Խավիեր Զանետտի
Խավիեր Ադելմար Զանետտի[1][2] (իսպ.՝ Javier Adelmar Zanetti, օգոստոսի 10, 1973[3][4][5][…], Dock Sud, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան և կիսապաշտպան:
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Խավիեր Ադելմար Զանետտի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 10, 1973 (47 տարեկան) | ||
Ծննդավայր |
Բուենոս Այրես, ![]() | ||
Հասակ | 1.78 սմ | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտեր Միլան | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
1991–1992 թթ. 1992–1995 թթ. 1995 - |
Տալլերես Բենֆիլդ Ինտեր Միլան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1995 - | Ինտեր Միլան | 552 (13) | |
Ազգային հավաքական‡ | |||
1996-ներկա | Արգենտինա | 145 (5) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Խավիեր Զանետտին Արգենտինայի հավաքականի մեծագուն ավագներից մեկն է: «Ալբիսելետների» կազմում Խավիերը 2 անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը (1998, 2002), 5 անգամ Ամերիկայի գավաթին (1998, 1999, 2004, 2007, 2011), 2 անգամ Կոնֆեդերացիայի գավաթին (1995, 2005), իսկ 1996 թվականի օլիմպիական խաղերում հավաքականի հետ արծաթե մեդալ է նվաճել: Զանետտին Արգենտինայի հավաքականի պատմության ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է (144 խաղ 2012 թվականի հունվարի 2-ի դրությամբ):
Համարվում է Միլանի «Ինտերի» լեգենդը և խորհրդանշանը: «Ինտերում» բոլորը գիտեյին, որ 4 համարը նրանն է[6]: Համարվում է ռեկորդակիր «ներադզուրրիների» կազմում անցկացրած խաղերի թվով, միաժամանակ Սերիա Ա-ում: Ընդգրկված է ՖԻՖԱ-ի 100 լավագույն խաղացողների ցանկում:
Համարվում է Արգենտինայի հավաքականի ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը Ամերիկայի գավաթում[7]:
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Խավիեր Ալդեմար Զանետտին ծնվել է Բուենոս Այրեսի Ավելյանեդայի Դոկ Սուդ շրջանում: Ուսումը դպրոցում նորմալ չի եղել, քանի որ օգնում էր հորը, ով որմնադիր էր: Բացի այդ Խավիերը օգնում էր իր երկվորյակ եղբորը մրգերի խանութում և աշխատել է կաթի ցրիչ: Այսքանից հետո Խավիերը եթե ունենում էր ազատ ժամանակ ֆուտբոլ էր խաղում տեղի դաշտում:
«Տալերես» և «Բանֆիլդ»Խմբագրել
Բացի այդ, որ Զանետտիին չհաջողվեց տեղ գտնել «Ինդեպենդենտե» ակումբի երիտասարդակն թիմում, չկարողացավ նաև տեղ գտնել նաև հարազատ քաղաքի 2 գրանդ ակումբներից մեկում, ընդունվեց Ռեմեդիոս դե Էսկալադա քաղաքի «Տալերես» ակումբը, որը 1992 թվականից խաղում էր Արգենտինայի առաջնության երկրորդ դիվիզիոնում: Այս ակումբում էլ սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1985 թվականից (մինչև 1988 թվականը) իր մեծ եղբայր Խավիեր Սերխիոյի հետ: Պրոֆեսիոնալ կարիերայի առաջին մրցաշրջանը Խավիերը անցկացրեց շատ լավ, չնայած նրան, որ ակումբը առաջնությունում զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը: Պաշտպանը անցկացրեց 33 հանդիպում 42 հնարավորից: Նորասկսնակը նույնիսկ կարողացավ գոլ խփել: Մրցաշրջանի ավարտից հետո Զանետտին տեղափոխվեց «Բենֆիլդ», որը հերթական անգամ դարձավ իտալիայի երկորորդ առաջնության չեմպիոն[8]:
