Լուիջի Բիանկի

իտալացի մաթեմատիկոս

Լուիջի Բիանկի (իտալ.՝ Luigi Bianchi, հունվարի 18, 1856(1856-01-18)[1][2][3][…], Պարմա, Պարմայի դքսություն[4] - հունիսի 6, 1928(1928-06-06)[1][2][3][…], Պիզա, Տոսկանա, Իտալիա[4]), իտալացի մաթեմատիկոս, հայտնի է դիֆերենցիալ երկրաչափության մասին իր աշխատանքներով։ Մասնավորապես, նրա անունով են կոչվում Ռիմանովի կորության Բիանկայի առաջին և երկրորդ նույնականությունները, ինչպես նաև Լիի հանրահաշվի Բիանկայի դասակարգումը։

Լուիջի Բիանկի
Luigi Bianchi, ante 1928 - Accademia delle Scienze di Torino 0063 B.jpg
Ծնվել էհունվարի 18, 1856(1856-01-18)[1][2][3][…]
Պարմա, Պարմայի դքսություն[4]
Մահացել էհունիսի 6, 1928(1928-06-06)[1][2][3][…] (72 տարեկան)
Պիզա, Տոսկանա, Իտալիա[4]
ԳերեզմանCampo santo
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, պրոֆեսոր և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Բարձրագույն նորմալ դպրոց
Գործունեության ոլորտդիֆերենցիալ երկրաչափություն
Պաշտոն(ներ)Բարձրագույն նորմալ դպրոցի տնօրեն[5]
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց և Պիզայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1]
Գիտական ղեկավարԷնրիկո Բետտի և Ուլիսս Դինի[6]
Եղել է գիտական ղեկավարԳվիդո Ֆուբինի[7], Luigi Fantappiè?[7], Mauro Picone?[7], Giovanni Ricci?[7], Giovanni Sansone?[7], Antonio Signorini?[7], Arturo Maroni?[8], Mario Pieri? և Guido Ascoli?[9]
Հայտնի աշակերտներՎիլհելմ Բլյաշկե, Onorato Nicoletti?, Francesco Cecioni?, Eugenio Elia Levi? և Arturo Maroni?[7]
Luigi Bianchi (mathematician) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լուիջի Բիանկին ծնվել է 1856 թվականի հունվարի 18-ին Պարմայում (Էմիլիա Ռոմանիա, Իտալիա)։ Նրա հայրը` Ֆրանչեսկո Սավերիո Բիանկին, նույն թվականին նշանակվում է Պարմայի համալսարանի քաղաքացիական իրավունքի պրոֆեսոր, հետագայում` իրավաբանական ֆակուլտետի դեկան (1868-1873) և Պարմայի քաղաքապետ (1869)։ Լուիջիի ավագ եղբայրը` Ֆերդինանդոն, գնացել է հոր հետքերով և ուսումնասիրել քաղաքացիական իրավունք[10]։

1873 թվականին Լուիջի Բիանկին ընդունվում է Պիզայի բարձրագույն կանոնավոր դպրոց և սկսում ուսումնասիրել մաթեմատիկա։ Նրա ուսուցիչներն են եղել Էնրիկո Բետտին և Ուլիսս Դինին։ 1877 թվականին Լուիջին գերազանցությամբ ավարտում է Բարձրագույն կանոնավոր դպրոցը և պաշտպանում դիսերտացիա վերադիր մակերևույթների մասին։ Բիանկին շարունակում է աշխատել Պիզայում մինչև 1879 թվականը, այնուհետև որոշ ժամանակ աշխատում է Մյունխենում և Գյոթինգենում (Ֆելիքս Կլայնի հետ միասին)[10]։

1881 թվականին Լուիջի Բիանկին նշանակվում է Պիզայի Բարձրագույն կանոնավոր դպրոցի պրոֆեսոր։ Նա նաև եղել է Պիզայի համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է դիֆերենցիալ, պրոյեկտիվ և անալիտիկ երկրաչափություն[10]։

1886 թվականին Լուիջի Բիանկին ամուսնանում է։ Հետագայում նրանց ընտանիքում ծնվեցին հինգ որդիներ[10]։

1887 թվականին Բիանկին դառնում է դեյ Լինչեյի ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, 1893 թվականին ընտրվում է ակադեմիկոս։ 1911 թվականի դեկտեմբերի 10-ից Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ էր ֆիզիկա-մաթեմատիկական բաժանմունքի գծով (մաթեմատիկական գիտությունների կարգով)[11]։ Նա եղել է նաև Լոնդոնի մաթեմատիկական ընկերության և մի շարք այլ ընկերությունների պատվավոր անդամ։ Երկար ժամանակ եղել է Annali di Matematica pura ed applicata ամսագրի խմբագիրը[10]։

Գիտական գործունեությունԽմբագրել

Լուիջի Բիանկայի հիմնական աշխատանքները կապված են դիֆերենցիալ երկրաչափության հետ։ Նրա անունով են կոչվում Ռիմանովի կորության Բիանկայի առաջին և երկրորդ նույնականությունները, ինչպես նաև Լիի հանրահաշվի Բիանկայի դասակարգումը։

ՀրապարակումներԽմբագրել

  • Bianchi, Luigi (1894, 1902, 1909). Lezioni di geometria differenziale (three volumes). Pisa: E. Spoerri. Check date values in: |date= (help)
  • Bianchi: Vorlesungen über Differentialgeometrie, Leipzig 1899[2]
  • Lezioni sulla teoria dei gruppi di sostituzioni e delle equazioni algebriche secondo Galois, Pisa 1899
  • Lezioni sulla teoria delle funzioni di variabile complessa e delle funzioni ellittiche 1916
  • Bianchi, Luigi (1918). Lezioni sulla teoria dei gruppi continui finiti di trasformazioni. Pisa: E. Spoerri. OCLC 4383253.
  • Lezioni sulla teoria dei numeri algebrici e principi d'aritmetica analitica, 1921

ԳրականությունԽմբագրել

  • Carruccio, Ettore (1970–80). "Bianchi, Luigi". Dictionary of Scientific Biography. 2. New York: Charles Scribner's Sons. p. 121. ISBN 978-0-684-10114-9.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Hilton, H. (1929)։ «Luigi Bianchi»։ J. London Math. Soc. 4: 79–80։ doi:10.1112/jlms/s1-4.1.79 
  • O'Connor, J. J. & Robertson, E. F.։ «Luigi Bianchi»։ MacTutor History Archive։ Վերցված է հուլիսի 10, 2005