Ջոան Քյուսաք (անգլ.՝ Joan Cusack, հոկտեմբերի 11, 1962(1962-10-11)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակի դափնեկիր և «Օսկար» մրցանակի կրկնակի հավակնորդ։

Ջոան Քյուսաք
Joan Cusack June 2010 cropped.jpg
Ծնվել էհոկտեմբերի 11, 1962(1962-10-11)[1][2][3][…] (58 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, կինոդերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Dick Cusack?
Պարգևներ և մրցանակներԷննի մրցանակ և Թատերական համաշխարհային մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ կյանք և կրթությունԽմբագրել

Ջոանը ծնվել է Նյու Յորքում, բայց մանկությունն անցել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում։ Մեծացել է իռլանդացի կաթոլիկ ընտանիքում և եղել է հինգ երեխաներից երկրորդը։ Հայրը դերասան Ռիչարդ Քյուսաքն է, դերասաններ են դարձել նաև եղբայրներ Ջոնն ու Բիլը և քույրեր Էնն ու Սյուզին։ Նենսին՝ մայրը, եղել է դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի[4], իսկ հետագայում՝ քաղաքական ակտիվիստ[5][6]։

Քյուսաքը Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանի շրջանավարտ է, որտեղ 1985 թվականին ստացել է անգլերեն լեզվի բակալավրի աստիճան[7]։ Նաև The Story Theatre-ում սովորել է արվեստի իմպրովիզացիաներ[4]։

ԿարիերաԽմբագրել

Քյուսաքի առաջնաելույթային ֆիլմերն են եղել «Իմ թիկնապահը» և «Մանրադրամ» ֆիլմերը, սակայն իր առաջնաելույթին հաջորդող երեք տարին ոչ մի տեղ չի նկարահանվել։ Միայն 1983 թվականին նկարահանվել է «Դասարան» պատկերում։ Այն պատմում է էլիտար ուսումնական հաստատության ունկնդիրների մասին, որը բարձր դասարանցիներին նախապատրաստում է երկրի հեղինակավոր համալսարաններ ընդունվելուն։ Հետո նկարահանվել է «16 մոմ» ֆիլմում։ Ջոանը շատ ժամանակ է նվիրել համալսարանում սովորելուն, իսկ անմիջապես հետո, երբ 1985 թվականին ավարտել է համալսարանը, նրան հրավիրել են «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնի ամերիկյան կատակերգական շոու[7]։ Այս շոուում խաղացել է սոցիալապես անապահով աղջկա՝ Սալենայի դերը, որը փորձում էր հարաբերություններ հաստատել տղայի հետ։ Սրանից բացի, շոուի մի քանի թողարկումների ժամանակ կրկնօրինակել է Բրուկ Շիլդսին, Ջեյն Ֆոնդային և Եղիսաբեթ II-ին։

Ջոան Քյուսաքը խաղացել է բազմաթիվ կատակերգություններում, այդ թվում՝ «Խաղալիքներ» (Ռոբին Ուիլյամսի և Մայքլ Գեմբոնի հետ) և «Ինը ամիս» (Հյու Գրանտի և Ջուլիան Մուրի հետ), շատ է զբաղվել մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։ «Գործարար աղջիկ» ֆիլմում կատարած դերի համար առաջադրվել է Օսկար մրցանակին երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։

Ջոանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Ադամսների ընտանեկան արժեքները», «Հեռուստատեսային նորություններ», «Ամուսնացած մաֆիայի հետ», «Ճանապարհ դեպի Արլինգթոն», «Փախչող հարսնացուն» և «Ռոքի դպրոց»։ «Մուտք և ելք» ֆիլմի համար դերասանուհին արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ «American Comedy Award», «Ուղեկից» և «Critic's Choice Movie Awards», ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակներին։

2011-2015 թվականներին Քյուսաքը նկարահանվել է «Անամոթները» սերիալում Շեյլա Ջեքսոնի դերում, որի համար չորս անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ 2015 թվականին 5-րդ փորձից հետո շահել է մրցանակը։

