Սուրբ Խոսրովիդուխտ

արքայադուստր, սուրբ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրովիդուխտ (այլ կիրառումներ)

Խոսրովիդուխտ Արշակունի (սուրբ Խոսրովիդուխտ կույս, 3-րդ դար, Մեծ Հայք - 4-րդ դար), Արքայադուստր Մեծ Հայքում, Հայ Առաքելական եկեղեցու սրբուհի, ճգնակյաց, Հայոց թագավոր Խոսրով Բ-ի դուստրը և Տրդատ Գ Մեծի քույրը, Հայ Արշակունիների թագավորական տոհմից։

Սուրբ Խոսրովիդուխտ
Խոսրովիդուխտ
Ծնունդ3-րդ դար
ԾննդավայրՄեծ Հայք
Վախճան4-րդ դար
Սրբացված կարգսուրբ
Երկիր Մեծ Հայք
ՀայրԽոսրով Բ
Քույր/եղբայրՏրդատ Գ Մեծ

Կենսագրություն խմբագրել

Ըստ ավանդության՝ Խոսրով Բ Մեծի սպանությունից (շուրջ 259 թ.) հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը Խոսրովիդուխտին խնամել է հայ նախարար Օտա Ամատունին։ Տեսնելով Գրիգոր Լուսավորչի չարչարանքներն ու լսելով նրա քարոզները՝ ընդունել է քրիստոնեությունը։ Այնուհետև, Գրիգոր Լուսավորչին Խոր վիրապ նետելուց և Հռիփսիմյանց կույսերին նահատակելուց հետո, երբ Տրդատ արքան խոզակերպ է դարձել, Խոսրովիդուխտին տեսիլքով (այլ տարբերակում՝ կրկնված երազով) հայտնվել է, որ արքային կարող է բժշկել միայն Գրիգորը, ինչը և տեղի է ունեցել։

Ըստ Ագաթանգեղոսի Խոսրովիդուխտը իր արքա եղբոր և Աշխեն թագուհու հետ, Եփրատի ակունքների մոտ, դիմավորել է Կեսարիայից որպես Հայոց քահանայապետ վերադարձող Գրիգոր Ա Լուսավորչին, որն էլ նրանց գետում մկրտել է (301 թ.)[1];

Խոսրովիդուխտն իր կյանքի վերջին տարիները անցկացրել է Գառնիի ամրոցում։ Հայ եկեղեցին սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը նշում է Տրդատ Գ թագավորի և Աշխեն թագուհու հիշատակի հետ միասին՝ Հոգեգալուստին հաջորդող 5-րդ կիրակին կանխող շաբաթ օրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. («...երանելի Գրիգորը առավ աշխարհաբանակ զորքը և իրեն՝ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծներին և բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես, Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», 1983, էջ 465)

Աղբյուրներ խմբագրել

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 79