Կազիմիր Ալխիմովիչ (լեհ.՝ Kazimierz Alchimowicz, դեկտեմբերի 20, 1840(1840-12-20)[1][2][3][…], Dembrava, Լիդսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 31, 1916(1916-12-31)[1][3][4], Վարշավա, Ռուսական կայսրություն), լեհ և բելառուս նկարիչ։

Կազիմիր Ալխիմովիչ
լեհ.՝ Kazimierz Alchimowicz
Ծնվել էդեկտեմբերի 20, 1840(1840-12-20)[1][2][3][…]
ԾննդավայրDembrava, Լիդսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1916(1916-12-31)[1][3][4] (76 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունԼեհական թագավորություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռոմանտիզմ
Թեմաներգեղանկարչություն[5]
ՈւսուցիչKanuty Rusiecki?
 Kazimierz Alchimowicz Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

 
«Փուլում» (1894)

Ալխիմովիչն դպրոցն ավարտել է Վիլնոյում։ 1863 թվականին նա որպես զինվոր մասնակցել է Լիտվայում տեղի ունեցած հակակառավարական ապստամբությանը, որի համար աքսորվել է Սիբիր, որտեղ էլ սկսել է նկարել։ 1869 թվականին վերադառնալուց հետո նա ապրել է Վարշավայում, որտեղ նկարչության դասեր է անցել նկարիչ Վոյցեխ Գերսոնի մոտ։ 1873-1875 թվականներին նկարչական ուսումը շարունակել է Մյունխենում, 1876-1877 թվականներին ապրել է Ֆրանսիայում, իր նկարները ցուցադրել փարիզյան սրահներում։ 1877 թվականից հիմնականում ապրել է Վարշավայում։ 1890 թվականին սկսել է դասավանդել Պոսվիկովայի գծագրության և փորագրության մասնավոր դպրոցում։

Ալհիմովիչը համարվում է լեհ ռոմանտիկ վերջին նկարիչներից մեկը։ Նրա գեղարվեստական ոգեշնչումը հիմնականում գալիս էր գյուղացիական կյանքից և պատմությունից[6]։ Նկարել է պատմական և դիցաբանական թեմաներով նկարներ, Լիտվայի և Տատրայի բնապատկերներ, կրոնական կտավներ, ժանրային տեսարաններ։ Նրա նկարները ցուցադրվել են Վարշավայում, Մյունխենում, Օդեսայում, Կրակովում, Վիեննայում։ Նրա «Գեդիմինայի հուղարկավորությունը» (1888 թ.) կտավը և «Փուլում» կտավը երկու անգամ արժանացել են մրցանակների։ Նկարչությունից բացի Ալխիմովիչը սիրում էր նկարազարդել ճենապակի և հախճապակի, ինչպես նաև զբաղվում էր փայտի փորագրությամբ։ Ալխիմովիչի մեծաքանակ գործեր պահվում են Վարշավայի ազգային թանգարանում։

Հիացինտ Ալխիմովիչը նկարչի մեծ եղբայրն է։

Ալխիմովիչի անունով է կոչվել Գրոդնոյի փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմիր Ալխիմովիչ» հոդվածին։