Սանահինի մատենադարան, ստեղծվել է Սանահինի համալսարանին կից։ Ունեցել է հատուկ շենք, սակայն ապահովության համար ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրներում։ Ձեռագրերով հարստացել է Սանահինի համալսարանի սաների ընդօրինակությունների, նվիրատվությունների և գնումների հաշվին։ Սանահինի մատենադարանի հին ու ընտիր ձեռագրերը հիմք են հանդիսացել ուսուցման և ընդօրինակությունների համար։ Ճեմարանի, իսկ այնուհետև դպրոցի ուսուցիչները (Գրիգոր Մագիստրոս, Գրիգոր Արասաորդի և ուրիշներ) ձեռագրեր են հորինել դասավանդման նպատակով, որոնք պահվել են մատենադարանում։ Ինչպես հայկական բոլոր մատենադարանները, այնպես էլ Սանահինի մատենադարանը կողոպտվել է։ 1904-ին Սանահինի վանահայր Գարեգին Սաթունյանը բոլոր ձեռագրերը նվիրել է Էջմիածնի մատենադարանին։ XX դարի սկզբին մեզ են հասել մի քանի տասնյակ ձեռագրեր, որոնցից 35-ը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 175