20-ամյա Զանետտիի նորմաուտը «Բենֆիլդի» կազմում տեղի ունեցավ 1993 թվականի սեպտեմբերի 12-ին, «Ռիվեր Փլեյթի» դեմ տնային խաղում (0:0): 17 օր անց Զանետտին իր առաջին գոլը խփեց «Նյու Օլդ Բոյսի» դարպասին (1:1): Իր վստահելի խաղի համար Զանետտին արագ տեղ գտավ թիմի կազմում և սիրվեց ակումբի երկրպագուների կողմից: «Բանֆիլդը» ձախողեց մրցաշրջանը և առաջնությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականով: 1994 թվականին Զանտտեյի համար պայքարի մտան «Բոկա Խունիորսը» և «Ռիվեր Փլեյթը», բայց նա ցանկացավ մեկ մրցաշրջան էլ անցկացնել «սպիտակականաչավունների» կազմում[9]:
«Բանֆիլդի» կազմում անցկացրած երկրորդ մրցաշրջանում Խավիերը հրավիրվեց Արգենտինայի հավաքական: 1994 թվականի նոյեմբերի 16-ին Զանետտին Դանիելյա Պասարելլիի գլխավորությամբ խաղաց Չիլիյի հավաքականի դեմ խաղը: Մինչև Եվրոպա տեղափոխվելը Զանտտին հավաքականի կազմում անցկացրեց 15 խաղ և խփեց 1 գոլ (Սլովակիայի հավաքականի դարպասին 1995 թվականի հունիսի 22-ին)[10]: «Բանֆիլդին» այս մրցաշրջանում էլ չհաջողվեց լավ հանդես գալ. Ապերտուրայի 1994 թվականի մրցաշրջանում կրկին 8-րդ հորիզոնական, իսկ Կլաուսուրե 1995-ում՝ 13-րդ որիզոնական[11]:
«Ինտերնացիոնալ»Խմբագրել
1995-1996Խմբագրել
1995 թվականին Զանետտին իր հայրենակից Սեբաստայան Ռամբերտոնի հետ տեղափոխվեց իտալական «Ինտերնացիոնալ»: Նրա տրանսֆերը եղավ «Ինտերի» նոր տնօրեն Մասսիմո Մորատտիի առաջին ձեռքբերումը: Եվ եթե Ռամբերտը մրցաշրջանից հետո, որտեղ այդպես էլ խաղ չխաղաց և հեռացավ «Ինտերից», Զանետտին դարձավ այս ակումբի պատմության ամենահարգված և սիրելի ֆուտբոլիստներից մեկը:
Զանտտեյի նորամուտը նոր ակումբի կազմում տեղի է ունեցել 1995 թվականի օգոստոսի 27-ին «Վիչենցի» ակումբի դեմ տնային խաղում: Առաջին իսկ մրցաշրջանում Զանտտեին դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող: Նա Իտալիայի առաջնությունում խաղաց 32 խաղ, որտեղ 2 գոլ խփեց[12], այն էլ երկու գոլն էլ «Կրեմոնեզեի» դարպասին: Առաջին գոլը Զանետտին խփել է 1995 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 12-րդ տուրի շրջանակներում, հանդիպման 19-րդ րոպեին (2:0): 29-րդ տուրում «Ինտերը» անցկացրեց արտագնա հանդիպում: Պոլ Ինսը բացեց հաշիվը, սակայն «Կրեմոնեզե» ակումբի խաղացող Անդրեա Տենտոնին հավասարացրեց հաշիվը: Խավիերտ խփեց իր 2-րդ գոլը, բայց այս պահին Զանետտին 55-րդ րոպեին խփեց իսկ մյուս պաշտպանը՝ Ալեսսանդրո Պիստոնեն 79-րդ րոպեին հաշիվը դարձրեցին 3:1: Իսկ Մարկո Բրոնկին խփեց վերջնական գոլը և «Ինտերը» հաղթեց 4:2 հաշվով[13]: Նաև Զանետտին խաղաց ՈՒԵՖԱ Գավաթի 2 խաղում, բայց իտալական ակումբը հանդես եկավ անհաջող, և դուրս մնաց առաջնության առաջին փուլից, երկու խաղերի արդյունքում զիջելով շվեյցարական «Լուգանոյին»[14]: Իտալիայի գավաթում Զանետտին «Ինտերի» անցկացրած 6 խաղերից 5-ում խաղաց: Ակումբը հասավ առաջնության եզրափակիչ, սակայն 2 խաղերի արդյունքում «Ֆիորենտինան» դարձավ Իտալիայի Գավաթի հաղթող[15]:
1996-1997Խմբագրել
