Լուսիկ Ագուլեցի
Լուսիկ Ագուլեցի-Սամվելյան (Լուսիկ Ժորժիկի Սամվելյան, մայիսի 31, 1946, Վերին Ագուլիս, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն - հուլիսի 13, 2018[1]), հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014):
Լուսիկ Ագուլեցի | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Լուսիկ Ժորիկի Հարությունյան |
Ծնվել է | մայիսի 31, 1946 |
Ծննդավայր | Վերին Ագուլիս, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Վախճանվել է | հուլիսի 13, 2018[1] (72 տարեկան) |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1967) |
Մասնագիտություն | նկարչուհի և ազգագրագետ |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ և Մովսես Խորենացու մեդալ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Յուրի Սամվելյան |
Քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է։
ԿենսագրությունԽմբագրել
Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին՝ Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում, 1919 թվականին թուրք-ադրբեջանցիների կողմից իրագործված Ագուլիսի եղեռնից հետո այնտեղ բնակվող վերջին հայերի՝ Հարությունյանների ընտանիքում։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[2]։
Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։
ՑուցահանդեսներԽմբագրել
1968 թվականից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։
Անհատական ցուցահանդեսներԽմբագրել
- 1996 թ. Հայաստանի ազգային պատկերասրահ
- 1997 թ. Ստեփանակերտ
- 1997 թ. «Մկրտչյան» ցուցասրահ
- 1999 թ. Հունաստան, Սալոնիկ
Խմբակային ցուցահանդեսներԽմբագրել
- 1977 թ. Փարիզ
- 1977 թ. ԱՄՆ
- 1978 թ. Գերմանիա
- 1981 թ. Իրաք
- 1983 թ. Լոս Անջելես, Դեթրոյթ, Տորոնտո, Մոնրեալ
- 1985 թ. Մոսկվա
- 1986 թ. Ճապոնիա
- 1987 թ. Հունաստան
- 1987 թ. Իջևան
- 1989 թ. «Հայ արվեստագետները «Հայաստան» հիմնադրամին», Հայաստանի ազգային պատկերասրահ
- 1994 թ. Բելգիա, Նորմանդիա, Ֆրանսիա
- 1995, 1997 թթ. Սիմպոզիում Արցախում
- 1998 թ. «Ժամանակակից արվեստը 21-րդ դարի շեմին»
- 2003 թ. Մինսկ, ցուցահանդես նվիրված Հայաստանի անկախության տոնին
- 2003 թ. «Հայաստան-Սփյուռք» համաժողովին նվիրված ցուցահանդես
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- 1967 թ. Մրցանակ Անդրկովկասյան ցուցահանդեսում
- 1968 թ. Կին նկարիչների ցուցահանդեսի առաջին մրցանակ
- 1975 թ. Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսի Գեղարվեստի ակադեմիայի մրցանակ
- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
- Երևանի քաղաքապետարանի պատվոգիր
- 2003 թ. Մեսրոպ Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնի կողմից համամարդկային արժեքները պապհանելու համար մրցանակ
- 2010 թ. Մովսես Խորենացու մեդալ[3]
- 2011 թ. «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխությանը Լուսիկ Ագուլեցու «Անցյալի մասունքներ» գիրքն արժանացել է գլխավոր մրցանակի, ստացել է նաև ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխության «Արվեստի գիրք» անվանակարգում առաջին մրցանակ
- 2014 թ. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ[4]
- 2014 թ. Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարանԽմբագրել
Երևանի Մուրացան փողոցի 79 տունը, որտեղ շուրջ 45 տարի ապրել և ստեղծագործել է Լուսիկ Ագուլեցին, ընտանիքի անդամների նախաձեռնությամբ վերածվելու է տուն-թանգարանի, որտեղ կազմակերպվում են ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր: Թանգարանին կից գործում է «Ագուլեցի արտ-սրճարան»-ը, որտեղ ներկայացված է հայկական ավանդական խոհանոցը՝ ագուլիսյան ուտեստներով[5][6]:
Մեջբերումներ Լուսիկ ԱգուլեցուցԽմբագրել
ԵրկերԽմբագրել
- Լուսիկ Ագուլեցի «Անցյալի մասունքներ», Երևան, 2010:
- Լուսիկ Ագուլեցի «Յուրի Սամվելյան», Երևան, 2012:
ԳրականությունԽմբագրել
- Լուսիկ Ագուլեցի-Սամվելյան, Երևան, 2004, 90 էջ:
- Նազիկ Արմենակյան, Հայոց տոնածիսական մշակույթն ըստ գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու ստեղծագործությունների, Երևան, 2015, 408 էջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին
- ↑ A1+ Vernissage, Սամվելյան Լուսիկ Ագուլեցի
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Ապրիլի 6-ից կբացվի Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարանը, որին կից կգործի «Ագուլեցի արտ-սրճարան»-ը»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2020-02-26
- ↑ «Լուսիկ Ագուլեցու բնակարանը կդառնա տուն-թանգարան»։ Azat TV (հայերեն)։ 2019-04-06։ Վերցված է 2020-02-26