Լևան Մարուաշվիլի
Լևան Իոսիֆովիչ Մարուաշվիլի (վրաց.՝ ლევან იოსების ძე მარუაშვილი, հոկտեմբերի 25, 1912, Նովոչերկասկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1992, Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացական գիտնական, Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1965)[1]։ Վրաստանի աշխարհագրության խոշորագույն ուսումնասիրող։ Վրացական ԽՍՀ և Աբխազական ԻԽՍՀ վաստակավոր գիտնական (1966)։ Ռուսական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ (1985)։ Նա ներկայացրել, նոր հայեցակարգ է մտցրել գիտության կարստային ոլորտի մեջ[2]։ Կրուբերի քարանձավը, որը հանդիսանում է աշխարհի ամենախորը հայտնի քարանձավը (2197 մ), հայտնաբերվել է վրաց հետազոտողների կողմից 1960 թվականին պրոֆեսոր Լևան Մարուաշվիլիի ղեկավարությամբ[3]։
Լևան Մարուաշվիլի վրաց.՝ ლევან მარუაშვილი | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1912 Նովոչերկասկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1992 (80 տարեկան) Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Saburtalo Pantheon |
Բնակության վայր(եր) | Վրաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և լեռնագնաց |
Գործունեության ոլորտ | ցամաքի մորֆոլոգիա և աշխարհագրություն |
Անդամակցություն | Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԼևան Մարուաշվիլին ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 25-ին Ռոստովի մարզի Դոնի կազակներ շրջանի Նովոչերկասկ քաղաքում, ճանապարհային շինարարության ինժեների ընտանիքում[4]։ 1914 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վրաստան։ 1919 թվականին նա ընդունվել է Թբիլիսիի թիվ 2 աշխատանքային դպրոց։ 1926-1930 թվականներին նա սովորել է Թբիլիսիի հիդրոտեխնիկական դպրոցում և միաժամանակ դաշտային ջոկատների հետ աշխատել է որպես տեխնիկ-հիդրոլոգ Վերին Սվանեթիում։ 1932-1933 թվականներին Լևան Մարուաշվիլին աշխատել է Ղազբեգի զբոսաշրջային կենտրոնում[5]։ 1933 թվականին նա ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի բնագիտության ֆակուլտետ և, միևնույն ժամանակ, համագործակցել է «Վեչեռնի Թբիլիսի» և « Զարյա Վոստոկա» թերթերի հետ։ Լևան Մարուաշվիլին 1938 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի աշխարհագրա-երկրաբանական ֆակուլտետը։ 1938 թվականին համալսարանը ավարտելուց հետո նա սկսել է աշխատել Քութայիսի մանկավարժական ինստիտուտում որպես աշխարհագրական ֆակուլտետի ասիստենտ[6]։ Աշխատել է Վախուշտիի անվան Աշխարհագրության ինստիտուտում, որտեղ մասնագիտացել է գիտության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գեոմորֆոլոգիան, պալեոաշխարհագրությունը, սպելեոլոգիան և գլացիոլոգիան։
1941 թվականին Հայրենական մեծ պատերազմի սկսելուց հետո Մարուաշվիլին միացել է դաշտային ուժերին։ Խարկովի կոմիսարիատի ակադեմիայի արագացված դասընթացներ անցնելուց հետո, Լևան Մարուաշվիլին մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին` պաշտպանելով Կովկաս տանող ճանապարհը։ 1943-1946 թվականներին նա եղել է «Ստեպսգեո» թիմի կազմում, որը մարտնչել է Կովկասի լեռներում և մասնակցել է Հարավային Վրաստանի ռազմական-աշխարհագրական արշավախմբերին։ 1946 թվականին բանակից զորացրվելուց անմիջապես հետո նա շատ կարճ ժամանակում պատրաստել է իր թեկնածուական ատենախոսությունը «Կարստ-բեկորային ժայռեր, դրանց երկրաձևաբանական հատկանիշները կարստաբանության ընդհանուր լույսի ներքո, Կենտրոնական Մեգրելիան որպես օրինակ (Արևմտյան Վրաստան)» և 1947 թվականին հաջողությամբ պաշտպանել է մագիստրոսի աստիճանը[4][6]։
