Ալվարո Ռեկոբա

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Ալվարո Ռեկոբա (մարտի 17, 1976(1976-03-17)[1][2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող, սպորտային մականունը՝ El Chino («չինացի»)։

Ալվարո Ռեկոբա
իսպ.՝ Álvaro Recoba
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1976(1976-03-17)[1][2][3] (48 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեկոբայի առաջին ակումբը համեստ Դանուբիոն էր, հենց այս ակումբի հիմնական կազմում էլ ֆուտբոլիստը նորամուտը նշել է 1994/95 մրցաշրջանում 16 տարեկանում։ Երկու տարի անց նրան նկատում են ուրուգվայական ամենահաջողակ ակումբներից Նասիոնալի սկաուտները և պայմանագիր կնքում երիտասրադ ֆուտբոլիստի հետ։ 1996 թվականին Ռեկոբան ճանաչվում է Ուրուգվայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[4]։ 1997 թվականին նրա տրանսֆերը գնում է իտալական Ինտերը։

Ինտերի կազմում Ռեկոբան իր նորամուտը նշել է 1997 թվականի օգոստոսի 31-ին։ Խաղի վերջին 10 րոպեներին նրա հեռահար հարվածը կատարված մոտ 40 մետրից և տուգանային հարվածը ավարտվում են գոլերով։ Ինտերն այդ խաղում կամային հաղթանակ տարավ Բրեշիայի նկատմամբ, իսկ Ռեկոբան դարձավ երկրպագուների սիրելին։

Չնայած հիանալի մեկնարկին, այնուամենայնիվ նրան չհաջողվեց ամրապնդվել ակումբի հիմնական կազմում։ 1999 թվականին նա վարձավվճարով տեղափոխվեց Վենեցիա ակումբ։ Ալվարոն նոր ակումբում իրեն լավագույն կերպով դրսևորեց նոր ակումբում՝ 19 խաղում դառնալով 11 գոլի և 9 փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ ակումբը չլքեց ուժեղագույնների խումբը։

2001 թվականին կրկին վերադառնում է Ինտեր և կնքում նոր պայմանագիր կնքում մինչև 2006 թվականի հունիսի 30-ը։

2007 թվականին Ինտերը ֆուտբոլիստին կրկին վարձակալությամբ ուղարկում է այս անգամ արդեն Տորինո, որտեղ էլ Ալվարոն խաղում է մեկ լրիվ մրցաշրջան, սակայն այդպես էլ չի կարողանում արդարացնել ղեկավարության սպասելիքները։

2008 թվականի սեպտեմբերի 5-ին որպես ազատ գործակալ պայմանագիր է կնքում հունական Պանիոնիս ակումբի հետ։ Այս ակումբում հանդես է գալիս մինչև 2009 թվականի սեպտեմբերի 16-ը[5]։

2009 թվականին վերադառնում է հայրենիք՝ իր առաջին ակումբ Դանուբիո[6]. 2011 թվականի ձմռանը տեղափոխվում է իր կարիերայի վերջին ակումբը մայրաքաղաքային Նասիոնալ, խաղում է մինչև 2015 թվականը՝ վերջին տարիներին հիմնականում փոխարինման մտնելով։

Հավաքական խմբագրել

Ուրուգվայի հավաքականի կազմում Ռեկոբան մասնակցել է Ճապոնիայում և Հարավային Կորեայում անցկացվող 2002 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Ուրուգվայի հավաքականը չի կարողանում խմբից դուրս գալ՝ մեկնարկում պարտվելով Դանիային (1:2), ոչ ոքի խաղալով Ֆրանսիայի (0:0) և Սենեգալի (3:3) հավաքականների հետ։ Ուրուգվայը խմբում գրավում է 3-րդ տեղը և լքում առաջնությունը։ Ռեկոբան աչքի է ընկնում ընդամենը մեկ անգամ՝ վերջին խաղում գրավելով Սենեգալի դարպասը։

Խաղաոճ խմբագրել

Ռեկոբան վառ արտահայտված ձախլիկ է։ Նրա ամենաուժեղ կողմերից են գնդակի վերահսկումը, արագությունը, դրիբլինգը, փոխանցումները և ձախ ոտքով կատարված դիպուկ հարվածները։ Տուգանային հարվածների մեծ վարպետ է։ Ինչպես նաև հայտնի է անկյունայինից կատարված ուղիղ հարվածով գոլերով[7]։

Նվաճումներ խմբագրել

Նասիոնալ

  • Ուրուգվայի առաջնության չեմպիոն՝ 2011/12

Ինտեր

Անհատական խմբագրել

  • Ուրուգվայի լավագույն ֆուտբոլիստ (2)՝ 1996, 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Несбывшаяся надежда Моратти(չաշխատող հղում)
  5. «Рекоба и «Паниониос» разорвали контракт». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «Рекоба продолжит карьеру в «Данубио»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. Ուրուգվայցի Ալվարո Ռեկոբան զարմանալի գոլ է խփել անկյունային նշանակետից

Արտաքին հղումներ խմբագրել