Լորա Հարիեր (անգլ.՝ Laura Ruth Harrier, մարտի 28, 1990(1990-03-28), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի և մոդել։ Առավել հայտնի է «Մեկ կյանք ապրելու համար» ամերիկյան սերիալում խաղացած Դեսթին Էվանս դերով։ 2017 թվականին «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում խաղացել է Լիզի դերը[3][4][5]։

Լորա Հարիեր
Ծնվել էմարտի 28, 1990(1990-03-28) (34 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[2] և Evanston Township High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Վաղ կյանք խմբագրել

Հարիերը ծնվել է 1990 թվականի մարտի 28-ին[6] Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Մեծացել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում[7]։ 2004-2008 թվականներին սովորել է Township Evanston միջնակարգ դպրոցում։ Հայրը աշխատում է ապահովագրական ընկերությունում, իսկ մայրը՝ պաթոլոգոանատոմում[8]։ Ունի կրտսեր եղբայր[9]։

18 տարեկան հասակում Լորան տեղափոխվել է Նյու Յորք՝ Նյու Յորքի համալսարանում Gallatin School of Individualized Study ընդունվելու համար։ Տեղափոխվելուց հետո զբաղվել է մոդելային գործունեությամբ և հետաձգել է համալսարան ընդունվելը[9]։ Այնուամենայնիվ մոդել աշխատելը այն զբաղմունքը չէր, որին նա կարող էր երկար ժամանակ նվիրվել։ Ի վերջո նա որոշում է դերասանուհի դառնալ և ընդունվել Վիլյամ Էսպերի դերասանական դպրոց[8][9]։ Այդ ժամանակից ի վեր նա ապրում է Նյու Յորքում։

Կարիերա խմբագրել

Դերասանական գործունեություն խմբագրել

2013 թվականին Հարիերը «Մեկ կյանք ապրելու համար» ամերիկյան սերիալում խաղացել է Դեսթին Էվանսի դերը։ Նկարահանվել է նաև «Վերջին հինգ տարիներ» (2014) և «Համարձակություն ճշմարտությունն ասելու» (2016) ֆիլմերում։

Լորայի առաջին լուրջ դերը եղել է «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմի (2017) գլխավոր հերոսի սիրեցյալի՝ Լիզի դերը։ 2017 թվականի հունիսին հայտարարվել էր, որ Հարիերը Մայքլ Բի Ջորդանի հետ խաղալու է Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» նշանավոր վեպի էկրանավորման մեջ (Միլի Մոնտագի դերը)[10]։

Մոդելային աշխատանք և նորաձևություն խմբագրել

Հարիերը մոդել է եղել Garnier, Urban Outfitters, American Eagle և L’Oréal ընկերություններում։ Հայտնվել է Վոգ, Cosmopolitan, Elle և Glamour ամսագրերի շապիկներին։

2016 թվականին Kenzo-ի ֆրանսիական նորաոճ բրենդի համար նկարահանվել է ռեժիսոր Քերի Բրոնշթեյնի «The Realest Real» կարճամետրաժ ֆիլմում։ Հարիերը ներկայումս Քելվին Քլայն ընկերության և Լուի Վիտոն մոդելային տան մոդել է և իտալական ոսկերչական Bulgari բրենդի դեմքը[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանուցում
2013 Մեկ կյանք ապրելու համար One Life to Live Դեսթինի Էվանս 43 էպիզոդում
2014 Հիշեք ամեն ինչ Unforgettable Էմբեր 2 էպիզոդում
2014 Վերջին հինգ տարիները The Last Five Years կին
2015 Համարձակություն ճշմարտությունն ասելու Fourth Man Out Դորոթի Կուդա
2017 Սարդ-մարդ։ Տունդարձ Spider-Man: Homecoming Լիզ
2018 451 աստիճան ըստ Ֆարենհայթի Fahrenheit 451 Միլի Մոնտագ հեռուստաֆիլմ
2018 Սև կլանականը BlacKkKlansman Պատրիս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://abc7chicago.com/entertainment/laura-harrier-star-of-spiderman-homecoming-returns-to-chicago/2127314/
  2. Former StudentsWilliam Esper Studio.
  3. Ethan Anderton (2016 թ․ հուլիսի 25). «Spider-Man Homecoming Characters Revealed». /Film (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  4. Thom Geier (2016 թ․ ապրիլի 15). «'Spider-Man: Homecoming' Casts Laura Harrier From 'One Life to Live'». TheWrap (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Kroll, Justin (2016 թ․ ապրիլի 16). «Tony Revolori and Laura Harrier Join 'Spider-Man: Homecoming'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Winer, Ethan (2017 թ․ դեկտեմբերի 15). «The Audio Expert». doi:10.4324/9781315223162. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «AHR Expo returns to Chicago for 2018». Filtration + Separation. 54 (3): 11. 2017-05. doi:10.1016/s0015-1882(17)30114-3. ISSN 0015-1882.
  8. 8,0 8,1 JOHN ORTVED (06/14/16). «Laura Harrier». Interview Magazine. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  9. 9,0 9,1 9,2 Weatherford, Ashley (2017 թ․ հուլիսի 5). «Laughing and Crying With Laura Harrier, the New Star of Spider-Man». New York Magazine (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  10. Denise Petski (2017 թ․ հունիսի 26). «'Fahrenheit 451': Laura Harrier Cast As Millie In HBO Movie». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «"Bulgari broke the mold when it made the Octo Finissimo Automatic."» (անգլերեն). Bulgari Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորա Հարիեր» հոդվածին։