3 շաբաթ Երևանում
կատակերգություն
«3 շաբաթ Երևանում» (անգլ.՝ 3 week in Yerevan), 2015 թվականին Վահե Բերբերյանի և Վահիկ Փիրհամզեյի նկարահանած կատակերգություն[1]։
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կատակերգություն |
Թվական | 2015 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Վահե Բերբերյան, Վահիկ Փիրհամզեյ |
Սցենարի հեղինակ | Վահե Բերբերյան |
Դերակատարներ | Հրանտ Թոխատյան, Խորեն Լևոնյան, Նարեկ Դուրյան, Աշոտ Ղազարյան, Լևոն Հարությունյան, Արամո, Նարինե Ալեքսանյան, Վարուժան Մանուկյան և Լուիզա Ներսիսյան |
Տևողություն | 90 րոպե |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը պատմում է Լոս Անջելեսից Երևան ժամանած լիբանանյան ու իրանական ծագում ունեցող ռեժիսորների մասին, ովքեր երեխա որդեգրելու նպատակով Երևան ուղևորված ամերիկահայի մասին պետք է ֆիլմ նկարահանեն։ Ֆիլմի հերոսները՝ Ռուբոն, Րաֆֆին և Արմենը, սկսում են դերասաններ, ֆինանսավորում գտնել, տեղանքը ուսումնասիրել։ Հիասքանչ թվացող գաղափարը վերածվում է անհասկանալի հանդիպումների, անսպասելի բացահայտումների և խելահեղ իրադարձությունների, վտանգի տակ դնելով նրանց նախագիծը[2][3]։
Դերեր խմբագրել
- Հրանտ Թոխատյան
- Վահիկ Փիրհամզեյ
- Վահե Բերբերյան
- Խորեն Լևոնյան
- Նարեկ Դուրյան
- Աշոտ Ղազարյան
- Անի Գալստյան
- Նանոր Պետրոսյան
- Լևոն Հարությունյան
- Արմեն Համբարձումյան
- Արամ Գևորգյան (Արամո)
- Լուիզա Ներսիսյան
- Վահան Ներսիսյան
- Անահիտ Ավանեսյան
- Վահագն Սիմոնյան
- Արա Սարգսյան
- Նարինե Ալեքսանյան
- Գրիգոր Բաղդասարյան
- Վարուժան Մանուկյան
- Սամսոն Ստեփանյան
Ֆիլմի մասին խմբագրել
Ֆիլմի նկարահանումները կատարվել են 2015 թվականի օգոստոսին՝ Երևանում[4]։
Նկարահանող խումբ խմբագրել
- Ռեժիսորներ՝ Վահե Բերբերյան, Վահիկ Փիրհամզեյ
- Պատմություն՝ Նարբե Նազարյան
- Սցենարի հեղինակ՝ Վահե Բերբերյան
- Օպերատոր՝ Գևորգ Սարգսյան
- Պրոդյուսեր՝ Վահիկ Փիրհամզեյ
- Համապրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Գեղարվեստական նոր ֆիլմ՝ «3 շաբաթ Երեւանում»»։ hraparak.am։ Վերցված է 2016-08-25
- ↑ Ներ կատակերգություն՝ «3 շաբաթ Երևանում»(չաշխատող հղում)
- ↑ info@dinamica.am Dinamica Testing Centre,։ «3 շաբաթ Երևանում»։ moscow cinema։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-14-ին։ Վերցված է 2016-08-25
- ↑ Mediamax։ «Միշոն, Հրանտը, Նազենին, Արսենը, Սոֆին եւ այլք` «3 շաբաթ Երեւանում» ֆիլմի պրեմիերային»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-10-ին։ Վերցված է 2016-08-25
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆիլմի պաշտոնական կայք Archived 2018-01-05 at the Wayback Machine.
- Հայկական նոր կատակերգություն՝ մեծ էկրանին. «3 շաբաթ Երևանում» Archived 2017-01-26 at the Wayback Machine.