Խոակին Սորոլյա ի Բաստիդա (իսպ.՝ Joaquín Sorolla y Bastida, փետրվարի 27, 1863, ՎալենսիաՕգոստոսի 10, 1923, Սերսեդիլիա), իսպանացի նկարիչ։ Համարվում է իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ Իսպանիայում։

Խոակին Սորոլյա
Joaquín Sorolla 004.jpg
Ի ծնեիսպ.՝ Joaquín Sorolla y Bastida
Ծնվել էփետրվարի 27, 1863(1863-02-27)[1][2][3][…]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա[4]
Վախճանվել էօգոստոսի 10, 1923(1923-08-10)[4][5][6][…] (60 տարեկան)
Մահվան վայրՍերսեդիլյա, Մադրիդ, Իսպանիա[4]
ՔաղաքացիությունFlag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա[7]
ԿրթությունՍան Կարլոսի կերպարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի պրոֆեսոր
ՈճՊոստիմպրեսիոնիզմ, սոցիալական ռեալիզմ և նատուրալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներSad Inheritance?, White slaves trade? և Q5748407?
ՈւսուցիչFrancisco Pradilla y Ortiz? և Gonzalo Salvá Simbor?
ԱշակերտներVicente Santaolaria Montoro?, Álvaro Alcalá Galiano?, Fernando Amarika? և Teodoro Andreu?
ՊարգևներԱլֆոնսո XII շքանշանի Մեծ խաչ
ՊաշտոնVocal de la Junta per a l'Ampliació d'Estudis i Investigacions científiques
ԱմուսինClotilde García del Castillo?
ԶավակներJoaquín Sorolla García?, Elena Sorolla i García? և María Sorolla García?
Joaquín Sorolla Վիքիպահեստում
Խոակին Սորոլյա, Վալենսիացիները 1906

ԿենսագրությունԽմբագրել

Փոքր տարիքում կորցրել է ծնողներին, քրոջ հետ մեծացել է մորաքրոջ ընտանիքում։ Գեղանկարչություն է սկսել պարապել 14 տարեկանից, սկզբում Վալենսիայում Ֆրանսիսկո Պրադիլյայի մոտ, այնուհետև Մադրիդում։1885 թվականին ստացել է Իսպանական ակադեմիայի նպաստը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում քառամյա ուսում ստանալու համար։ Այցելել է Փարիզ, ծանոթացել ժամանակակից գեղանկարչությանը, որից առանձնացրեց իր համար Ժյուլ Բաստիեն Լըպաժի և Ադոլֆ Մենցելի ստեղծագործությունները։ 1888 թվականին վերադարձել է Վալենսիա, 1890 կնոջ և դստեր հետ տեղափոխվել Մադրիդ, որտեղ ծնվել են նրա երկու դուստրերը։

Հաջորդ տասնամյակում նկարիչը է հասել է ազգային ու միջազգային հաջողության։ Նրա աշխատանքները ստացել են մրցանակներ Իսպանիայում և ԱՄՆ-ում, նշվել են քննադատների և Փարիզի սալոնների հանդիսատեսի կողմից։ Հաջողության բարձրագույն կետը դարձել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին (1900) նրա աշխատանքների ցուցադրությունը, որի համար նա պարգևատրվել է պատվո մեդալով և "Պատվո լեգեոնի" շքանշանով, դարձել է Փարիզի, Լիսաբոնի և Վալենսիայի արվեստի ակադեմիաների պատվավոր անդամ։ Հետո, Փարիզում 1906 թվականի մասշտաբային ցուցահանդեսին է մասնակցել, որտեղ ներկայացված էին շուրջ 500 աշխատանքներ։ Սորոլյան ստացել Պատվո լեգեոնի ասպետի սպայի կոչում։ Նրա կտավների նույն ծավալի ցուցահանդեսներ են բացվել Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ 1911 թվականին Սորոլյան պայմանագիր է ստորագրել ամերիկացի մագնատ և բարերար Արչեր Հաթինգթոնի հետ իր Իսպանիային վերաբերող մի շարք նկարների մասին, որտեղ ներկայացված էր իսպանական շրջանների կենցաղը (շարքը ավարտվել է 1919 թվականին, հասարակությանն է ներկայացվել 1926 թվականից)։

1920 թվականին նկարիչը համար սեփական այգում նկարելիս մոլբերտի մոտ կաթվածահար է եղել և իր կյանքի վերջին երեք տարվա ընթացքում անդամալույծ է եղել։

ԳնահատումԽմբագրել

Աչքի է ընկել ստեղծագործական արտակարգ ավյունով, իրենից հետո թողել է 2000 ստեղծագործություն։ Նկարչի այրին նրա մահից հետո Սարոլյայի նկարները հանձնել է Իսպանիայի կառավարությանը։ Դրանք կազմել են 1932 թվականին Մադրիդում բացված Խոակին Սորոլյայի թանգարանի ցուցադրության հիմնական մասը։ Ամերիկացի արդյունաբերող և հավաքորդ Փոլ Գեթթին իր թանգարանի համար գնել է Սարոլյայի տասը կտավներից։ Նկարչի նկարներից կան Բեռլինի և Բուենոս Այրեսի թանգարաններում։

2007 թվականին Սարոլյայի և Սարջենտի նկարների ցուցահանդեսը բացվել է Փարիզի Petit Palais-ում։ 2009 թվականին Սարոլյայի անհատական ցուցահանդեսը բացվել է Պրադոյում և Կուրիտիբեի Նիմեյերի թանգարանում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել