Ջիմ Վառնի
Ջեյմս Ալբերտ (Ջիմ) Վառնի կրտսեր (անգլ.՝ James Albert "Jim" Varney, Jr., հունիսի 15, 1949[1][2], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ[2] - փետրվարի 10, 2000[1][2], Ուայթ Հաուս), ամերիկացի դերասան, կատակերգու, երաժիշտ, գրող և հնչյունավորող։
Ջիմ Վառնի անգլ.՝ Jim Varney | |
---|---|
Ծնվել է | Հունիսի 15, 1949 |
Ծննդավայր | Լեքսինգթոն, Կենթակի, ԱՄՆ |
Մահացել է | Փետրվարի 10, 2000 (50 տարեկանում) |
Մահվան վայր | Ուայթ Հաուս, Թենեսի, ԱՄՆ |
Գերեզման | Lexington Cemetery |
Կրթություն | Lafayette High School? և Մյուրեյի նահանգային համալսարան |
Քաղաքացիություն | |
Այլ անուն(ներ) | Էռնեստ Փ. Ուորրել (կերպար) |
Մասնագիտություն | Դերասան, կատակերգու, երաժիշտ, հնչյունավորող, գրող |
Ակտիվ շրջան | 1976–2000 |
Ժանրեր | Կատակերգություն |
Ընտրանի | Էռնեստ Փ. Ուորրել |
Ամուսին(ներ) | Ժակլին Դրյու (1977–1983; ամուսնալուծված) Ջեյն Վառնի (1988–1991; ամուսնալուծված) |
Պարգևներ և մրցանակներ | |
jimvarney.org | |
Վառնին առավել հայտնի է իր Էռնեստ Փ. Ուորրել կերպարի շնորհիվ։ Վառնին որպես Էռնեստ հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, հարյուրավոր հեռուստատեսային գովազդներում և գովազդաշարերում, ինչպես նաև «Հե՛յ Վեռն, սա Էռնեստն է» հեռուստասերիալում։
Կենսագրություն
խմբագրելՎառնին ծնվել է 1949 թվականին հունիսի 15-ին՝ Կենտուկի նահանգի վարչական կենտրոն Լեքսինգտոնում՝ Լուիզ Վառնիի և Ջեյմս Վառնի ավագի ընտանիքում։ Եղել է թվով չորրորդ երեխան և միակ արու զավակը։
Վաղ մանկությունից Վառնին հեշտությամբ կարողանում էր մտապահել կարդացած երկար պոեմները և գրքերը, որոնք նա օգտագործում էր ընտանիքի անդամներին և ընկերներին զվարճացնելու համար։ Տեսնելով, որ Ջիմը արագորեն կարողանում էր դիտած մուլտֆիլմների նմանակումները կատարել, մայրը որոշում է նրան ընդունել տալ մանկական թատրոն։ Այդ պահին Վառնին դեռ նոր բոլորել էր 8 տարեկանը։ Վառնին շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել դերասանական արվեստի նկատմամբ։ Ավագ դպրոցում ուսանելու տարիներին բազմաթիվ անգամներ Վառնին հաղթում է նահանգային մրցնակներ՝ աշակերտական մրցույթների շրջանակներում։
Մահացել է 2000 թվականին՝ թոքերի քաղցկեղից։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր
խմբագրելՏարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1982 | Ճեղքող պատկեր | Շերիֆ | |
1983 | Հե՛յ Վեռն, սա իմ ընտանեկան ալբոմն է | Էռնեստ Փ. Ուորրել / Դեյվի Ուորրել / Էյս Ուորրել / Լլոյդ Ուորրել / Բիլլի Բուգի Ուորրել / Ռեթչ Ուորրել / Փոփ Ուորրել | |
1986 | Դոկտոր Օտտոն և մռայլության առեղծվածը | Դոկտոր Օտտո / Էռնեստ Փ. Ուորրել / Ռադդ Հարթաքթ / Ծիծաղող Ջեք / Գայ Դենդի / Մորաքույր Նելդա | |
Էռնեստի լավագույն հիթերը, հատոր 1 | Էռնեստ Փ. Ուորրել | ||
1987 | Էռնեստը գնում է ճամբար | Էռնեստ Փ. Ուորրել | |
Հե՛յ Վեռն, հաղթիր $10 000... կամ ուղղակի հաճույք ստացիր | Էռնեստ Փ. Ուորրել | ||
1988 | Էռնեստ փրկում է Սուրբ ծնունդը | Էռնեստ Փ. Ուորրել / Աստեր Կլեմենտ / Նահանգապետի աշակերտ / Մորաքույր Նելդա / Տիկին Բրոք / Մարթիի մայրը / Օձով տղան | |
1989 | Արագ սնունդ | Ռանգլեր Բոբ Բանդի | |
1990 | Էռնեստ գնում է բանտ | Էռնեստ Փ. Ուորրել / Պարոն Ֆելիքս Նեշ / Մորաքույր Նելդա | |