«Ինտերում» անցկացրած 2-րդ մրցաշրջանում Զանետտին խաղում էր հիմնականում կիսապաշտպանությունում[16]: «Սևակապտավունները» Սերիա Ա-ն ավարտեցին 3-րդ հորիզոնականով, հասան Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, և նաև ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ: Առաջնությունում Զանետտին 34 հնարավորից խաղաց 33 խաղ, որտեղ աչքի ընկավ 3 խփած գոլերով, բացի այդ դրանք խփեց մրցաշրջանի առաջին կեսում, և բոլոր խփած գոլերը ակումբի համար հաղթական էին[12]: Սեպտեմբերի 15-ին կայացած տնային խաղում Զանետտիի գոլը «Պերուդժիի» դարպասին միակն էր: Հոկտեմբերի 27-ին 7-րդ տուրի շրջանակներում կայացած խաղում առաջնության 2-րդ հորիզոնականով ընթացքող «Պարման» 1-ին րոպեին Կրեսպոյի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ, բայց արդեն 5 րոպե անց Սամորանոյի կատարած գլխով հարվածից հետո հաշիվը հավասարվեց, իսկ հետո Ջորկայեֆի փոխանցումից հետո ինքը գոլի հեղինակ դարձավ: Արդյունքում «Ինտերը» հաղթեց 3:1 հաշվով: Նոյեմբերի 3-ին կայացած «Վերոնիի» դեմ արտագնա խաղում Զանետտիի խփած գոլը միակն էր խաղի ընթացքում:[17]: Սերիա Ա-ում 1996-97 մրցաշրջանում արգենտինացին այլևս գոլ չխփեց: Իտալիայի Գավաթում Զանետտին խաղաց 5 խաղում: Նրա գոլը «Նապոլիի» դարպասին տուգանային հրապարակից կիսաեզրափակչի պատասխան խաղում ակումբին օգնեց հիմնական ժամանակում խաղալ ոչ ոքի 1:1: Տասնմեկ մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին նեապոլիտանցիները (5:3)[18]: ՈՒԵՖԱ Գավաթում Զանետտին անցկացրեց 12 խաղ «Ինտերի» կազմում և հասավ մինչև եզրափակիչ: «Շալկե 04»-ի դեմ խաղում էլ հիմնական ժամանակում ոչինչ չորոշվեց և կրկին 11 մետրանոց հարվածներ իրացրեցին, որտեղ գելեզենկիրխենները ավելի դիպուկ գտնվեցին 4:1:
1997-1998Խմբագրել
Հաջորդ մրցաշրջանի սկսելուց առաջ «Ինտերը» հզորացրեց ակումբը՝ գնելով այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոնալդոն, Ալվարո Ռեկոբան, Տարիբո Ուեստ, Դիեգո Սիմեոնեն: Մեծացավ հակամարտությունը կիսապաշտպանի դիրքում և պայքար գնաց հիմնական կազմում տեղի համար: Զանետտին հրաժարվեց կիսապաշտպանի դիրքից և տեղ գտավ աջ եզրային պաշտպանի դիրքում: Զանետտին Սերիա Ա-ում անցկացրեց 28 խաղ, ՈՒԵՖԱ Գավաթում 9 խաղ, որտեղ աչքի ընկավ 2 գոլով, և 4 խաղ Իտալիայի գավաթում[12]: Առաջնության վերջում «Ինտերը» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Հունվարի 4-ին «Յուվենտուսին» հաղթելուց հետո (1:0, գոլն խփել է Ջորկայեֆը), «Ինտերը» պրակտիկորեն հետապնդում էր հիմնական մրցակցին, բայց մրցաշրջանի վերջը ստացվեց շատ վատ. «Յուվենտուսը» 1:0 հաշվով պատասխան խաղում հաղթեց, հաջորդ տուրում ոչ ոքի խաղաց «Պյաչենցուի» հետ (0:0), իսկ մայիսի 10-ին հյուրերին՝ «Բարիին» զիջեց 1:2 հաշվով[19]: Կորցնելով այս 7 միավորները «ներադզուրները» տոնել վերջնական հաջողություն չկարողացան, սիկ «Յուվենտուսը» իր մրցակցից առաջ անցավ 5 միավորով[20]:
Կարծում եմ, այդ գոլը մտնում է այն երկու գոլի մեջ, որոնք ես հիշում եմ ամենալավը: Դա հասկացա այն պահին երբ առաջին անգամ նվաճեցի Իտալիայի գավաթը: Մյուս գոլը ես խփեցի աշխարհի 1998 թվականի առաջնության եզրափակչային փուլում՝ Անգլիայի դարպասին: Դա եղավ գեղեցիկ խաղարկումից հետո, որը ես եզրափակեցի գեղեցիկ հարվածով[21]: |
