Դոն Ժուան Ավիա
«Դոն Ժուան Ավիա»-ն կատակերգական ներկայացում է, որը ստեղծվել է ֆրանսիացի գրող Մարկ Կամոլետիի «Բոինգ-բոինգ» դասական ֆարսի մոտիվներով։ Պրեմիերան տեղ է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 18-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։

Սյուժե Խմբագրել
Ներկայացման գլխավոր հերոսներն են Փարիզում բնակվող հաջողակ սփյուռքահայ բժիշկ Ժիլը (Նարեկ Դուրյան) և Հայաստանից ժամանած գինեկոլոգ Արտաշեսը (Հրանտ Թոխատյան)։ Վերջինիս այցի նպատակն է հայրենիք հասցնել Ֆրանսահայ համայնքի կողմից նվիրաբերված բժշկական սարքավորումները։ Իրադարձությունները ծավալվում են Ժիլի փարիզյան բնակարանում։ Լինելով շատ սիրառատ անձնավորություն՝ Ժիլը վաղուց սիրախաղ է սկսել տարբեր ավիաընկերություններում աշխատող երեք հրաշագեղ ուղեկցորդուհիների հետ, սակայն վերջիններիս միաժամանակ հայտնվելը իր բնակարանում նրա ծրագրերի մեջ չեն մտնում։ Եվ հասկանալի է, որ պետք է ինչ-որ կերպ «փրկել» դրությունը։ Այստեղ արդեն խաղի մեջ է մտնում Արտաշեսը։
Ստեղծագործական կազմ Խմբագրել
- Հեղինակ՝ Նարեկ Դուրյան
- Բեմադրությունը՝ Նարեկ Դուրյանի
- Պրոդյուսեր՝ Արմեն Համբարձումյան
- Արտադրող՝ Շարմ Հոլդինգ
Գործող անձինք Խմբագրել
Դերակատար | Դեր |
---|---|
Հրանտ Թոխատյան | գինեկոլոգ Արտաշես |
Նարեկ Դուրյան | բժիշկ Ժիլ |
Լուիզա Ներսիսյան | ուղեկցորդուհի |
Թամարա Պետրոսյան | ուղեկցորդուհի |
Նաիրա Մովսիսյան | ուղեկցորդուհի |
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Դոն Ժուան Ավիա»-ն Շարմ Հոլդինգի կայքում Archived 2014-01-10 at the Wayback Machine.
- «Դոն Ժուանները Մարսելում»
- «Դոն Ժուան Ավիա» Archived 2017-10-08 at the Wayback Machine.
- «Դոն Ժուան Ավիա»-ի թրեյլերը
Աղբյուր Խմբագրել
- http://www.sharmholding.com/arm/projects/don-juan-avia Archived 2012-04-02 at the Wayback Machine.