Քելսի Գրեմեր
Ալեն Քելսի Գրեմեր (անգլ.՝ Allen Kelsey Grammer, փետրվարի 21, 1955[1][1][2], Շարլոտե Ամալիե, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ), ամերիկացի դերասան, կատակերգակ, հեռուստապրոդյուսեր, հեռուստառեժիսոր և երգիչ[4]։ «Ոսկե գլոբուս» (1996, 2001, 2012) և «Էմմի» (1994, 1995, 1998, 2004, 2006) մրցանակների դափնեկիր[5]։ Մեծ ճանաչում է ձեռք բերել NBC ալիքի «Ուրախ խմբակ» և «Ֆրեյզեր» կատակերգական հեռուստասերիալներում խաղացած Ֆրեյզեր Քրեյնի դերով։
Քելսի Գրեմեր անգլ.՝ Allen Kelsey Grammer | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1955[1][1][2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Շարլոտե Ամալիե, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Pine Crest School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Մասնագիտություն | դերասան, կրկնօրինակող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, գրող, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ընտրանի | Սիմփսոններ, Անաստասիա, Խաղալիքների պատմությունը 2 և Արագիլները |
Ծնողներ | հայր՝ Frank Allen Grammer?[3] |
Ամուսին(ներ) | Camille Grammer? և Doreen Alderman? |
Երեխա(ներ) | Greer Grammer?, Spencer Grammer?, Jude Grammer? և Mason Grammer? |
Պարգևներ և մրցանակներ | Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար և |
Հայտնի է նաև «Հեռացնել շրջադիտակը» (1996), «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» (2006) ֆիլմերում խաղացած Գազան մուտանտի դերով և «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը» (2014) ֆիլմերի վրա կատարված աշխատանքով[6]։ Բացի այդ, Գրեմերը հնչյունավորել է բազմաթիվ անիմացիոն կերպարների՝ «Անաստասիա» մուլտֆիլմում (1997)՝ Վլադիմիրին, «Խաղալիքների պատմություն 2»ում (1999)՝ ջանասեր «Գարշահոտ» Փիթին և «Սիմփսոնները» մուլտիսերիալում (սկսված 1990 թվականի Krusty Gets Busted էպիզոդից)՝ Սայդշո Բոբին։
2011-2012 թվականներին դրամատիկական «Բոսը» հեռուստասերիալում կատարել է Չիկագոյի քաղաքապետ Թոմ Քեյնի գլխավոր դերը[7]։
Ամուսնացած է եղել չորս անգամ, ունի յոթ երեխա և մեկ թոռ[8]։
Կարիերա
խմբագրելԾնվել է 1955 թվականին Շարլոթա Ամալիա քաղաքում։ Գրեմերը, նախքան դպրոցը թողնելը և հաջող բեմական կարիերա սկսելը, Ջուլիարդի դպրոցում երկու տարի ուսանել է դրամա։ Դերասանական կարիերան սկսել է 1981 թվականին Բրոդվեյ թատրոնում, որտեղ դեր է խաղացել «Մակբեթ» և «Օթելլո» պիեսներում։ Գրեմերի առաջին հեռուստատեսային դերը եղել է 1980-ականներին սկսված «Քեննեդի» մինի-սերիալում[9]։ Սակայն մեծ ճանաչում է ձեռք բերել NBC հեռուստաալիքի «Ուրախ ընկերություն» սիթքոմում բժիշկ Ֆրեյզեր Քեյնի դերի շնորհիվ։ Ավելին, այս դերը այնքան հաջող էր, որ գործարկվել է Գրեմերի կերպարին նվիրված սփին-օֆֆում։ Կերպարը ստացել է «Ֆրեյզեր» անվանումը և հեռարձակվել է 1993-2004 թվականները։
Գրեմերը հայտնի է նաև որպես հնչյունավորող դերասան։ Նրա ձայնը կարելի է լսել «Անաստասիա» և «Խաղալիքների պատմություն 2» մուլտիպլիկացիոն ֆիլմերում։ 1990 թվականին «Սիմփսոններ» մուլտսերիալում նրա ձայնով խոսում էր Սայդշոու Բոբը։
Գրեմերը 14 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի և հինգ անգամ դարձել է դափնեկիր․ դրանցից չորսը «Ֆրեյզեր» սերիալում խաղացած դերի համար է, իսկ մեկը՝ «Սիմփսոններ»-ի Սայդշոու Բոբի հնչյունավորման։ «Ոսկե Գլոբուս»-ի եռակի և կատակերգության բնագավառում Ամերիկյան մրցանակի կրկնակի դափնեկիր։ Իր երրորդ «Ոսկե Գլոբուս»-ը ստացել է 2012 թվականին՝ որպես հեռուստասերիալի լավագույն դերասան՝ «Բոսս» հեռուստասերիալում Չիկագոյի քաղաքապետի դերի համար։
Անձնական կյանք
խմբագրելԳրեմերի ընտանիքին հետապնդել են ողբերգական իրադարձությունները։ Այսպես, 1968 թվականին հայրը գնդակահարվել է իրենց տան դիմաց, 1975 թվականին նրա քույր Քարենը դարձել է հայտնի մարդասպանի՝ Ֆրեդի Գլենի զոհը[10]։
Քելսին ունի յոթ երեխա։
Իր առաջին կնոջից՝ Դորին Ալդերամանից (ամուսնացած են 1982 թվականից մինչև 1990 թվականը), ունի դուստր՝ Սպենսեր Գրեմերը (ծնվել է 1983 թվականին), որը հեռուստատեսային դերասանուհի է[11]։
Ամուսնությունից դուրս՝ Բարի Բուքներից, ունի դուստր՝ Քենդեյս Գրիրը[12][13]։
