Կառլհայնց Բյոմ

ավստրիացի դերասան

Կառլհայնց Բյոմ (գերմ.՝ Karlheinz Böhm, մարտի 16, 1928(1928-03-16)[1][2][3][…], Դարմշտադտ, Վայմարյան Հանրապետություն[4] - մայիսի 29, 2014(2014-05-29)[1][2][3][…], Grödig, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա[4]), ավստրիացի դերասան։ Նկարահանվել է 45 ֆիլմում և առավելապես հայտնի է դարձել «Սիսի», «Սիսի երիտասարդ կայսրուհին» և «Սիսի. Կայսրուհու դժվար տարիները» եռոլոգիայում՝ մարմնավորելով Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի դերը մարմնավորելու համար։ Ավստրիայի քաղաքացիություն ունենալուն զուգահեռ Կառլհայնց 2003 թվականին Եթովպիայի պատվավոր քաղաքացու կոչում է ստացել։ Զբաղվել է բարեգործությամբ և հիմնադրել «Մարդիկ հանուն մարդկանց» բարեգործական հիմնադրամը, որը նյութական աջակցություն է ցուցաբերում Եթովպիայում ապրող անապահով խավի մարդկանց։ Ապրել է Զալցբուրգին մոտ գտնվող Գրյոդիգում[6][7][8][9][10]։

Կառլհայնց Բյոմ
Ծննդյան թիվ՝մարտի 16, 1928(1928-03-16)[1][2][3][…]
Ծննդավայր՝Դարմշտադտ, Վայմարյան Հանրապետություն[4]
Վախճանի թիվ՝մայիսի 29, 2014(2014-05-29)[1][2][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայր՝Grödig, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա[4]
Քաղաքացիություն՝ Ավստրիա
 Եթովպիա
Մասնագիտություն՝թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, բարեգործ և ակտիվիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0003337

Կենսագրություն

խմբագրել

Կառլհայնց Բյոմը օպերային երգչուհի Թեի Լինհարդի և դիրիժոր Կառլ Բյոմի ընտանիքի միակ զավակն էր։ 1946 թվականին նա ծնողների հետ միասին տեղափոխվել է Գրաց։ Կառլհայնցը ցանկանում էր դաշնակահար դառնալ, սակայն հոր հորդորով սկսել է անգլերեն և գերմաներեն ուսումնասիրել, ինչից հետո դերասանական կարիերա սկսելու նպատակով ընդհատել է ուսումը։ 1960 թվականին Կառլհայնց Բյոմը նկարահանվել է Մայք Փաուլեի ոչ միանշանակ արձագանքի արժանացած «Գաղտնադիտողը» ֆիլմում սերիական մարդասպանի դերում։ Բյոմը պայմանագիր է կնքել հոլիվուդյան MGM ընկերության հետ, սակայն ցանկալի ճանաչում ձեռք չբերելով՝ վերադարձել է Եվրոպա։ 1970-ական թվականներին նա հաջողությամբ աշխատել է Ռայներ Մարիա Ֆասբինդերի հետ[6][7][8][9][10]։

Կառլհայնց Բյոմը ամուսնացել է Էլիզաբեթ Ցոնի հետ, ով նրան պարգևել է դուստր։ Կառլհայնց Բյոմի երկրորդ կինն է դարձել դերասանուհի Գուդուլա Բլաուն, ով Բյոմին երեք երեխա է պարգևել, որոնց թվում է նաև դերասանուհի դարձած Քրիսթինա Բյոմը։ Երրորդ անգամ Բյոմը ամուսնացել է Բարբարա Լասի հետ, այս ամուսնությունից ծնվել է դերասանուհի Քաթերինա Բյոմը։ 1991 թվականից Կառլհայնց Բյոմը ամուսնացած է եղել Եթովպիայի գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Ալմաց Բյոմի հետ, որը 2008 թվականից ղեկավարել է «Մարդիկ մարդկանց համար» բարեգործական հիմնադրամի Մյունխենի մասնաճյուղը։ Այս ամուսնությունից էլ Կառլհայնց Բյոմը ունեցել է երկու երեխա։ Բյոմի ավագ թոռը՝ Ֆլորիանը, նույնպես դարձել է դերասան[6][7][8][9][10][11][12]։

Կառլհայնց Բյոմը մահացել է Ավստրիայի Գրյոդիգ բնակավայրում 2014 թվականի մայիսի 29-ին 86 տարեկան հասակում[6][7][8]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Կառլհայնց Բյոմը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ Ստորև ներկայացված է Բյոմ ֆիլմագրույթունըԿառլհայնց Բյոմ (անգլ.) Internet Movie Database կայքում(անգլ.)՝

