Համբուրգի գեղարվեստի և դիզայնի թանգարան

Համբուրգի գեղարվեստի և դիզայնի թանգարան (գերմ.՝ The Museum für Kunst und Gewerbe Hamburg), գեղարվեստի, կիրառական և դեկորատիվ արվեստի թանգարան Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Hauptbahnhof-ի (գլխավոր կայարան) հարևանությամբ։

Համբուրգի գեղարվեստի և դիզայնի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և թանգարանի շենք
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՀամբուրգ Միտտե[2]
ՎայրՍուրբ Գևորգ[2] և Սթայնթոր
Կազմված էՀամբուրգի արվեստի և արհեստների թանգարանի գրադարան և Easter carpet?
ՀասցեSteintorplatz
Հիմնադրվել է1868
Այցելուներ241 000 մարդ (2015)
ՏնօրենՏուլգա Բեյերլե[3]
Կայքmkg-hamburg.de
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1874 թվականին՝ Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի, Վիեննայի կիրառական արվեստի թանգարանից և Բեռլինի դեկորատիվ արվեստի թանգարանի մոդելով։ 1877 թվականին թանգարանը տեղափոխվել է իր ներկայիս վայր՝ 1873-1975 թվականներին կառուցված Շտայնտորպլացում գտնվող շենքը[4]։

1919-1933 թվականներին տնօրեն Մաքս Սաուերլանդտի ղեկավարությամբ թանգարանը ձեռք է բերել Էքսպրեսիոնիստական ստեղծագործությունների մեծ հավաքածու[5]։ 1933 թվականից հետո, ընդդեմ «դեգեներատիվ արվեստի» նացիստական արշավը հանգեցրեց բազմաթիվ ժամանակակից ստեղծագործությունների կորստի, ինչպես նաև Սաուերլանդտի պարտադրված հեռացմանը։ Շենքը մասամբ ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943 թվականին, վերակառուցումն ավարտվել է 1959 թվականին[4]։ Հարոլդ Հարտոգը նախագծել է կենտրոնական առանցքը։

Հավաքածուներ խմբագրել

 
Պասկալ Տասկենի կլավեսինը, 1788

Թանգարանի հավաքածուներ[6][7]՝

  • Պատմական ստեղնաշարային գործիքներ՝ կլավեսիններ, սպինետներ, վերջինելներ, կլավիկորդներ, մուրճիկներով դաշնամուրներ և քառակուսի դաշնամուրներ։
  • Հախճապակի և ճենապակի՝ ներկայացված են 17-րդ և 18-րդ դարերի ճենապակու հիմնական արտադրողների մեծ մասը։
  • Իսլամ` հավաքածուի առանցքն է կազմում Ուզբեկստանի Բուխարա քաղաքում գտնվող Բույան Կուլի Չանի (1348-1368) դամբարանների 71 կղմինդրային բեկորների հավաքածուն։ Իսլամական բաժինը ներառում է նաև խեցեղեն, գորգեր և գրքեր։
  • 16-րդ դարի գորգ Լյուն աբբայության կողմից, ցուցադրվում է տարին միայն մեկ անգամ՝ Զատկի և Պենտեկոսի միջև ընկած ժամանակահատվածում մի քանի օր[8]։
  • Կահույք` Անրի Վան դե Վելդեի և Պոլ Գոգենի կողմից։
  • Ճապոնական թեյի տունը և ուղեկցող արարողություն։
  • Արտ նուեվո՝ մոդեռն կահույքի և ցուցանմուշների ամբողջություն, «Փարիզյան սենյակ», որի մեծ մասը ձեռք է բերել 1900 թվականին Փարիզում կայացած համաշխարհային տոնավաճառում[9], այդ թվում՝ 1907 թվականի երկու մեծ սպիտակ քանդակները, աղջիկների հախճապակե քանդակներ և Օտտո Էկմանի «Կարապի գորգը» (1897)։
  • Ժամանակակից, 1914-1945 թթ.՝ էքսպրեսիոնիստական աշխատանքներ, այդ թվում՝ Ռիչարդ Հայցմանի կերտած կենդանիների քանդակներ, Էրնստ Հեքելի թխկենուց պատրաստված կնոջ քանդակ, Կարլ Շմիդտ-Ռոտլուֆի և Էվալդ Մատարեի աշխատանքներից, ինչպես նաև բաուհաուզ ոճով առօրյա առարկաներ։
  • Այլ հավաքածուներում ընդգրկված են բարոկկո ֆիգուրներ, առարկաներ Հեռավոր Արևելքից, դիզայներական գործեր[10], գրքերի պատկերազարդումներ, գրաֆիկական արվեստ, լուսանկարներ, անտիկ իրեր, խեցեղեն, զենքեր և արձաններ։

Գրականություն խմբագրել

  • Prestel-Museumsführer Museum für Kunst und Gewerbe Hamburg. Prestel, Munich, 2000. ISBN 3-7913-2206-0. (գերմաներեն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 Համբուրգի հուշարձանների ցանկ / DSH Agency
  3. https://web.archive.org/web/20111229192612/http://www.art-magazin.de/szene/2853/hamburger_museum_fuer_kunst_und_gewerbe_sabine_schulze
  4. 4,0 4,1 The History of the Museum Արխիվացված 2010-10-23 Wayback Machine (անգլերեն)
  5. Art Nouveau and Modernism Արխիվացված 2010-10-09 Wayback Machine (անգլերեն)
  6. «Collections». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. The Museum für Kunst und Gewerbe Արխիվացված 2012-03-22 Wayback Machine Rough Guides.
  8. Kostbare Textilien erhalten Anne Bahrs, Preußische Allgemeine Zeitung, 15 May 2010. (գերմ.)
  9. Als der Senat noch shoppen ging Matthias Gretzschel, Hamburger Abendblatt, 31 October 2009.
  10. Museum für Kunst und Gewerbe: Ideen sitzen. 50 Jahre Stuhldesign Արխիվացված 2010-10-02 Wayback Machine Hamburg-Magazin, 29 September 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբուրգի գեղարվեստի և դիզայնի թանգարան» հոդվածին։