ՈՒԵՖԱ Գավաթը որտեղ ավելի հաջողակ գտնվեցին, ավարտվեց «Ինտերնացիոնալի» հաղթանակով: 1/32-րդ եզրափակչում վստահորեն հաղթեց «Նյուվշատել Կսամակսին» երկու խաղերի արդյունքում հաղթեց 4:0 հաշվով, 1/16-րդ եզրափակչում առանց խնդրիների հաղթեց լիոնի «Օլիմպիկին»: 1/8-րդ եզրափակչում «Ինտերը» սկսեց վատ, առաջին արտագնա խաղում պարտվելով «Ստրասբուրգին» 0:2 հաշվով, իսկ պատասխան խաղում Ռոնալդոն բացեց խաղի հաշիվը 27-րդ րոպեին, իսկ 3 րոպե անց Զանետտիի գոլից հետո ստեղվեծ մեծ պայքար: 73-րդ րոպեին գրանցվեց նաև 3-րդ գոլը, որը խփեց Սիմեոնեն և «Ինտերը» դուրս եկավ 1/4-րդ եզրափակիչ: Կիսաեզրափակչում հանդիպեցին մոսկովյան «Սպարտակին», որտեղ միլանում կայացած խաղում Անդրեյ Տիխոնովը 12-րդ րոպեին գոլ խփեց և մրցակցի դաշտում առավելություն ստացավ: Բայց պատասխան խաղում Ռոնալդոն դարձավ դուբլի հեղինակ և թիմին տարավ դեպի 1/4-րդ եզրափակիչ, որին ակումբը վերջին 6 տարում չէր կարողանում հասնել[22]: Այս անգամ առաջնության հաղթողը որոշվեց 1 խաղով, որը տեղի ունեցավ Պարկ դե Պրենս դաշտում: «Ինտերը» արդոյւնքում հաղթեց «Լացիոյին»: Խաղի 5-րդ րոպեին հաշիվը բացեց Իվան Սամորանոն, սակայն երկար ժամանակ գնում էր համառ պայքար: 60-րդ րոպեին Խավիեր Զանետտին դիպուկ հարվածով հեռու տարածությունից ուղարկեց Լուկի Մարկեդժանիի պաշտպանած դարպասը, որը «սևակապտավուններին» բերեց հաղթանակ[23]: Անցնելով մի քանի տարի Զանետտին իր այդ գոլը անվանեց ր կարիերայի ամենակարևոր և ամենագեղեցիկ գոլերից մեկը: Ռոնալդոյի գոլից 10 րոպե անց «Ինտերը» ՈՒԵՖԱ Գավաթում տարավ 3-րդ հաղթականը վերաջին 7 տարում: Իտալիայի գավաթում «Ինտերը» հասավ մինչև 1/4-րդ եզրափակիչ, բայց այդտեղ պարտվեց իր սկզբունքային մրցակից «Միլանին» 5:0 հաշվով, սիկ տնային հաղթանակը 1:0 հաշվով «Ինտերին» ոչ մի կերպ չօգնեց դուրս գալ հաջորդ փու:
1998-1999Խմբագրել
1999 թվականին Ջուզեպե Բերգոմիի կողմից ստացավ «Ինտերի» ավագի թևկապը: Սերիա Ա-ում մասնակցել է 500 և ավելի խաղի: Մտնում է այն լիդերների ցանկի մեջ, ովքեր ամենաշատ խաղերն են անցկացրել Սերիա Ա-ում:
2005-2006Խմբագրել
2009-2010Խմբագրել
2010 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Ինտեր» - «Յուվենտուս» (2:0) խաղը, որի ժամանակ Խավիերը անցկացրեց իր 500-րդ խաղը Սերիա Ա-ում:
2010 թվականի մայիսի 22-ին 2009-10 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում, որտեղ «Ինտերը» մյունխենի «Բավարիայի» հաղթեց 2:0 հաշվով, Խավիերի համար դարձավ 700-րդ խաղը «Ինտերի» կազմում՝ բոլոր առաջնություններում: 36-ամյա Զանետտին այդ խաղում միլանցիների ավագն էր և առաջին անգամ գլխավերևում պահեց Չեմպիոնի գավաթը. «Ինտերի» պատմության վերջին 45 տարիներում առաջին անգամ հաղթելով:
2010-2011Խմբագրել
