծագումով հրեա գրող, բանաստեղծ Ֆրանց Վերֆելի հետ։
Երբ Ալման հեռանում է Կառլ Մոլլից, նրա խորթ հայրը` Մալեր-Վերֆելը` Բելվեդեր պատկերասրահի հիմնադիրներից և նացիոնալ-սոցիալիզմի ջատագովներից մեկը, Մունկի կտավը պատկերասրահից վերցնում է իր հետ։ 1940 թվականին, առանց իր հոգեդստեր կարծիքը հաշվի առնելու, նա Ալմա Մալեր-Վերֆելի քրոջ անունից կտավը 7000 մարկով վաճառում է պատկերասրահին։
Դեռևս 1947 թվականին Ալմա Մալեր-Վերֆելը հայց է հարուցում Ավստրիայի Հանրապետության դեմ։ Մինչև իր մահը` 1964 թվականը, Նյու Յորքից Ալմա Մալեր-Վերֆելը ապարդյուն փորձում էր վերադարձնել Մունկի կտավը, որն իր ամենասիրելի նկարն էր։ Հետագայում կտավի ռեստիտուցիայի հարցերով զբաղվում է նրա թոռնուհին` Մարինա Մալերը։ Նրա հայցը մերժվում է 1999 թվականին՝ 1953 թվականի որոշումը հիմք ընդունելով։ Սակայն 2006 թվականին Ադել Բլոխ-Բաուերի ժառանգների` դատը շահելուց հետո, որի արդյունքում վերջինիս վերադարձվում են հինգ կտավներ, Մարինա Մալերը որոշում է կրկին պայքարել նկարների նկատմամբ ունեցած իր իրավունքները վերականգնելու համար։ 2007 թվականի մայիսի 9-ին «Ամառային գիշեր ծովափին» կտավը վերադարձվում է Ալմա Մալեր-Վերֆելի ժառանգորդուհուն, ով, խորապես ցնցված կատարվածից, չի մեկնաբանել կտավի հետագա ճակատագրի հարցը։
Պատկերասրահ
խմբագրել-
Էգոն Շիլե, Ընտանիք, 1918
-
Էգոն Շիլե, Համբույր, 1917
-
Էգոն Շիլե, Դիմանկար Դոկտոր Ֆրանց Մարտին Հաբերդիցլ, 1917
-
Էգոն Շիլե, Էդվարդ Կոսմակի դիմանկարը, 1910
-
Գուստավ Կլիմտ, Համբույր, 1907—1908
-
Գուստավ Կլիմտ, Ադամ և Եվա, 1917—1918
-
Գուստավ Կլիմտ, Հուդիթը Օլոֆերնի գլխով, 1901
-
Գուստավ Կլիմտ, Սոնի Կնիպսի դիմանկարը, 1898
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելվեդեր պատկերասրահ» հոդվածին։ |