Արգենտինայի ազգային կոնգրեսի պալատ

Արգենտինայի ազգային կոնգրեսի ամրոց (իսպ. Palacio del Congreso de la Nación Argentina)՝ շենք, որտեղ անցկացվում են Արգենտինայի Ազգային Կոնգրեսի հանդիպումները։ Գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք` Բուենոս Այրեսի Կոնգրեսի հրապարակում։

Արգենտինայի ազգային կոնգրեսի պալատ
Տեսակpublic building?
Երկիր Արգենտինա
ՏեղագրությունԲուենոս Այրես
Ճարտարապետական ոճԲոզար և նեոդասականություն
Հարկեր6
ՍեփականատերGovernment of Argentina?
Բացվածմայիսի 12, 1906[1]
ՇինարարԱրգենտինա
ՃարտարապետVittorio Meano?
ՊատվիրողԱրգենտինա
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

1862 թվականին Արգենտինայի նախագահ Բարտոլոմեո Միթերի հրահանգով, ճարտարապետ Յոնաս Լարգիաինին կառուցում է Ազգային Կոնգրեսի շենքը։ Շինարարությունը ավարտվել է 1864 թվականին։ Շինությունը գտնվում է կառավարության շենքի մոտ` Մայիսյան հրապարակում։ Ազգային հիպոթեկային բանկի (ներկայումս դաշնային պետական եկամուտների վարչութուն) շենքի վերակառուցման հետ զուգընթաց, հին կոնգրեսի շենքը մասամբ քանդվել է։ 1882 թվականին որոշվեց կառուցել նոր, ավելի մեծ կոնգրեսական պալատ[2]։ Այդ նպատակով մի ամբողջ բլոկ էր հատկացվել։ 1889 թվականի դեկտեմբերի 1-ին շինարարության համար հողը ձեռք է բերվել նախկին սեփականատերերից։

 

1894 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 3187 օրենքով շինարարության համար հատկացվել է 6 միլիոն պես։ 1895 թվականի փետրվարի 20-ին հայտարարվեց պալատական նախագծերի միջազգային մրցույթ։ Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Նորվեգիայի նկարիչների կողմից ներկայացվել են 28 ճարտարապետական նախագծեր։ 1896 թվականի հունվարի 8-ը հայտարարվեց Իտալացի Վիտորիո Մեանոյի հաղթանակի մասին։ 1897 թվականի հուլիսի 31-ին մրցույթի օգնությամբ ընտրվեց «Պաբլո Բեսանա ի Սիո » ընկերությունը։ Աշխատանքի նախահաշիվը եղել է 5,776,745 պեսո։ 1897 թվականին սկսվեց աշխատանքը, որին մոտ 1000 աշխատակիցներ մասնակցեցին։ 1904 թվականի հուլիսի 1-ին Մեանոն սպանվեց, հետևաբար նախագծի շարունակությունը վստահեց բելգիացի ճարտարապետ Ժյուլ Դորմալին։ Կոնգրեսի պալատը բացվել է 1906 թվականի մայիսի 12-ին, թեև շինարարության և ավարտելու աշխատանքները շարունակվել են ավելի երկար տարիներ։ 1914 թվականին շինարարական ծախսերը կազմել են 31.4 միլիոն պեսո։ Գմբեթի լուսավորությունը ստեղծվել է 1930 թվականին։ Վերջապես, շինարարությունը ավարտվել է 1946 թվականին, ռոտոտայի երեսպատման աշխատանքի ավարտի հետ։  

Նկարագրություն խմբագրել

Արգենտինայի Ազգային Կոնգրեսի պալատը կառուցվել է նեոկլասիսիզմի ոճով։ Շենքին բնորոշ առանձնահատկություն է տալիս գմբեթը, որն ունի 80 մ բարձրություն և 30 հազար տոննա քաշ։ Սկզբում գմբեթը ծածկված էր պղնձով, որը ժամանակի ընթացքում ստացել է կանաչավուն տեսք։ Պալատի հիմնական մուտքը գտնվում է Էնթրե Ռիոս փողոցում։ Այն զարդարված է երկու մարմարե կարիատիտով և Կորինտեի վկայի վեց սյուներով, որոնք ունեն եռանկյուն անկյուն։ Մուտքը դեպի պատգամավորների պալատ գտնվում է Ռիվադավիա և Իրիգոենա փողոցներում։ Առջևի աստիճանների կողմերում եղել են քանդակների խմբեր, որոնք խորհրդանշում էին ազատություն, առաջընթաց, խաղաղություն և արդարություն, սակայն այդ մերկացած կերպարները քննադատվում և հեռացվում են 1916 թվականին։ Աստիճանների կողքին այժմ չորս թևավոր առյուծներ են և չորս կաղապարային լամպեր։ Դրոշի եզրերին պատկերված են թևավոր առյուծների քանդակներ, իսկ վերևում `Արգենտինայի զինանշանն է։ Անիվի կողքին դրոշմակնքված հարթակ է, որի վրա կարելի է տեսնել բրոնզից 8 մ բարձրություն ունեցող քառակուսի, որի քաշը 20 տոննա է։ Քանդակի հեղինակը քանդակագործ Վիկտոր դե Պոլին է։ Հեծանվորդները 4 ձիերով են, որոնք խորհրդանշում են հանրապետության հաղթանակը։ Կոնգրեսի Պալատի կարևորագույն մասերը.

  • Պատգամավորների նիստերի դահլիճը 26 մ տրամագծով ամֆիթատրոն է `երեք հարկերի պատկերասրահների հետ, առաջինը հատուկ հյուրերի համար, մյուսները, հանրության համար։
  • Կուլուար։
  • Կապույտ դահլիճ- գմբեթի տակ գտնվող ութանկյուն սենյակ է։
  • Դահլիճ, որն օգտագործվում է կառավարության այցերի ժամանակ։
  • Կոնգրեսի գրադարան, որը պարունակում է ավելի քան մեկ միլիոն հատոր։
  • Վարդագույն դահլիճ, որն օգտագործվում է Սենատի հանդիպման համար։
  • Սենատի սենյակ - ամֆիթատրոն` պատկերասրահների երկու հարկերով։
 
Ռոտոնդա
 
Կոնգրեսի պալատ
 
Կողքի դռներ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.congreso.gob.ar/palacio.php
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինայի ազգային կոնգրեսի պալատ» հոդվածին։