Երրորդ կնոջից ՝ «Playboy»-ի նախկին մոդել Կամիլ Դոնատաչիից[13], ունի դուստր՝ Մեյսոն Օլիվիան (ծնվել է 2001 թվականին) և որդի՝ Ջուդ Գորդոնը (ծնվել է 2004 թվականին)[13]։ Զույգը ամուսնացած է եղել 1997 թվականի օգոստոսից մինչև 2011 թվականի փետրվարի 10-ը։
2011 թվականի փետրվարի 25-ին՝ ամուսնալուծության գործընթացի ավարտից անմիջապես հետո, Գրեմերն չորրորդ անգամ ամուսնացել է բրիտանուհի Քեյթ Ուելշի հետ, որը նրանից փոքր է 25 տարով[14]։ Զույգը ունի երեք երեխա՝ դուստրը՝ Ֆեյթ Էվանգելին Էլիասը (англ. Faith Evangeline Elisa, ծնվել է 2012 թվականի հուլիսի 13-ին), որդիները՝ Քելսի Գաբրիել Էլիասը (англ. Kelsey Gabriel Elias, ծնվել է 2014 թվականի հուլիսի 22-ին) և Օդեն Ջեյմս Էլիաս (անգլ. ՝ Jayden James Ellis, ծնվել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին)։
Հանրապետական կուսակցության անդամ է։ 2008 թվականի նախագահական ընտրություններում Գրեմերն ի սկզբանե պաշտպանել Է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի, իսկ ավելի ուշ՝ Ջոն Մաքքեյնի թեկնածությունը։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984-1993 | ս | Ուրախություն | Cheers | բժիշկ Ֆրեյզեր Քրեյն |
1990-2019 | սմ | Սիմփսոնները | Simpsons | Սայդշոու Բոբ |
1992 | ֆ | Սիրո մոլորակ | Planet of Love | Փիթր |
1992 | ս | Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդը | Star Trek: The Next Generation | կապիտան Բաթեսոն |
1993-2004 | ս | Ֆրեյզեր | Frasier | բժիշկ ֆրեյզեր Քրեյն |
1996 | ֆ | Հեռացնել շրջադիտակը | Down Periscope | Թոմաս Դոջ |
1997 | մֆ | Անաստասիա | Anastasia | Վլադիմիր |
1998 | ֆ | Պենտագոնի պատերազմը | The Pentagon Wars | Maj. Gen. Partridge |
1999 | մֆ | Խաղալիքների պատմություն 2 | Toy Story 2 | ջանասեր Գարշահոտ Փիթ |
2001 | ֆ | 15 րոպե | 15 Minutes | Ռոբերտ Հոքինս |
2003 | մս | Կեղտոտ Հարի | Gary the Rat | Գերի «Քրիս» Էնդրյու |
2006 | ֆ | Իքս մարդիկ։ Վերջին մարտը | X-Men: The Last Stand | բժիշկ Գազան |
2007 | հխ | The Simpsons Game | The Simpsons Game | Սայդշոու Բոբ |
2009 | ֆ | Փառք | Fame | Ջոել Քրենսոն |
2011 | ֆ | Ես չգիտեմ, թե ինչպես է նա անում դա | I Don't Know How She Does It | Քլարկ Կուպեր |
2013 | մֆ | Օզի լեգենդը։ Դորոթին վերադառնում է | Legends of Oz: Dorothy's Return | Երկաթե փայտահատ |
2014 | ֆ | Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը | X-Men: Days of Future Past | բժիշկ Գազան |
2014 | ֆ | Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը | Transformers: Age of Extinction | Հարոլդ Աթինջեր |
2014 | ֆ | Անզուսպները 3 | The Expendables 3 | Բոնապարտ |
2016-2018 | մֆ | Արագիլները | Storks | որսորդ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Transcript: Twenty Years of 'Frasier' from. Fox News. Retrieved May 2, 2012.
- ↑ Kelsey Grammer: Awards
- ↑ Kroll, Justin (2013 թ․ մայիսի 1). «Kelsey Grammer to Play Villain in 'Transformers 4′». Variety.
- ↑ Bianco, Robert (2011 թ․ հոկտեմբերի 21). «Kelsey Grammer rules on the unruly 'Boss'». USA Today.
- ↑ Michaud, Sarah; Zuckerman, Blaine Kelsey Grammer Becomes Grandfather(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2011. Архивировано из первоисточника 15 հունվարի 2012.
- ↑ «Kelsey Grammer - Film Actor, Theater Actor, Actor, Television Actor - Biography». web.archive.org. 2018 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Edecio Martinez (2009 թ․ հուլիսի 27). «Kelsey Grammer Faces Sister's Killer» (անգլերեն). CBS News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Spencer Grammer» (անգլերեն). TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Michael A. Lipton Cheers and Tears: For Kelsey Grammer, Divorcing Wife and Losing An Unborn Child Is the Latest of Life's Cruel Blows (англ.) // People : magazine. — Mark Allen Group, 1993. — В. 1 (July 05). — Т. 40.
- ↑ 13,0 13,1 13,2 «Kelsey Grammer» (անգլերեն). HelloMagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Kelsey Grammer Is a Married Man – Again». People (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն); Unknown parameter|lsat=
ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելսի Գրեմեր» հոդվածին։ |