2011 թվականի հունվարի 15-ին Զանետտին անցկացրեց 519-րդ խաղը Սերիա Ա-ում, «Ներադզուրիների» կազմում խաղալով, անցնելոց ռեկորդակիր Ջուզեպպե Բերգոմիի ռեկորդը[24]: Այդ մրցաշրջանում էլ ֆուտբոլիստտը ասաց, որ կարիերան պատրաստվում է ավարտել «Ինտերի» կազմում. «Չեմ կարծում, որ կվերադառնամ Արգենտինա: Ես զգում եմ, որ իմ տունն այստեղ է, որովհետև ես «Ինտերում» եմ արդեն 16 տարի: Այս ակումբը ինձ տվել է ամեն ինչ: Ես ավագ եմ, որը նշանակում է, որ պատասխանատվությունն ավելի մեծ է: Ես կարիերաս կավարտեմ «Ինտերում»: Իմ ընտանիքը այստեղ ուրախ է: Իմ երեխաները այստեղ դպրոց են գնում, և կարիերայիս ավարտից հետո ուզում եմ, որ ժամանակս անցկացնեմ այստեղ՝ ընտանիքիս հետ»[25]:
2011-2012Խմբագրել
2011 թվականի դեկտեմբերի 3-ին Իտալիայի առաջնության շրջանակներում կայացած «Ուդինեզեյի» դեմ խաղում երկու դեղին քարտ ստացավ. այդ հեռացումը դաշտից Զանետտիի համար առաջինն էր 551 խաղում, որոնք անցկացրել էր Սերիա Ա-ում՝ «Ինտերի» կազմում[26]:
2012 թվականի հունվարի 7-ին Իտալիայի առաջնությունում անցկացրած «Պարմայի» դեմ խաղում Խավիերը գնդակը ուղարկեց սեփական դարպասը, սակայն աշիվը չփոխվեց, քանի որ փոխանցում կատարած ֆուտբոլիստը դրվագից առաջ եղել էր խաղից դուրս իրավիճակում: Չնայած այս ամենին, «Ինտերի» երկրպագուները շատ էին սիորւմ իրենց ավագին, և այդ պատճառով նրա համար երգ գրեցին:
Ստացավ մրցանակ «Սերիա Ա-ում լավ համբավ ունենալու համար», որը տրվում է այն ֆուտբոլիստներից, ովքեր իրենց դատում պահում են այնպես լավ ինչպես դածտից դուրս[27]:
2012-2013Խմբագրել
2012-13 մրցաշրջանում Խավիերը անցկացրեց իր 600-րդ խաղը «'''ներադուզուրրիների'''» կազմում[28] և խոստովանեց, որ ցանկանում է անցնել Պաոլո Մալդինիյի ռեկորդը (այդ պահին նա Իտալիայի առաջնությունում մասնակցել էր 592, իսկ Մալդինին 647 խաղի) Սերիա Ա-ում անցկացրած խաղերի թվով:[29]: Սակայն 2013 թվականի ապրիլին «Պալերմոյի» դեմ խաղում ֆուտբոլիստը ստացավ իր կարիերայի ընթացքում ամենածանր վնասվածքներից մեկը: Այդպիսի վնասվածքները կարող են ֆուտբոլիստի կարիերային վերջ տալ[30]: Շուտուվ լուրեր շրջանառվեցին, որ նա կարող է դառնալ «Ինտերի» փոխտնօրենը մրցաշրջանի ավարտից հետո[31]: 2013 թվականի ամռանը ավագը ակումբի հետ պայմանագիրը մեկ տարով էլ երկարաձգեց[32]:
2013-2014Խմբագրել
2013 թվականի նոյեմբերի 10-ին Զանետտին 8-ամսյա դադարից հետո վերադարձավ դաշտ, փոխարինման դուրս գալով «Լիվորնոյի» դեմ խաղում[33]: Առաջնության ավարտից հետո «Ինտերի» տնօրեն Էրիկ Տոխիրը հայտարարեց այն մասին, որ Զանետտին մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ակումբի կառավարիչներից մեկը[34]: 2014 թվականի մայիսի 10-ին Զանետտին անցկացրեց վերջին տնային խաղը («Լացիոյի» դեմ 4:1) միլանյան ակումբում՝ ավագի թևկապով: Նրա ազգանունն էլ դարձավ այն ազգանուններից մեկը, որոնց հետ Ձանետտին դաշտ է դուրս եկել «Ինտերի» մարզաշապիկով[35]:
2014 թվականի հունիսի 7-ին հայտարարվեց, որ հուլիսի 1-ին Զանետտին դառնալու է «Ինտերի» փոխտնօրենը[36]:
Արգենտինայի հավաքականԽմբագրել
Նորամուտը ազգային հավաքականի կազմում տեղի է ունեցել 1994 թվականի նոյեմբերի 24-ին Չիլիի հավաքականի դեմ խաղում՝ 21 տարեկան հասակում:
2007 թվականի նոյեմբերի 17-ին Բոլիվիայի հավաքականի դեմ խաղում Արգենտինայի հավաքականի կազմում դաշտ դուրս եկավ 116-րդ անգամ, անցնելով Ռոբերտո Այյալի ռեկորդը:
