Սուրբ Գևորգ եկեղեցի (Կանաչուտ)

հայկական եկեղեցի Կանաչուտ գյուղում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Կանաչուտ գյուղում։ Ընդգրկված է Կանաչուտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արարատի մարզ, Կանաչուտ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1908
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԽաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ20-րդ դար
Հիմնադրված1908
 St Gevorg, Kanachout, Ararat Region Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Գտնվում է Կանաչուտ գյուղի մեջ։ Կառուցվել է 1908 թվականին։ Ուղղանկյուն հատակագծով, արևելքից արևմուտք ձգված, երկթեք տանիքով կառույց է։ Արևելյան կողմում ավագ խորանն է՝ կից ավանդատներով։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում։ Կառույցի անկյունները հարդարված են կիսասյուներով։ Եկեղեցու հարավային պատին ագուցված է 12-13-րդ դարերի խաչքար։ Կառուցված է տեղական գորշ տուֆով։ Եկեղեցին չի գործել 1937 թվականից։

Հիմնովին վերակառուցվել է 2007 թվականին, տեղաբնակ ՀՀ ոստիկանության պետ (2008-2011 թվականներ) Ալիկ Սարգսյանի հովանավորությամբ։ 2007 թվականի ապրիլի 14-ին Նավասարդ սրբազանը վերաօծել է Կանաչուտ գյուղի վերակառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին։ Վերակառուցման հեղինակը ճարտարապետ Հակոբ Բաբախանյանն է։ Եկեղեցու արևմտյան պատին զետեղված է արձանագրություն եկեղեցու վերակառուցման մասին[2]։

Գրականություն խմբագրել

  • Ներսիսյան Խ., Դավթյան Ն., Կանաչուտ, Երևան, 2009։
  • Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Սուրբ Գևորգ եկեղեցի, Արարատի մարզ, գյուղ Կանաչուտ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 3.51/2