Հարություն Ճուղուրյան

հայ արձակագիր

Հարություն Գրիգորի Ճուղուրյան (հոկտեմբերի 24, 1864(1864-10-24)[1], Խաշթառակ, Հայաստան[1] - հունվարի 28, 1938(1938-01-28)[1], Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, գյուղագիր, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։

Հարություն Ճուղուրյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1864(1864-10-24)[1]
ԾննդավայրԽաշթառակ, Հայաստան[1]
Վախճանվել էհունվարի 28, 1938(1938-01-28)[1] (73 տարեկան)
Վախճանի վայրԽաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, ուսուցիչ և քահանա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1890)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Հարություն Ճուղուրյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Խաշթառակ (այժմ՝ Տավուշի մարզ) գյուղում։ 1890 թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Այնուհետև զբաղվել է ուսուցչությամբ։ Հայոց լեզու է դասավանդել Թիֆլիսի Գայանյան, Այգեպանական, Քաղաքային և այլ դպրոցներում։ Ֆելդշերական դպրոցում հայոց լեզու է դասավանդել Սերգո Օրջոնիկիձեին։ 1898 թ.-ին ձեռնադրվել է քահանա։ 1923 թ.-ին Թիֆլիսից փոխադրվել է Երևան։ 1925 թ.-ից կրկին ուսուցչություն է արել ծննդավայրում և Իջևանի շրջանի այլ գյուղերում։ Նրա «Չատոյի բախտի անիվը» գործը թարգմանվել է ադրբեջաներեն[2][3]։

Մահ խմբագրել

Մահացել է 1938 թվականին, Խաշթառակում։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[4]։

Հիշատակ խմբագրել

Խաշթառակի միջնակարգ դպրոցը կոչվում է Հարություն Ճուղուրյանի անվամբ։

Հ. Ճուղուրյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Մոռացված աշխարհ, գիրք Բ, Թիֆլիս, տպարան Մ. Շարաձեի, 1895, 244 էջ։
  • Մոռացված աշխարհ, գիրք Ա, Թիֆլիս, տպարան Մն. Մարտիրոսյանի, 1896, 175 էջ։
  • Մոռացված աշխարհ, գիրք Գ, Թիֆլիս, տպարան Մն. Մնացականյանի, 1896, 173 էջ։
  • Աղա սուրբ Սարգիսը և Մալաք տատի հավատը, Թիֆլիս, 1899, 63 էջ։
  • Աղքատի հալը, Թիֆլիս, տպարան Կ. Մարտիրոսյանի, 1902, 86 էջ։
  • Գյուղի այրին, Թիֆլիս, տպարան Մ. Մարտիրոսյանի, 1902, 43 էջ։
  • Չատոյի բախտի անիվը, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղայանի, 1908, 98 էջ։
  • Շիրինանաց Նախշունը, Թիֆլիս, տպարան «Էսպերանտո», 1911, 250 էջ։
  • Մոռացված աշխարհ, Երևան, Պետհրատ, 1935, 399 էջ։
  • Հայ գյուղագիրներ (ժողովածուում տպագրվել են Հարություն Ճուղուրյանի լուսանկարը, համառոտ կենսագրությունը և «Կնդխտոր», «Շաշ Պետին ու գիժ Ուհանը», «Չատոյի բախտի անիվը», «Փերշալ», «Խեչոյի կղացուն» պատմվածքները), Երևան, Հայպետհրատ, 1950, 578 էջ։
  • Մոռացված աշխարհ, Երևան, «Հայաստան», 1968, 448 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 347-348.
  3. «Ով ով է։ Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. «The memorial of Tchughuryan Harutyun (Հարություն Ճուղուրյան Գրիգորի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Ճուղուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 106