Անձնական կյանքԽմբագրել

Քյուսաքը 1993 թվականին ամուսնացել է Ռիչարդ Բյորկի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Դիլանը և Մայլսը։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ֆ Դասարան Class Ջուլիա
1984 ֆ 16 մոմ Sixteen Candles Geek Girl #1
1984 ֆ Գրենդվյու, ԱՄՆ Grandview, U.S.A Մերի Մեյն
1985-1986 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live Սալենա
1987 ֆ Հեռուստատեսային նորություններ Broadcast News Բլեր Լիտոն
1988 ֆ Աստղեր և շերտեր Stars and Bars Իրեն Շթեյն
1988 ֆ Ամուսնացած մաֆիայի հետ Married to the Mob Ռոուզ
1988 ֆ Գործարար աղջիկ Working Girl Սին
1989 ֆ Ասա ինչ-որ բան Say Anything Կոնստանցիյա Դոբլեր
1990 ֆ Տղամարդիկ չեն հեռանում Men Don’t Leave Ջոդի
1990 ֆ Իմ կապույտ դրախտը My Blue Heaven Հանա Սթաբս
1991 ֆ Բժիշկ Ռամիրեսի առանձնասենյակը The Cabinet of Dr. Ramirez Քեթի
1992 ֆ Հերոս Hero Էվելին
1992 ֆ Խաղալիքներ Toys Ալսաթիյա Զևո
1993 ֆ Ադամսների ընտանեկան արժեքները Addams Family Values Դեբի Ժելինսկի
1994 ֆ Քորինա, Քորինա Corrina, Corrina Ջոնսի
1995 ֆ Ինը ամիս Nine Months Գեյլ Դվայեր
1996 ֆ Հարգելի Սխալմունք Mr. Wrong Ինգա Գանթեր
1997 ֆ Մուտք և ելք In & Out Էմիլի Մոնտգոմերի
1999 ֆ Ճանապարհ դեպի Արլինգթոն Arlington Road Շերիլ Լենգ
1999 ֆ Փախչող հարսնացուն Runaway Bride Պեգի Ֆլեմինգ
1999 մֆ Խաղալիքների պատմություն 2 Toy Story 2 Ջեսի
2000 ֆ Այնտեղ, ուր սիրտն է Where the Heart Is Րութ Մեյերս
2003 ֆ Ռոքի դպրոց The School of Rock Ռոզալի Մալինս
2004 ֆ Նորաձև մայրիկ Raising Helen Ջենի Պորտման
2004 ֆ Վերջին տեսարանը The Last Shot Ֆանի Նաշ
2005 ֆ Սառույցի արքայադուստրը Ice Princess Ջոան Կարլայլ
2005 մֆ Փոքրիկ ճուտիկը Chicken Little Ուտի-Տֆուտի բադիկ
2008 ֆ Քիթ Քիտրեջ։ Ամերիկացի աղջիկ Kit Kittredge: An American Girl օրիորդ Լյուսինդա Բոնդ
2009 ֆ Առևտրամոլի խոստովանությունները Confessions of a Shopaholic Ջեյն Բլումվուդ
2009 ֆ Իմ պահապան հրեշտակը My Sister’s Keeper դատավոր դե Սալվո
2010 մֆ Խաղալիքների պատմություն 3 Toy Story 3 Ջեսի
2010 ս Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Պամելա Բյորտոն
2011 ֆ Կարմիր մոլորակի գաղտնիքը Mars Needs Moms մայրիկ
2011 մս Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb Գլենդա Վիլկքինս
2011 մֆ Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը Arthur Christmas էլֆերից մեկը
2011 ս Անամոթները Shameless Շեյլա Ջեքսոն
2012 ֆ Առանձնության առավելությունները The Perks of Being a Wallflower բժիշկ Բյորտոն
2013 ս Օֆիս The Office Էրինի կենսաբանական մայրը
2015 ֆ Շրջագայության ավարտը The End of the Tour Փեթի
2017 ֆ Միաեղջյուրների խանութ Unicorn Store Գլեդիս
2019 մֆ Խաղալիքների պատմություն 4 Toy Story 4 Ջեսի
2019 ֆ Կլաուս Klaus տիկին Քրամ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  4. 4,0 4,1 «Биография Джоан Кьюсак»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-02-ին։ Վերցված է 2013-11-01 
  5. «Cusack, Richard J.»։ Chicago Tribune։ Июнь 3, 2003 
  6. «Miss Carolan, Newton Centre, Is Bride of Richard Cusack»։ Daily Boston Globe։ Февраль 14, 1960 
  7. 7,0 7,1 «Люди: Биография Джоан Кьюсак»