1947 թվականին Լևան Մարուաշվիլին Քութայիսի մանկավարժական ինստիտուտում աշխատել է որպես պրոֆեսորի ասիստենտ և 1949-1953 թվականներին աշխատել է Սուխումի մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետում։ 1952 թվականին «Հարավ-վրացական հրաբխային բարձրավանդակ (կառուցվածքը, ռելիեֆ, պատմական զարգացում)» թեմայով իր դոկտորական աստիճանը պաշտպանելով, նա մեծ ներդրում է ունեցել Ալպյան-Միջերկրական գոտու հրաբխային տարածքների ուսումնասիրության գործում, որը չի կորցրել իր նշանակությունը մինչև այժմ։
1953 թվականին նա սկսել է աշխատել Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Վախուշտի Բագրիատիոնի աշխարհագրության ինստիտուտում։ Սկզբում նա ղեկավարել է Ֆիզիկական աշխարհագրության ֆակուլտետը և որից հետո մինչև մահը ղեկավարել է Գեոմորֆոլոգիայի և Պալեոաշխարհագրության ֆակուլտետները։ Գրեթե կես դար Լևան Մարուաշվիլին ճամփորդել է հայրենի երկրում և ուսումնասիրել է բնությունը։ Նա իր աշխատանքներում անդրադարձել է աշխարհագրական գիտությունների գրեթե բոլոր ուղղություններին` գեոմորֆոլոգիա, ֆիզիկական աշխարհագրություն, պալեոաշխարհագրություն, կարստաբանության և սպելիոլոգիա, աշխարհագրության պատմություն և այլն։ Իր երիտասարդ տարիներից զբաղվել է լեռնագնացությամբ, հաղթահարել է տասնյակ գագաթներ և բարձր լեռնանցքներ։
Գիտական գործունեություն
խմբագրելՄարուաշվիլին իր գիտական գործունեության ընթացքում գրել է ավելի քան 500 գիտական աշխատություններ վրացերեն և ռուսերեն լեզուներով, այդ թվում 30 մենագրություններ և գրքույկներ, որոնք շարունակում են արդիական լինել մինչև այսօր[6][7]։
Նրա ուսումնասիրության հիմնական առարական գեոմորֆոլոգիան է եղել։ Նրա ինտենսիվ հետազոտություններից հետո մանրակրկիտ ուսումնասիվել են Վրաստանի առանձին գեոմորֆոլոգիական շրջանները։ Վրաստանի տարածքի կոմպլեքս ուսումնասիրությունից հետո հրապարակվել է «Վրաստանի գեոմորֆոլոգիա» անվամբ ընդարձակ հիմնարար մենագրություն (գլխավոր խմբագիր Լ. Մարուաշվիլի), որը վրացական աշխարհագրագետների համար մինչև այժմ սեղանի գիրք է հանդիսանում։ Այդ աշխատության համար Լ. Մարուաշվիլին 1970-ական թվականներին ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության կողմից ստացել է Ն. Ս. Պրժևալսկու անվան ոսկե մեդալ։ Պրոֆեսոր Մարուաշվիլին 1956-1992 թվականներին ղեկավարել է Վախուշտի Բագրատիոնի Աշխարհագրության համալսարանի գեոմորֆոլոգիայի ամբիոնը[8]
Նրա գիտական գործունեության մեջ գլխավոր տեղ ունի սպելեոլոգիան։ Նա իր հիմնական աշխատություններում մանրամասն դիտարկել է Վրաստանի կարստային ռելիեֆային ձևերի տարիքը։ Քարանձավների ուսումնասիրությունների համար նա կազմակերպել է կարևորագույն սպելեոլոգիական արշավախբեր։ Հատկապես կարևորներից է Ցուցղվաթի քարանձավ ազգային հուշարձան արշավախումբը Արևմտյան Վրաստանում։ 1973 թվականին նա հրապարակել է «Սպելեոլոգիայի հիմունքներ» խոշոր գիտական աշխատությունը։
Մարուշվիլին պալեոաշխարհագրությանը նվիրված կարևոր աշխատություններ ունի նաև։ 1985 թվականին Մոսկվայում ռուսերեն լեզվով լույս է տեսել Մարուաշվիլի կազմած «Պալեոաշխարհագրական բառարանը»։ Նա նաև ստեղծել է Կովկասի ֆիզիկական աշխարհագրությանը վերաբերող առաջին հիմնարար աշխատություններ։
Մարուաշվիլին գրել է ավելի քան 20 մենագրություններ։ Հաջողությամբ աշխատել է Վախուշտի Բագրատիոնիի քարտեզագրական ժառանգության ուսումնասիրության ուղղությամբ։ Լ. Մարուաշվիլին մի քանի տասնյակ հոդվածներ է գրել Վրաստանի Սովետական հանրագիտարանում։
Լեռնագնացություն
խմբագրել1920-1930 թվականներին զբաղվել է լեռնագնացությամբ։ Այդ ընթացքում նա հաղթահարել է մի քանի խոշոր գագաթներ։ 1929 թվականին, դեռևս 16 տարեկանում նա բարձրացել է Բրուտսաբձելի գագաթը ბრუტსაბძელი (Ջավա լեռնաշղթա -ჯავის ქედი, 3670 մ), իսկ մի տարի անց նա մասնակցել է Թեթնուլդի (4852 մ) և Բանգուրիանի (ბანგურიანი, 3838 մ) գագաթները բարձրանալու արշավին, հաղթահարելով Տվիբերի լեռնանցքը (ტვიბერის უღელტეხილი, 3607)։ Նա 1931 թվականին նաև բարձրացել է Քուրո գագաթը (ყურო - Քուրո լեռնաշղթա, 4071 մ), Կազբեկ գագաթը (Խոխի լեռնաշղթա, 5047 մ), եւ այլն։ 1932 թվականին նա մասնակցել է դեպի Պամիր արշավախմբին։