1991 | Էռնեստ մահացու վախեցել է | Էռնեստ Փ. Ուորրել | |
1992 | Էռնեստի լավագույն հիթերը, հատոր 2 | Էռնեստ Փ. Ուորրել | |
1993 | Նապալմ | Ռեքս | |
Բեվեռլիի գյուղացիները | Ջեդ Կլամպետ | ||
Էռնեստը կրկինը վարում է | Էռնեստ Փ. Ուորրել | ||
1994 | Էռնեստը գնում է դպրոց | Էռնեստ Փ. Ուորրել / Աստեր Կլեմենտ / Պատանի Էռնեստ / Մորաքույր Նելդա / Բաննի / Քոյ | |
1995 | Սլեմ դանկ Էռնեստ | Էռնեստ Փ. Ուորրել | |
Փորձագետը | Սնեյք | ||
Դպրոցական պատմություն | Կոբի Բոուզ | Հնչյունավորում | |
Խաղալիքների պատմություն | Պարույրիկ | Հնչյունավորում | |
Բաբան գնում է որսի | Բաբա | ||
1996 | Սնոուբորդի ակադեմիա | Ռոդու Ջեյմս | |
1997 | Արյուն, ընկերներ և փող | Ծեր նավաստի | |
100 ապացույց | Ռեյի հայրը | ||
Էռնեստը գնում է Աֆրիկա | Էռնեստ Փ. Ուորրել / Հինդու / Մորաքույր Նելդա / Աֆրիկացի պարուհի | ||
Անաբելի ցանկությունը | Պարոն Գաս Հոլօդեր | Հնչյունավորում | |
1998 | Էռնեստը բանակում | Շարքային Էռնեստ Փ. Ուորրել / Կապիտան Էռնեստ Փ. Ուորրել / «Ավազային որոգայթ» օպերացիայի արաբ | |
3 նինջա. Մեգա լեռը | Լոթար Զոգ | ||
1999 | Էկզիստո | Մարսել Հորովից | |
Ծառատնակի գերին | Կարլ Բենքս | ||
Դպրոցական պատմություն | Կոբի Ռոուզ | Հնչյունավորում | |
Խաղալիքների պատմություն 2 | Պարույրիկ | Հնչյունավորում | |
2001 | Հայրկն ու նրանք | Հեյզել Մոնտգոմերի | |
Ատլանտիդա՝ կորսված կայսրությունը | Ջեբեդայա Ալլարդայս | Հնչյունավորում, վերջին ֆիլմը |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1977 | Պետիկոտ օպերացիա | Դում և Գլում | |
Ֆրնվուդ այսօր երեկոյան | Վիրջիլ Սիմս | 2 էպիզոդ | |
1978 | Ամերիկ այսօր երեկոյան | Վիրջիլ Սիմս | 2 էպիզոդ |
Պետիկոտ օպերացիա | Դում և Գլում | 32 էպիզոդ | |
Ալիսա | Միլո Սկիններ | 1 էպիզոդ | |
1979 | Ալան Քինգի երրորդ և վերջին զգուշացումը | Տարբեր դերեր | |
1980 | Վարդագույն լեդի | Տարբեր դերեր | |
1982-83 | "Հո՛պ" | Անհայտ էպիզոդներ | |
1983 | Ռուստերների ընտանիքը | Էվան Էրպ | Հեռուստասերիալ |
Ռուստերների ընտանիքը | Էվան Էրպ | ||
1988 | Հե՛յ Վեռն, սա Էռնեստն է | Էռնեստ Փ. Ուորրել / տարբեր դերեր | |
1988-89 | Շնորհավոր Նոր տարի, Ամերիկա | Էռնեստ Փ. Ուորրել / թղթակից | Ամանորյա հատուկ հաղորդում ուղիղ եթերով |
1989 | Էռնեստը գնում է Սպլեշ լեռ | Էռնեստ Փ. Ուորրել | |
1990 | Դիսնեյլենդ | Էռնեստ Փ. Ուորրել / Էռնեստի հայր | 1 էպիզոդ |
Դիսնեյլենդի 35-րդ տարելիցի տոնակատարում | Էռնեստ Փ. Ուորրել | ||
1994 | XXX-ներ և OOO-ներ | Կամեո | |
1996 | Ռոզաննա | Արքայազն Կառլոս | |
1997 | Բադամարդը | Ուոլտ Էվերգրին | Հնչյունավորում |
1998 | Սիմփսոններ | Կուդեր | Հնչյունավորում, 1 էպիզոդ |
Համակարգչային խաղեր
խմբագրելՏարին | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1996 | Toy Story Activity Center | Պարույրիկ | Հնչյունավորում |
1999 | Toy Story 2: Buzz Lightyear to the Rescue | Պարույրիկ | Հնչյունավորում |
2000 | Atlantis: The Lost Empire | Քուկի | Հնչյունավորում |
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջիմ Վառնի - IMDb էջ
- Ջիմ Վառնիի շիրիմը Find A Grave կայքում
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Վառնի» հոդվածին։ |