Խանաբադը գյուղ է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ։ 1979 թվականի դրությամբ ունեցել է միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, փոստի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար։ Խանաբադում կա Ա. Աստվածածին եկեղեցի (XVIII դ.), շրջակայքում պահպանվել են պաշտպանական ամրությունների մնացորդներ, կիսավեր եկեղեցիներ, հին բնակավայրերի և գերեզմանատների ավերակներ (IX - XIII դդ.)։