Ջուզեպպե Բերգոմի

իտալացի ֆուտբոլիստ

Ջուզեպպե Բերգոմի (իտալ.՝ Giuseppe Bergomi, դեկտեմբերի 22, 1963(1963-12-22)[2][3], Սեթալա, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան[5], Իտալիայի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն (1982), իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ինտերի կազմում (750 խաղ), հանդիսանում է ՖԻՖԱ 100-ի անդամ, Իտալիայի Պատվավոր ասպետի շքանշանակիր (1991)։

Ջուզեպպե Բերգոմի
իտալ.՝ Giuseppe Bergomi
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Lo Zio[1]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1963(1963-12-22)[2][3] (60 տարեկան)
Ծննդավայր Սեթալա, Միլան, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 183 սանտիմետր[4]
Քաշ 78 կիլոգրամ[4]
Դիրք կենտրոնական պաշտպան և պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ջուզեպպե Բերգոմի ծնվել է Միլանի արևելյան արվարձաններում գտնվող Սետալա կոմունայում, որտեղ էլ իր ֆուտբոլայի առաջին քայլերն արել է «Սետտալեզե» ակումբում։ Մոտ 17 տարեկանում տեղափոխվում է Միլանի «Ինտեր»՝ դառլանով թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, և մինչև իր կարիերայի ավարտը հանդես է գալիս «Ինտերում»։ Մինչ 2006 թվականը Բերգոմին համարվում էր Ինտերի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ թիմում հայտնված ֆուտբոլիստը՝ 17 տարեկան և 2 ամսական։ Սակայն 2006 թվականին իր այդ ռեկորդը զիջել է Ինտերի նորեկ Գորան Սլավկովսկիին, որը 17 տարեկան 29 օրականում ընդգրկվել է «Ինտերի» կազմի մեջ[6]։ Ջուզեպպե Բերգոմին «Ինտերում» անց է կացրել 756 խաղ, որից 512-ը Ա սերիայում, խփել է 28 գոլ[7]։ Անցկացրած խաղերի քանակոով համարվում է ռեկորդակիր, սակայն 2011 թվականի հունվարի 15-ին անց կացրած խաղերի քանակով նրան գերազանցեց արգենտինացի Խավիեր Զանետտիին[8]։ Իտալիայի հավաքականում անց է կացրել 81 խաղ, (33-ում թիմի ավագ) խփել է 6 գոլ[9]։ Մեկնարկային առաջին խաղը «Իետերի» կազմում 1981 թվականի փետրվարի 22-ին էր, «Կոմոյի» հետ, որի ժամանակ Բերգոմիի թիմը 2:1 հաշվով հասել է առավելության։ Իտալիայի հավաքականում առաջին խաղն անց է կացրել 1982 թվականին ԳԴՀ-ի հավաքականի հետ, որի ժամանակ իտալացիները պարտվել են 1:0 հաշվով[10]։ Ջուզեպպե Բերգոմին մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության (1982 թ., 1986 թ., 1990 թ., 1998 թ.1994 թվականի առաջնությանը Իտալիայի մարզիչ Արրիգո Սակկին նրան չի ընդգրկում հավաքական։ 1999 թվականին «Ինտերի» նորանշանակ մարզիչ Մարչելո Լիպին հայտարարում է, որ Բերգոմիի ծառայությունները մեզ այլևս պետք չեն։ Դրանից հետո Բերգոմին հրաժեշտ է տալիս ֆուտբոլին[11][12]։ Ստացել է «Հորեղբայր» (իտալ.՝ «Lo Zio») մականունը։

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  Իտալիա, Իտալիայի հավաքականում

  • Աշխարհի առաջնության չեմպիոն (1982 թ.)
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1990 թ.)
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1988 թ.)

  Իտալիա «Ինտերի» կազմում

Անհատական նվաճումներ խմբագրել

  • «Գաետանո Շիրեա մրցանակի» մրցանակակիր (1997)
  • ՖԻՖԱ 100-ի անդամ (2004)
  • Իտալական ֆուտբոլի փառքի սրահ (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20210621102342/https://www.championat.com/football/article-3144535-otmorozki-mirovogo-futbola.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 Профиль игрока на calcio.com
  5. ДЖУЗЕППЕ БЕРГОМИ: "КОНТЕ - АБСОЛЮТНО ЛУЧШИЙ"
  6. Сэр Фергюсон хочет усилить атаку Ибрагимовичем » Новости Футбола » Спортивное Обозрение
  7. Джузеппе Бергоми
  8. «Дзанетти: когда я перешёл в "Интер", то был никем». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  9. Лучшие из лучших. Топ-20 величайших игроков сборной Италии
  10. Germania Est - Italia 1-0 - 14 aprile 1982 - gara amichevole
  11. "Серьезный" защитник "Интера" - Джузеппе Бергоми
  12. GIUSEPPE BERGOMI " LO ZIO "