Անձնական կյանքԽմբագրել
Խավիերը ամուսնացած է Պաուլա Զանետտիի հետ[37]: Զույգին ունի 3 երեխա: 2012 թվականի մայիսի 9-ին ծնվեց Խավիերի փոքր տղան՝ Թոմասը[38]:
Խավիերի մեծ եղբայրը՝ Սերխիո Զանետտին (ծնված 1967 թ.-ին) նույնպես եղել է ֆուտբոլիստ և նույնպես խաղում էր պաշտպանի դիրքում: Բայց Սերխիոն չկարողացավ հասնել այնպիսի հարգանքի և անվան, ինչպիսին ունեցավ փոքր եղբայրը: Նա խաղում էր Արգենտինայի բարձր առաջնությունում, որտեղ անցկացրեց 468 խաղ: Սերխիո Զանետտիի կարիերայի մեծ մասը անցել է «Դեպորտիվո Էսպանյոլում» (1998-1995) և «Ռասինգում» (Ավլեյանեդա): 2006 թվականից Սերխիոն մարզում էր իտալական ակումբները («Պրո Սեստո», «Մոնցա», «Պրո Պատրիա», «Կոմոն»)[39]: 2011 թվականից եղբայրը նույնպես միացավ միլանի «Ինտերին», որտեղ Սերխիո Զաննետտին դարձավ ակումբի երիտասարդական թիմի մարզիչը[40]:
Զանետտին հաճախ է հիշում մայրիկին. «Հիշել մայրիկին, Երբ մենք հաղթեցին Իտալիայի գավաթը, նա ինձ հաղորդագրություն ուղարկեց. «Որդի՛ս, շնորհավորում եմ: Ես շատ ուրախ եմ քեզ համար: Ես քեզ սիրում եմ»: Երեկոն Միլանում ավարտվեց ուշ գիշերով և ես որոշեցի, նրան զանգահարել, որովհետև ինձ այլևս չէի ունենալու ժամանակ նրա հետ խոսելու, քանի որ նա մահացավ քնած ժամանակ»:
ՆվաճումներԽմբագրել
Արգենտինայի հավաքականի կազմումԽմբագրել
- Կոնֆեդերացիայի գավաթի եզրափակչի մասնակից (2) - 1995, 2005
- Պանաամերիկանական խաղերի հաղթող - 1995 (Մար դել Պլատա)
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր - 1996 (Ատլանտա)
- Ամերիկայի գավաթի եզրափակչի մասնակից (2) - 2004, 2007
ԱկումբայինԽմբագրել
- ՈՒԵՖԱ Գավաթի հաղթող - 1997-98
- Իտալիայի գավաթի հաղթող (4) - 2004-05, 2005-06, 2009-10, 2010-11
- Իտալիայի Սուպերգավաթի հաղթող (4) - 2005, 2006, 2008, 2010
- Իտալիայի չեմպիոն (5) - 2005-06, 2006-07, 2007-08, 2008-09, 2009-10
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող - 2009-10
- Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության հաղթող - 2010
ԱնձնականԽմբագրել
- 2010 թվականի հուլիսին լրագրողների կողմից ստացավ Գայտոն Ծիրայի անվան մրցանակը[41].
- Մտնում է ՖԻՖԱ 100-ի մեջ
Խաղերի վիճակագրությունԽմբագրել
Նյութերը վերցված են national-football-teams.com[42], RSSSF[43] և inter.i կայքերից[44]
- 2013 թվականի ապրիլի 21-ի տվյալներով:
Ակումբային կարիերաԽմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Երկրի գավաթ | Չեմպիոնների Լիգա | Եվրոպայի Լիգա | Իտալիայի Սուպերգավաթ | Այլ առաջնությունուններ | Արդյունքում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Տալերես | 1992-93 | 33 | 1 | — | — | — | — | — | — | — | — | — | — | 33 | 1 |
Բանֆիլդ | 1993-94 | 37 | 1 | — | — | — | — | — | — | — | — | — | — | 37 | 1 |
1994-95 | 29 | 3 | — | — | — | — | — | — | — | — | — | — | 29 | 3 | |
«Բենֆիլդի» կազմում | 66 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 66 | 4 | |
Ինտերնացիոնալե | 1995-96 | 32 | 2 | 5 | 0 | — | — | 2 | 0 | — | — | — | — | 39 | 2 |
