Բաղրամյան (Արարատի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղրամյան (այլ կիրառումներ)
Բաղրամյան (նախկին անվանումը՝ Բաշնալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք, Երևան-Արտաշատ խճուղու (Հ-8) վրա։ Վերանվանվել է Բաղրամյան 1949 թ. հունվարի 1-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Բաղրամյան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1829 թ. | |
Մակերես | 5,5 կմ² | |
ԲԾՄ | 838 մ մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1614[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Նախկինում ունեցել է Բաշնալու անվանումը, 1949 թվականին վերանվանվել է Բաղրամյան։ Գյուղում է գտնվում 19-րդ դարում կառուցված եկեղեցին, որը 2010 թվականին քանդվել է և վերակառուցվում է անհատ բարերարի կողմից։
Կլիման
խմբագրելԳտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակերևույթից 838 մ բարձրության վրա, տարեկան ամենաբարձր ջերմաստիճանը տատանվում է +39 +41 աստիճան ամենացածրը -29 -31 աստիճան։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է մոտավորապես 250 մմ, բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բաղրամյանի մշտական բնակչությունը կազմել է 1614, առկա բնակչությունը՝ 1537 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. տեղափոխվել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից[2]։
Բաղրամյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 175 | 673 | 558 | 649 | 1139 | 1456[2] | 1518 | 1577[4] | 1875 | 1614[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 460 տնտեսություն, ունի կապի հանգույց, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ, գրադարան և բուժկետ։ Մշակույթի պալատը և մանկապարտեզը գտնվում են անմխիթար վիճակում և չեն գործում։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 306.6 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70 %։ Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործում են որպես վարելահողեր զբաղեցնելով մոտ 174.5 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 33.3 հա և 50.5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ, զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 578
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 42» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 582
- Բաղրամյան Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղրամյան (Արարատի մարզ)» հոդվածին։ |