Բացել գլխավոր ցանկը

Ազատ (գետ)

գետ ՀՀ Արարատի մարզում
(Վերահղված է Ազատ գետից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ (այլ կիրառումներ)

Ազատ, Բաշգառնի, Գառնիի ջուր, Գառնիչայ, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում[1] (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը՝ 55 կմ[2], ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 550 կմ2։

Ազատ
Ազատ գետը.jpg
Բնութագիր
Երկարություն40 կիլոմետր
Ավազանի մակերես550 կմ²
Ջրի ծախս35,9 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՍպիտակասար
 · Կոորդինատներ39°57′37″ հս․ լ. 44°29′17″ ավ. ե. / 39.96028° հս․. լ. 44.48806° ավ. ե. / 39.96028; 44.48806
 · Գետաբերանի տեղակայումԱրաքս
Տեղակայում
Հոսող հոսքերՈսկեջուր, Չորսելավ, Գեղարդ, Միլի, Այդար, Գողթ և Սևկաջուր
Ջրի մարմիններԱզատի ջրամբար
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ և Կոտայքի մարզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 960
ռուս..անգլ..ֆր.

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավարևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։

 
Կամուրջ Ազատ գետի վրա. 11-րդ դ ( Այժմ ամբողջովին ձևափոխված ՀՀ Մշակույթի նախարարության կողմից)։[3]

Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքս։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։

Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ջրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 միլիոն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում են գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։

Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթ գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 39 — 992 էջ։
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 162 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  3. Պատմությու՞ն, թե՞ պատմության իմիտացիա. Գառնու կամրջի վերականգնման մասին

ԱղբյուրներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։