1996-97 | 33 | 3 | 5 | 1 | — | — | 12 | 0 | — | — | — | — | 50 | 4 | |
1997-98 | 28 | 0 | 4 | 0 | — | — | 9 | 2 | — | — | — | — | 41 | 2 | |
1998-99 | 34+2 | 3+0 | 5 | 0 | 9 | 1 | — | — | — | — | — | — | 50 | 4 | |
1999-00 | 34+1 | 1+0 | 8 | 1 | — | — | — | — | — | — | — | — | 43 | 2 | |
2000-01 | 29 | 0 | 1 | 0 | — | — | 4 | 0 | — | — | — | — | 34 | 0 | |
2001-02 | 33 | 0 | 1 | 1 | — | — | 10 | 1 | — | — | — | — | 44 | 2 | |
2002-03 | 34 | 1 | 1 | 0 | 18 | 0 | — | — | — | — | — | — | 53 | 1 | |
2003-04 | 34 | 0 | 5 | 0 | 6 | 0 | 6 | 0 | — | — | — | — | 51 | 0 | |
2004-05 | 35 | 0 | 3 | 0 | 11 | 0 | — | — | — | — | — | — | 49 | 0 | |
2005-06 | 25 | 0 | 5 | 0 | 8 | 0 | — | — | 1 | 0 | — | — | 39 | 0 | |
2006-07 | 37 | 1 | 4 | 0 | 8 | 0 | — | — | 1 | 0 | — | — | 50 | 1 | |
2007-08 | 38 | 1 | 4 | 0 | 8 | 0 | — | — | 1 | 0 | — | — | 51 | 1 | |
2008-09 | 38 | 0 | 4 | 0 | 8 | 0 | — | — | 1 | 0 | — | — | 51 | 0 | |
2009-10 | 37 | 0 | 4 | 0 | 13 | 0 | — | — | 1 | 0 | — | — | 55 | 0 | |
2010-11 | 35 | 0 | 5 | 0 | 8 | 1 | — | — | 1 | 0 | 3 | 1 | 52 | 2 | |
2011-12 | 34 | 0 | 2 | 0 | 8 | 0 | — | — | 1 | 0 | — | — | 45 | 0 | |
2012-13 | 32 | 0 | 3 | 0 | — | — | 11 | 0 | — | — | — | — | 46 | 0 | |
2013-14 | 8 | 0 | 1 | 0 | — | — | - | - | — | — | — | — | 9 | 0 | |
«Ինտերնացիոնալեի» կազմում | 610+3 | 12+0 | 70 | 3 | 105 | 2 | 54 | 3 | 7 | 0 | 3 | 1 | 852 | 21 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 709+3 | 17+0 | 70 | 3 | 105 | 2 | 54 | 3 | 7 | 0 | 3 | 1 | 951 | 26 |
Կարիերան հավաքականումԽմբագրել
Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|
1994 | 3 | 0 |
1995 | 15 | 1 |
1996 | 6 | 0 |
1997 | 4 | 0 |
1998 | 9 | 2 |
1999 | 11 | 0 |
2000 | 7 | 0 |
2001 | 9 | 0 |
2002 | 6 | 0 |
2003 | 8 | 1 |
2004 | 14 | 1 |
2005 | 10 | 0 |
2006 | 0 | 0 |
2007 | 15 | 0 |
2008 | 11 | 0 |
2009 | 8 | 0 |
2010 | 1 | 0 |
2011 | 7 | 0 |
Ընդհանուր | 145 | 5 |
Առաջնությունում վիճակագրությունըԽմբագրել
- Սերիա Ա - 600 խաղ, 12 գոլ
- Իտալիայի գավաթ - 60 խաղ, 3 գոլ
- Իտալիայի Սուպերգավաթ - 5 խաղ
- Չեմպիոնների Լիգա - 90 խաղ, 2 գոլ
- ՈՒԵՖԱ գավաթ - 43 խաղ, 3 գոլ
- Աշխարհի առաջնություն - 8 խաղ, 1 գոլ
- Կոնֆեդերացիայի գավաթ - 8 խաղ
- Ամերիկայի գավաթ - 18 խաղ
- Աշխարհի ակումբային առաջնություն - 2 խաղ, 1 գոլ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Как произносится Javier Adelmar Zanetti, язык: Испанский» (իսպաներեն)։ Forvo։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 20.11.2010 Հաճախ նաև հանդիսանում է Դզանետտի մականունով, որը իտալերեն է, սակայն Խավիերի մայրենի լեզուն իսպաներենն է
- ↑ «Tributo al capitano...Javier Zanetti» (իտալերեն)։ Пользователь YouTube mement80։ Վերցված է 20.11.2010
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ https://fbref.com/en/players/2fb9e5c1/(բազմ․)
- ↑ https://bdfa.com.ar/jugadores-2605.html (իսպ.)
