Կանագավայի մեծ ալիք (ճապ.՝ 神奈川沖浪裏, Կանագավա օկի նամի ուրա), ճապոնացի նկարիչ Կացուշիկա Հոքուսայի` փայտի փորագրություն, «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքի առաջին ստեղծագործությունը։ Նկարը կատարված է ուկիյո-է ոճով։ Համարվում է ճապոնական կիրառական արվեստի ամենահայտնի ու հանրաճանաչ ստեղծագործություններից մեկը։ Կա տեսակետ, որի համաձայն արևմուտքում այս փորագրությունն ավելի հայտնի է, քան ասիական արվեստի որևէ այլ ստեղծագործություն[10]։

Կանագավայի մեծ ալիք
տեսակՆիսիկի-է և woodblock print?
նկարիչԿացուշիքա Հոքուսայ[1]
տարի1830[2]
բարձրություն26 սանտիմետր
լայնություն38 սանտիմետր
ստեղծման վայրՃապոնիա
ժանրուկիյո-է, meisho-e? և Նիսիկի-է
նյութթուղթ և Prussian blue?
հավաքածուՏոկիոյի ազգային թանգարան, Պետական թանգարան, Honolulu Museum of Art?[3], Centre Céramique?, Մետրոպոլիտեն թանգարան, Բրիտանական թանգարան[4], Tokyo Fuji Art Museum?[5], Վիկտորիայի ազգային պատկերասրահ, Համբուրգի գեղարվեստի և դիզայնի թանգարան, Չիկագոյի արվեստի ինստիտուտ[6], Լոս Անջելեսի շրջանային թանգարան, Maidstone Museum and Bentlif Art Gallery?[7] և Կիրառական արվեստի թանգարան (Վիեննա)[8]
հատվածն էThe Great Wave off Kanagawa?, The Great Wave off Kanagawa?, The Great Wave off Kanagawa? և The Great Wave Off the Coast of Kanagawa?
կայք
Ծանոթագրություններ
 The Great Wave off Kanagawa by Katsushika Hokusai Վիքիպահեստում

Փորագրության կենտրոնում` առջևի պլանում, պատկերված է նավակի վրա կախված հսկայական մի ալիք. կենտրոնում` հետին պլանում, պատկերված է Ֆուձիյամա լեռը։ Գործողությունը կատարվում է Կանագավա նահանգում։

Պատմություն խմբագրել

«Կանագավայի մեծ ալիքը» առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1832 թվականին։ Այն համարվում է «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքի առաջին ստեղծագործությունը, ինչպես նաև Կացուշիկա Հոքուսայի ամենահայտնի գործը։ Փորագրության կրկնօրինակները կախված են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Լոնդոնի Բրիտանական թանգարանում, ևս մեկը` Կլոդ Մոնեի` Ժիվերնիում գտնվող տանը (Ֆրանսիա)[11][12][13]։

Սյուժե խմբագրել

Փորագրության վրա պատկերված է հսկայական ալիք, որը կախված է Կանագավայի նահանգի հարևանությամբ գտնվող նավակի վրա։ Հեռվում երևում է Ֆուձիյամա լեռը, որը նկարի հիմնական գործողության ֆոն է հանդիսանում։ Ինչպես այս շարքի մնացած բոլոր փորագրությունները, «Կանագավայի մեծ ալիքը» ևս ներկայացնում է Ֆուձիյամա լեռը որոշակի հանգամանքներում։

Ալիքը հետ է մղում նավակները լուցկու հատիկի պես։ Արվեստագետների կարծիքով դժբախտ նավաստիները, որոնք կառչում են փխրուն նավակների եզրերից, կարող են խորհրդանշել մարդկությանն ընդհանրապես։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Կախված վտանգ», Ալեն Ժոբերի ֆիլմը «Գունապնակ» շարքից (Ֆրանսիա, 1999)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.metmuseum.org/art/collection/search/45434
  2. https://www.artic.edu/artworks/77333/under-the-wave-off-kanagawa-kanagawa-oki-nami-ura-also-known-as-the-great-wave-from-the-series-thirty-six-views-of-mount-fuji-fugaku-sanjurokkei
  3. http://honolulumuseum.org/art/8953-the-great-wave-off-kanagawaa_z
  4. https://www.britishmuseum.org/collection/object/A_2008-3008-1-JA
  5. http://www.fujibi.or.jp/en/our-collection/profile-of-works.html?work_id=3628
  6. Չիկագոյի արվեստի ինստիտուտ — 1879.
  7. https://blog.britishmuseum.org/the-great-wave-spot-the-difference/
  8. https://sammlung.mak.at/sammlung_online?id=collect-194577
  9. 9,0 9,1 9,2 9,3 Cartwright J. H. E. What kind of a wave is Hokusai's Great wave off Kanagawa? // Notes Rec.Royal Society, 2009. — Vol. 63, Iss. 2. — P. 119—135. — ISSN 0035-9149; 1743-0178doi:10.1098/RSNR.2007.0039
  10. «Hokusai: the influential work of Japanese artist famous for 'the great wave' – in pictures». The Guardian (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 20. 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  11. «The Great Wave at Kanagawa (from a Series of Thirty-six Views of Mount Fuji)». www.metmuseum.org. The Metropolitan Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. «Katsushika Hokusai, 'Under the Wave, off Kanagawa' (Kanagawa oki nami-ura)». www.bmimages.com. The British Museum images. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. «Les estampes japonaises de Hokusai Katsushika dans la collection de Claude Monet présentée à Giverny». www.intermonet.com. 2006 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Guth C. Hokusai’s Great Wave: Biography of a Global Icon :

[անգլ.]. — University of Hawai’i Press, 2015. — 272 p. — ISBN 978-0-8248-3959-8.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանագավայի մեծ ալիք» հոդվածին։