Յուրիկ Սամվելյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Յուրիկ Արտավազդի Սամվելյան (մարտի 26, 1939, Երևան - 2010, Երևան), հայ քանդակագործ։

Յուրիկ Սամվելյան
Ծնվել էմարտի 26, 1939(1939-03-26)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2010
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1958) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965)
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինԼուսիկ Ագուլեցի
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Նկարիչ Արտավազդ Սամվելյանի որդին է, նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու ամուսինը։

Կենսագրություն

խմբագրել

1953-1958 թթ. սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1960-1965 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Ստեղծագործել է հիմնականում հաստոցային քանդակագործության բնագավառում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում[1]։

Ստեղծագործություններ

խմբագրել
 
«Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին», գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում, Սևակի անվան զբոսայգում
  • «Պատանեկություն» (1971, տուֆ, ԺԱԹ)
  • 1982 թվականին Երևանի քաղաքային պանթեոնում կանգնեցվել է Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Եղբայրական գերեզման» համալիր
  • «Մոմիկ» (1988, տուֆ, Իջևան)
  • «Աստղիկը» (մարմար), դիմաքանդակ
  • «Աշոտը» (տուֆ, երկուսն էլ՝ 1980, դիմաքանդակ, 1-ին մրցանակ, Երևան)
  • 1994-2010 թթ. կերտել է 29 հերոս ազատամարտիկների դիմաքանդակներ
  • «Բեկոր» (Աշոտ Ղուլյանի հուշարձանը, 1996, Ստեփանակերտ)
  • «Նիկոլ Դուման» (1997, կիսանդրի, Ստեփանակերտ)
  • «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին» (2002, տուֆ, Երևան)
  • ՀՀ ժողովրդական երգիչ Հովհաննես Բադալյանի դիմաքանդակ, 2005
  • Ազգային հերոս, ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավար Միսաք Մանուշյանի մարմարե կիսանդրի, Հայ երիտասարդական պալատ, Ֆրանսիա, Մարսել
  • Արսեն Մանուկյանի բրոնզե կիսանդրի, Նորագավթի դպրոց, 2008
  • ՀՀ ՊՆ ռազմական թանգարանում տեղադրվել են Արցախյան պատերազմի հերոսներ Համլետ Մինասյանի, Էդիկ Ավետիսյանի կիսանդրիներ, 2008
  • Տանկիստ, Արցախյան պատերազմի հերոս Վոլոդյա Դարբինյանի հուշարձան-կոթող, Տավուշի մարզ, Վերին Կարմրաղբյուր, 2008
  • Ազատամարտիկներ Ժան Մխիթարյանի և Արսեն Հովհաննիսյանի կիսանդրիներ, Նորագավթի և Ավանի դպրոցներ, 2009
  • ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դիմաքանդակ, 2010
  • Միսաք Մանուշյանի կիսանդրին՝ նրա անվան հրապարակում, Ֆրանսիա, Մարսել, 2010

Ցուցահանդեսներ

խմբագրել
  • 1965 հանրապետական և միութենական ցուցահանդեսներ
  • 1978 Երևան, համամիութենական առաջին «Բարեկամություն» սիմպոզիում
  • 1984 Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
  • 1988 Իջևան, «Հանուն աշխատանքի» ստեղծագործական միջազգային սիմպոզիում
  • 1996, 2000 Ստեփանակերտ, «Արցախ» սիմպոզիում
  • 2001 Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված միջազգային սիմպոզում
  • 2005 ՀԱՊ
  • 2009 մասնակցել է Գորիսում, Սիսիանում, Իջևանում, Մարտունիում, Գյումրիում, Ստեփանակերտում շրջիկ ցուցահանդեսների՝ նվիրված Յուրի Սամվելյանի ծննդյան 70-ամյակին, ցուցադրվել են տարբեր նյութերից կերտված քանդակներ։

Պարգևներ

խմբագրել
  • 1980 Էրեբունի-Երևան ցուցահանդեսի առաջին մրցանակ

Գրականություն

խմբագրել
  • Լուսիկ Ագուլեցի, «Յուրի Սամվելյան», Երևան, 2012, «Տիգրան Մեծ» հրատարակչություն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։