1934 թվականին մասնակցել է Մեծ Կովկասի Ուշբա լեռնագագաթ արշավախմբին։ Հետո մի շարք տարբեր հայտնի արշավականների է մասնակցել։
Պարգևներ
խմբագրել- 1985 թվականին, ականավոր գիտնական, պրոֆեսոր Լ. Մարուաշվիլին գիտության ձեռքբերումների համար պարգևատրվել է Վրաստանի պետական մրցանակով։
- «Վրաստանի գեոմորֆոլոգիա» մենագրության համար (գլխավոր խմբագիր Լ. Մարուաշվիլի) Լ. Մարուաշվիլին 1972 թվականին ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության կողմից ստացել է Ն. Ս. Պրժևալսկու անվան ոսկե մեդալ[9]։
- Վախուշտի Բագրատիոնի մրցանակ (1977)[5]։
Հիշատակ
խմբագրել2012 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թբիլիսիի պետական համալսարանը Վախուշտի աշխարհագրության ինստիտուտում համաժողով է անցկացրել, որը նվիրված էր պրոֆեսոր Լևան Մարուաշվիլիի ծննդյան 100-ամյակին։
Աշխատություններ
խմբագրել- Маруашвили, Л. И. Целесообразность пересмотра существующих представлений о палеогеографических условиях ледникового времени на Кавказе. Тб., 1956
- Маруашвили, Л. И. Элементы исторической географии в трудах Вахушти Багратиони. 1973
- მარუაშვილი ლ., ქართველო მოგზაური რაფიელ დანიბეგაშვილი და მისი ცნობები ინდოეთის, ბირმისა და ჩინეთის შესახებ. თბ., 1956
- მარუაშვილი ლ., დასავლეთ საქართველოს კარსტული ზოლის გეოგრაფიული და სპელეოლოგიური დახასიათების ცდა. თბ., 1963
- «Վրաստանի ֆիզիկական աշխարհագրություն», երկու հատորով (1969, 1970) (Physical Geography of Georgia)[10]
- «Կովկասի ֆիզիկական աշխարհագրություն», եռահատոր (1975, 1981, 1986) (Physical Geography of the Caucasus)[11]
- «Քարանձավային ուսումնասիրության հիմունքներ. ընդհանուր սպելեոլոգիա» (1973) (Basic of Cave Study: General Speleology)
- «Պալեոլոգիական բառարան» (1985) (The Paleogeographical Dictionary)[12]
- «Վրաստանի գեոմորֆոլոգիա» (1971) (Geomorphology of Georgia)
- «Վրաստանը Անտրոպոգենիայում» (1991) (Georgia in Anthropogene)
Գրականություն
խմբագրել- ლევან მარუაშვილი, ბიობიბლიოგრაფია, მეცნიერება. თბ., 2002;
- ხარაძე კ., ბუნების უბადლო მკვლევარი, თბ., 2002.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Georgian Encyclopedia I. Abashidze Main Editorial (Գլխավոր խմբագիր Ի. Աբաշիձե, Վրացական հանրագիտարան 2002 թվական), Թբիլիսիի հանրագիտարան
- ↑ Г. А. МАКСИМОВИЧ, В. Н. БЫКОВ КАРСТ КАРБОНАТНЫХ НЕФТЕГАЗОНОСНЫХ ТОЛЩ. ուսումնական ձեռնարկ
- ↑ Lasha Asanidze, Kukuri Tsikarishvili , Zaza Lezhava, Nana Bolashvili, Nino Chikhradze Discovery and Management of Georgian Caves.
- ↑ 4,0 4,1 Geomorphology, Russian Academy of Sciences, October-December, № 4 - 2002, էջ 121
- ↑ 5,0 5,1 Koba Kharadze, The unrivalled authority on nature study: Levan Maruashvili, Tbilisi, 2012
- ↑ 6,0 6,1 6,2 Levan Maruashvili (1912-1992). Compiler Zh. Ivanishvili-Maruashvili, editor Z. Tatashidze, N. Pirtskhalava. Tbilisi, Metsniereba, 2002
- ↑ Վրաստանի էլեկտրոնային արխիվ
- ↑ Department of Geomorphology. Արխիվացված 2017-02-19 Wayback Machine © Vakhushti Bagrationi Institute of Geography 2008.
- ↑ Ռուսական աշխարհագրական միության գերազանցության նշանով պարգևատրումների ցանկ (1845-2012) (ռուս.)
- ↑ მარუაშვილი ლ., საქართველოს ფიზიკური გეოგრაფია, ნაწ. 1 თბილისი 1969 მარუაშვილი ლ., საქართველოს ფიზიკური გეოგრაფია, ნაწ. 2 თბილისი 1970.
- ↑ მარუაშვილი ლ., კავკასიის ფიზიკური გეოგრაფია, ნაწ. 1 თბილისი 1975 მარუაშვილი ლ., კავკასიის ფიზიკური გეოგრაფია, ნაწ. 2 თბილისი 1981 მარუაშვილი ლ., კავკასიის ფიზიკური გეოგრაფია, ნაწ. 3 თბილისი 1986.
- ↑ Маруашвили, Л. И. «Палеографический словарь». М. 1985.