  • 1952 թ.՝ Alraune
  • 1952 թ.՝ Der Weibertausch
  • 1953 թ.՝ Salto Mortale
  • 1954 թ.՝ Und ewig bleibt die Liebe
  • 1955 թ.՝ Դանուբ / Dunja
  • 1955 թ.՝ Սիսի / Sissi
  • 1956 թ.՝ Սիսի երիտասարդ կայսրուհին / Sissi — Die junge Kaiserin
  • 1956 թ.՝ Die Ehe des Dr. med. Danwitz
  • 1957 թ.՝ Սիսի. Կայսրուհու դժվար տարիները Sissi — Schicksalsjahre einer Kaiserin
  • 1957 թ.՝ Das Schloß in Tirol
  • 1957 թ.՝ Blaue Jungs
  • 1958 թ.՝ Man müßte nochmal zwanzig sein
  • 1959 թ.՝ La Paloma
  • 1958 թ.՝ Das Dreimäderlhaus
  • 1960 թ.՝ Peeping Tom
  • 1960 թ.՝ Der Gauner und der liebe Gott
  • 1962 թ.՝ Schicksals-Sinfonie
  • 1962 թ.՝ Die wundervolle Welt der Brüder Grimm
  • 1962 թ.՝ Die vier apokalyptischen Reiter
  • 1963 թ.՝ Flieg mit mir ins Glück
  • 1969 թ.՝ Traumnovelle
  • 1973 թ.՝ Марта — Martha
  • 1973 թ.՝ Schloß Hubertus
  • 1974 թ.՝ Faustrecht der Freiheit
  • 1974 թ.՝ Fontane Effi Briest
  • 1975 թ.՝ Mutter Küsters Fahrt zum Himmel
  • 1978 թ.՝ Tatort
  • 1980 թ.՝ Ringstraßenpalais
  • 2009 թ.՝ Oben

Օգտագործված գրականություն

խմբագրել
  • Erich Schaake: Karlheinz Böhm. Ein Mensch für Menschen, ein Lebensbild. Schneekluth, München 1985, ISBN 3-7951-0951-5.(գերմ.)
  • Karlheinz Böhm: Mein Weg. Scherz, Bern/München/Wien 1991, ISBN 3-502-18053-9.(գերմ.)
  • Franz Ferdinand Wolf: Zur Person. Franz Ferdinand Wolf im Gespräch mit Karlheinz Böhm, Erwin Kräutler, Leopold Ungar, Simon Wiesenthal. Edition S, Wien 1993, ISBN 3-7046-0420-8.(գերմ.)
  • Frauke Wolter: Karlheinz Böhm. Wie ein Star zum Helfer wurde. Biographie. Herder-Spektrum 4521, Freiburg im Breisgau/Basel/Wien 1997, ISBN 3-451-04521-4.(գերմ.)
  • Swantje Strieder, Jürgen Strauss (Fotograf): Karlheinz Böhm: was Menschen für Menschen geschaffen haben. 20 Jahre Äthiopien. Hugendubel, Kreuzlingen/München 2001, ISBN 3-7205-2261-X.(գերմ.)
  • Beate Wedekind, Marcus Zumbansen (Fotograf): Nagaya heißt Frieden. Karlheinz Böhm und seine Äthiopienhilfe «Menschen für Menschen». Rütten & Loening, Berlin 2006, ISBN 978-3-352-00659-3. (27 Reportagen über Protagonisten von Karlheinz Böhms Äthiopienhilfe ‚Menschen für Menschen‘.)(գերմ.)
  • Helfried Weyer: Äthiopien. Nicolai, Berlin 2006, ISBN 978-3-89479-301-2. (Autor zu Besuch bei Karlheinz Böhm mit seiner Hilfsorganisation «Menschen für Menschen».)(գերմ.)
  • Karlheinz Böhm, Beate Wedekind (Bearbeitung): Mein Leben. Suchen, Werden, Finden. Autobiografie. Collection Rolf Heyne, München, 2008, ISBN 978-3-89910-383-0.(գերմ.)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118796585 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/
  6. 6,0 6,1 6,2 6,3 Schauspieler Karlheinz Böhm gestorben.(գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Karlheinz Böhm - obituary.(անգլ.)
  8. 8,0 8,1 8,2 8,3 Karlheinz Böhm: Actor best known as the voyeuristic killer Mark Lewis in Michael Powell’s controversial masterpiece ‘Peeping Tom’.(անգլ.)
  9. 9,0 9,1 9,2 Friedemann Beyer: Karlheinz Böhm. Seine Filme — sein Leben. In: Heyne-Bücher, Band 32, Heyne-Filmbibliothek Nr. 171. Heyne, München 1992, ISBN 3-453-05760-0.(գերմ.)
  10. 10,0 10,1 10,2 Wolfgang Bittner: Von Kaiser Franz zu Mister Karl. Karlheinz Böhm. In: Ich bin ein öffentlicher Mensch geworden. Persönlichkeiten aus Film und Fernsehen. Horlemann, Bad Honnef 2009, ISBN 978-3-89502-277-7.(գերմ.)
  11. "Sissy Böhms Familienchronik: "Im Schatten des Lichts"". Seifert Verlag.(գերմ.)
  12. "Sie haben mich missbraucht, geschlagen, prostituiert"(գերմ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլհայնց Բյոմ» հոդվածին։