Խորեն Հարությունյան
Խորեն Հովհաննեսի Հարությունյան, (հուլիսի 24 (օգոստոսի 5), 1891[1][2], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 9, 1950[1][2], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1943)[3]։
![]() | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24 (օգոստոսի 5), 1891[1][2] |
Ծննդավայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1950[1][2] (59 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և թատրոնի դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Բեմական գործունեությունն սկսել է 1911 թվականին՝ Զուբալովի անվան ժողովրդական տան թատրոնում։ 1910-1920-ական թվականներին Հովհաննես Աբելյանի, Հովհաննես Զարիֆյանի և այլոց խմբերի հետ խաղացել է Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Մայսուրյան-Զարիֆյան խմբի հետ՝ Պարսկաստանում, խորհրդային իշխանության տարիներին՝ Թբիլիսիի, Գյումրիի և Վանաձորի թատրոններում[4]։
Հարությունյանի դերասանական տաղանդը բազմակողմանիորեն դրսևորվել է Բաքվի Լ. Երամյանի անվան թատրոնում (1935-1949 թթ.), ուր նրա ստեղծած կերպարներն աչքի են ընկել ողբերգականի և կատակերգականի սերտ ներդաշնակությամբ։ 1949 թվականից եղել է Ստեփանակերտի թատրոնի դերասան[5]։
Դերերը թատրոնում Խմբագրել
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Գաբրիել Սունդուկյան | Պեպո | Կակուլի |
Գաբրիել Սունդուկյան | Քանդած օջախ | Գիժ Մոզի |
Շիրվանզադե | Նամուս | Ռուստամ |
Նար-Դոս | Սպանված աղավնի | Թուսյան |
Յուժին-Սումբատով | Դավաճանություն | Սուլեյման |
Սամեդ Վուրղուն | Վագիֆ | Կաջար |
Ջ․ Զաբարլի | 1905 թվին | Էյվազ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 6. — էջ 320.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 3.
- ↑ «AV Production - Խորեն Հարությունյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-24-ին։ Վերցված է 2020-07-24
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 6 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1980, էջ 320 — 720 էջ։
- ↑ «Хорен Арутюнян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2017-12-15
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 320)։ |