- ↑ Четвёртый номер навсегда закреплён за Санетти в «Интере»
- ↑ Санетти установил рекорд Аргентины по количеству игр на КА
- ↑ «Argentina Second Level 1992/93» (անգլերեն)։ rsssf.com, La Nación։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 6 ноября 2010
- ↑ «Argentina 1993/94» (անգլերեն)։ rsssf.com։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 6 ноября 2010
- ↑ «Javier Adelmar Zanetti – International Appearances» (անգլերեն)։ rsssf.com։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 6 ноября 2010
- ↑ «Argentina 1994/95» (անգլերեն)։ rsssf.com։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 6 ноября 2010
- ↑ 12,0 12,1 12,2 «Профиль и статистика Санетти» (իտալերեն)։ Официальный сайт «Интера»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-03-20
- ↑ Maurizio Mariani (5 января 2000)։ «Чемпионат Италии 1995/96» (անգլերեն)։ RSSSF։ Արխիվացված օրիգինալից 2011-02-01-ին։ Վերցված է 2011-03-20
- ↑ ««Интер» в сезоне 1995/96» (իտալերեն)։ Официальный сайт клуба։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-03-20
- ↑ passioneargentina։ «Batistuta - Inter - Fiorentina 0 - 1» (իտալերեն)։ Վերցված է 2011-03-20
- ↑ Maurizio Mariani (31 января 2000)։ «Чемпионат Италии 1996/97» (անգլերեն)։ RSSSF։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-04-10
- ↑ Юзер Jermains7։ «INTER MILAN Goals season 1996-1997» (իտալերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-04-10
- ↑ Юзер Jermains7։ «INTER MILAN Goals season 1996-1997 Part 2» (իտալերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-04-10
- ↑ Maurizio Mariani (29 ноября 2000)։ «Чемпионат Италии 1997/98» (անգլերեն)։ RSSSF։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-04-10
- ↑ ««Интер» в сезоне 1997/98» (իտալերեն)։ Официальный сайт клуба։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-04-10
- ↑ «Дзанетти бьёт рекорды.»։ ru.uefa.com։ 7 декабря 2007։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-10-11
- ↑ Леонид Трахтенберг (11 апреля 1998)։ ««Спартак» — «Интер» — 1:0. «Спартак» — «Роналдо» — 0:2» (ռուսերեն)։ Спорт-Экспресс։ Վերցված է 2014-12-30
- ↑ Юзер javzanetti։ «8. Zanetti Gol v Lazio (A) 97'98 UEFA Final» (իտալերեն)։ Վերցված է 2011-04-10
- ↑ Дзанетти: когда я перешёл в «Интер», то был никем
- ↑ Дзанетти: не думаю, что я вернусь в Аргентину
- ↑ Serie A Wk14: Did You Know?
- ↑ Санетти получил премию «За отличную репутацию в футболе» от серии А
- ↑ Санетти: испытываю счастье и гордость, проведя 800-й матч за «Интер»
- ↑ Санетти признался, что хочет побить рекорд Мальдини
- ↑ Санетти: моя карьера отнюдь не завершена
- ↑ После завершения нынешнего сезона Санетти станет вице-президентом «Интера»
- ↑ Капитан «Интера» Санетти продлил контракт с «Интером» на один год
- ↑ Дзанетти вернулся на поле после 8-месячного перерыва
- ↑ Эрик Тохир: «Дзанетти завершит карьеру»
- ↑ Капитанская повязка Дзанетти на последний домашний матч в футболке «Интера»
- ↑ Дзанетти с 1 июля будет вице-президентом «Интера»
- ↑ «Жена Дзанетти подверглась нападению» (ռուսերեն)։ Pinkfootball.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2016-08-04
- ↑ У капитана «Интера» Санетти родился сын
- ↑ Alessandro Crisafulli (5 ноября 2007)։ «Anche la Pro Sesto ha il suo Zanetti» (իտալերեն)։ La Gazzetta dello Sport։ Արխիվացված օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2012-03-28
- ↑ «Sergio Zanetti: "Ai giovani insegno il sacrificio"» (իտալերեն)։ fcinternews.it։ 13 августа 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2012-03-28
- ↑ Серия-А.ру // «Образцовый футболист» // 27.07.2010
- ↑ «Zanetti, Javier» (անգլերեն)։ national-football-teams.com։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 22 октября 2010
- ↑ «Javier Adelmar Zanetti – International Appearances» (անգլերեն)։ Roberto Mamrud and RSSSF։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 22 октября 2010
- ↑ «Zanetti Javier» (անգլերեն)։ inter.it։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 21 января 2011
Արտաքին հղումներԽմբագրել
- Խավիեր Զանետտին «Ինտերի» կայքում (անգլ.)
- Խավիեր Զանետտին bdfa.com.ar կայքում (անգլ.)
- Епанчинцев В. (30 марта 2010)։ «15-летний капитан»։ sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2010-04-02
- Дзанетти бьет рекорды — 1-я часть ответов на вопросы болельщиков на UEFA.com, 07.12.2007
- Дзанетти держит ответ — 2-я часть ответов на вопросы болельщиков на UEFA.com, 14.12.2007
- Хавьер САНЕТТИ: Мы сильнее и «Милана», и всех остальных — futbol-1960.ru, 09.01.2008