Արցախպրես, լրատվական գործակալություն, որը տրամադրում է նորություններ Արցախից։ Գործում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Իր երրորդ տարեդարձը նշանավորել է մամուլի սրահի բացմամբ[1]։ Գործակալությունն օպերատիվ, օբյեկտիվ ու հավաստի լրատվություն է սփռում, ինչպես նաև Արցախը տեղեկատվական դաշտում դարձնում ավելի հասանելի ու ճանաչելի։ Այն նաև առաջին լրատվական գործակալությունն է Արցախում, ինչպես նաև հանրապետության միակ և մասնավոր գործակալությունը։

Արցախպրես լրատվական գործակալություն
Изображение логотипа
artsakhpress.am
ՍեփականատերՎահրամ Պողոսյան
Բացված2014 թ.
Ընթացիկ կարգավիճակգործող

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 23-ին։ Հիմնադիր-տնօրեն՝ Վահրամ Պողոսյան։ Հիմնական նպատակն է ինֆորմացիոն հոսքեր ապահովել ինչպես արցախյան, այնպես էլ օտարերկրյա լսարանի համար։

Կայքի նկարագրություն խմբագրել

Կայքի բաժիններ խմբագրել

Կայքը բաղկացած է ութ բաժիններից.

  • Քաղաքականություն- Քաղաքականությանը վերաբերվող նորություններ
  • Տնտեսություն- Տնտեսությանը վերաբերվող նորություններ
  • Հասարակություն- Հասարակությանը վերաբերվող նորություններ
  • Բանակ- Հայկական բանակին վերաբերվող նորություններ
  • Մշակույթ- Մշակույթին վերաբերվող նորություններ
  • Սպորտ- Սպորտային կարևոր իրադարձություններ
  • Սփյուռք- Սփյուռքին վերաբերվող նորություններ
  • Միջազգային- Միջազգային լուրեր

Վիճակագրություն խմբագրել

Օրական կայքի դիտումների քանակն անցնում է 10.000-15.000-ի սահմանները։

Համագործակցություն խմբագրել

2015 թվականին գործակալությունը համագործակցության հուշագիր է ստորագրել «Արմենպրես» ազգային լրատվական գործակալության հետ[2]։ Համատեղ հուշագիր է ստորագրվել նաև Թեհրանի «Ալիք» օրաթերթի հետ, ինչպես նաև Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի հետ։ 2017 թվականի մայիսի 9-ին հուշագիր է ստորագրվել Մոսկվայում տպագրվող «Ժամ» ամսագրի հետ[3]։ Ոչ հայկական լրատվամիջոցների ցանկում է նաև ռուսական հայտնի «Ռեգնում» լրատվական գործակալությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Արցախպրես» լրատվական գործակալությունն իր երրորդ տարեդարձը նշանավորել է մամուլի սրահի բացմամբ». https://artsakhpress.am/arm. 23 մայիսի 15:15. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. ««Արցախպրես» և «Արմենպրես» լրատվական գործակալությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել». artsakhpress.am. 23 մայիսի 18:17.
  3. ««Արցախպրես»-ը և մոսկովյան «Ժամ» ամսագիրը գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել». https://artsakhpress.am/arm. 9 մայիսի 01:09. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել