451 աստիճան ըստ Ֆարենհայթի

«Ֆարենհայթ 451» կամ «451° ըստ Ֆարենհայթի»[Մեկ. 1] (անգլ.՝ Fahrenheit 451), ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի ֆանտաստիկ վեպ։ Գրված է 1951 թվականին։ Համարվում է Բրեդբերիի ամենահայտնի ստեղծագործությունը[1]։

451 աստիճան ըստ Ֆարենհայթի
Fahrenheit 451
451 աստիճան ըստ Ֆարենհայթի.png
Հայերեն հրատարակություն
ՀեղինակՌեյ Բրեդբերի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրփիլիսոփայական վեպ, հակաուտոպիական վեպ, գիտաֆանտաստիկ վեպ և քաղաքական նովել
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Գայ Մոնթագ և Clarisse McClellan?
Ստեղծման տարեթիվ1953
Նկարագրում էԱՄՆ
Էջեր160
ՆկարազարդողՋոզեֆ Մուգնաինի
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ՀրատարակիչBallantine Books
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 19, 1953
ԳՄՍՀ0-7432-4722-1
OCLC53101079
Թվային տարբերակgrapaharan.org կայքում
Պարգև(ներ)Հյուգոյի մրցանակ լավագույն վեպի համար, NPR 100 գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ գրքերի ցանկ և Պրոմեթևս մրցանակ
Վիքիքաղվածք451 աստիճան ըստ Ֆարենհայթի
Fahrenheit 451 Վիքիպահեստում

Ստեղծումը և հրատարակումըԽմբագրել

  Ես չէի փորձում գուշակել ապագան։ Ես փորձում էի այն կանխել։
- Ռեյ Բրեդբերին վեպի մասին[2]
 

Վեպի գաղափարը հիմնված է Բրեդբերիի «Bright Phoenix» (1947) պատմվածքի վրա[3]։ Բրեդբերին, չունենալով իր սեփական գրասենյակը, գրել է վեպի ձեռագիրը հանրային գրադարանում վարձակալած գրամեքենայով, որի համար վճարում էր ժամում 9.8 ցենտ[4]։ Առաջին անգամ «Ֆարենհայթի» կրճատված տարբերակը (մոտ 25000 բառ) հրատարակվեց Galaxy Science Fiction ամսագրում 1951 թվականին «Հրշեջը» անվան տակ։ Վեպի լրիվ տարբերակը (երկու անգամ ավելի երկար քան «Հրշեջը») բաց թողեց Ballantine Books հրատարակչությունը 1953 թ.-ին[5]։ Հաջորդ տարվա մարտին, ապրիլին ու մայիսին հրատարակվել է մաս-մաս Փլեյբոյ ամսագրում[3]։

Բացի «Հրշեջը» պատմվածքից, վեպի շարադրման համար հիմք է հանդիսացել նաև «Հետիոտնը» ստեղծագործությունը:

Ballantine Books հրատարակչությունը վեպը գրաքննության ենթարկեց։ 1967 թվականին գրքի կրճատված տարբերակը հրատարակվում էր միջնակարգ դպրոցների համար։ Այս տարբերակում ջնջվել էին, որոշ հայհոյանքներ («hell», «damn» գրողը, գրողը տանի) հեռացվել էին աբորտների հիշատակումը, ինչպես նաև փոփոխվել էին մոտ 75 հատվածներ[5]։ Այդ փոփոխություններն աննկատ էին մնացել, քանի որ պատանի ընթերցողները չէին տեսել վեպի բնօրինակը։ 1973 թվականին հրատարակչությունը որոշեց վաճառել միայն կրճատված տարբերակը, այն հրատարակվում էր մինչև 1979 թվականը։ Միայն այդ ժամանակ Բրեդբերին իմացավ, որ իր գիրքը կրճատված է վաճառվում[Մեկ. 2], և նա պահանջեց հրատարակչությունից լրիվ տարբերակը հրատարակել[5]։ Հրատարակչությունը կատարեց գրողի պահանջը 1980 թվականին։

ՍյուժեԽմբագրել

Մոտ ապագայում աշխարհում հաստատվում է տոտալիտար ռեժիմ, որն արգելում է բոլոր գրքերը սպառողական մտածելակերպը ամրացնելու նպատակով։ Արգելված գրքերը ենթակա են այրման։ Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները՝ մտնելով խախտողների տուն և այնտեղ այրելով ամեն ինչ[Մեկ. 3]։

Գրքի գլխավոր հերոսը՝ հրշեջ Գայ Մոնթագը, համոզված է, որ օգուտ է բերում մարդկությանը, սակայն մի օր աշխատանքից տուն վերադառնալիս նա հանդիպում է Քլարիս Մըքլելըն անունով աղջկա, որի հետ զրույցները մի քանի այլ գործոնների հետ միասին ստիպում են Գային վերանայել իր կարծիքը հասարակության մասին։ Շուտով նա ինքն է սկսում գրքեր կարդալ և դառնում է օրենքից դուրս։

ՄեջբերումներԽմբագրել

  • Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է. մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր... Մարդիկ չունեն իրենց դեմքը։
  • Նրան հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչպես է արվում ինչ-որ բան, այլ թե ինչու և ինչի համար։ Իսկ նման հետաքրքրասիրությունը վտանգավոր է։
  • Մենք ամեն ինչ ունենք երջանիկ լինելու համար, բայց դժբախտ ենք։
  • Կրակը հավերժական շարժում է. այն ինչ մարդը մշտապես ձգտել է գտնել, բայց այդպես էլ չի գտել... այնուամենայնիվ ի՞նչ բան է կրակը։ Գաղտնիք։ Առեղծված։ Գիտնականներն ինչ-որ բան են շաղակրատում շփման և մոլեկուլների մասին, բայց նրանք ըստ էության ոչինչ չգիտեն։ Իսկ կրակի հիմնական հմայքն այն է, որ ոչնչացնում է պատասխանատվությունը և հետևանքները։
  • Արևն այրում է ամեն օր, նա այրում է ժամանակը... Ժամանակն այրում է տարիները և մարդկանց։
  • Մի սպասեք փրկության ինչ-որ մեկից՝ լինի մարդուց, մեքենայից, թե գրադարանից։ Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փրկել աշխարհը, և եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, որ լողում էիք դեպի ափը։
  • Կարևոր չէ թե ինչ ես անում, կարևոր է, որ այն ամենը, ինչին ձեռք ես զարնում՝ ձևափոխվի, նախկինից տարբեր ձև ստանա, որ նրա մեջ քեզանից մի մասնիկ մնա։
  • Աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։
  • Ամենից առաջ հայելիների գործարան պետք է կառուցել և առաջիկայում հայելիներ արտադրել, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն...

Վեպի հիմնախնդիրներըԽմբագրել

 
Ռեյ Բրեդբերին 1959 թ.-ին

Շատերի կարծիքով վեպը քննադատում է ընդհանուր գրաքննությունը, սակայն ինքը Բրեդբերին հերքում էր դա. հարցազրույցներում նա ասում էր, որ «Ֆարենհայթը» պատմություն է նրա մասին, թե ինչպես է հեռուստատեսությունը անհետաքրքիր դարձնում գրքի ընթերցանությունը[1]։ Գրողը լուրջ մտահոգություն ուներ այս հարցի հետ կապված։ Հեռուստատեսության մասին նա ասում էր, որ այն «տալիս է ձեզ Նապոլեոնի տարեթվերը, բայց չի ասում, թե ով է նա եղել»[1]։ Բրեդբերին համարում էր, որ հեռուստատեսությունը չափազանց շատ ավելորդ ինֆորմացիա է տալիս մարդուն։ 1951 թվականին Ռիչարդ Մեթսոնին ուղղված նամակում հեղինակը գրում է նաև ռադիոյի վնասի մասին. այն դարձնում է մարդկանց «արագորեն կարդացող», ինչը նրանց համար գրեթե անհնար է դարձնում պարզապես նստելը և խորասուզվելը գրքի մեջ[6]։

Նրանում, որ հեռուստատեսությունը ճնշեց գրականությանը, Բրեդբերին մեղադրում է ոչ թե կառավարությանը, այլ ժողովրդին։ Ըստ վեպի գրքերի արգելմանը հանգեցնում են քաղաքական կոռեկտությունը և հասարակության բազմազանությունը[6]։ Այնուամենայնիվ Բրեդբերին հայտնի դարձավ, որովհետև նրա ստեղծագործությունները հաղորդվում էին հեռուստատեսությամբ։ Նրանք, ովքեր համաձայն չէին գրողի դիրքորոշման հետ,[Մեկ. 4] որպես օրինակ բերում էին Սթիվեն Քինգին, ով մեծ հաջողության հասավ հեռուստատեսությունում[7]։

Կա նաև կարծիք, որ վեպն արտածում է այն ժամանակաշրջանը, որում ստեղծվել է[8]։ Սկսվում էր Սառը պատերազմը, ԽՍՀՄ-ում տիրում էր ստալինյան ռեժիմը, իսկ ԱՄՆ-ում ծագում էր Մաքքարթիզմը։

Քննադատների գնահատականըԽմբագրել

«Ֆարենհայթը» քննադատների կողմից գովասանքների արժանացավ, ինչը հազվադեպ էր լինում 50-ականների գիտաֆանտաստիկ վեպերի հետ[9]։ Գրականագետ Քևին Հոսկինսոնն իր «The Martian Chronicles and Fahrenheit 451։ Ray Bradbury's Cold War Novels» աշխատությունում ցույց տվեց, որ վեպը նկարագրում է ամերիկյան հասարակության խնդրիրները Սառը պատերազմի ժամանակ։ Ռաֆիք Մաքգիվերոնը, որը վեպի մասին երկու աշխատություն է գրել, ասաց, որ Բրեդբերին ուզում է հասկանալ սոցիալական անկման պատճառները և ցույց է տալիս զանգվածային մշակույթի վնասը[9]։ Վեպի մեջ զանգվածային մշակույթի քննադատություն տեսավ նաև Դիանա Վուդը։ Նա իր «Bradbury and Atwood» գրքում համեմատեց «Ֆարենհայթը» բնագիր=Մարգարետ Էթվուդի «The Handmaid's Tale» (1985) վեպի հետ՝ նշելով, որ երկու գիրքն էլ նկարագրում են մի աշխարհ, ուր իշխում է զանգվածային մշակույթը և գիրք կարդալը հերոսություն։է[9]։

ԷկրանավորումներԽմբագրել

  • Առաջին էկրանավորումը 1957 թվի հոկտեմբերի 3-ին Սի-Բի-Էս հեռուստաալիքով ցուցադրված «A Sound of Different Drummers» ֆիլմն է։ Ռոբերտ Ալան Արթուրի հեղինակության սցենարը «Ֆարենհայթի» և Ջորջ Օրվելի «1984»-ի խառնուրդն է[10]։
  • Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն էկրանավորեց վեպը 1966 թ.-ին։ Գլխավոր դերը կատարեց Օսկար Վերները։ Ֆիլմն առաջադրվել է BAFTA-ի (լավագույն դերասանուհի՝ Ջուլի Քրիսթի), Հյուգոյի (5 անվանակարգում) և Վենետիկի կինոփառատոնի Ոսկե արջի[11]։
  • «Этот фантастический мир» («Այս ֆանտաստիկ աշխարհը») խորհրդային մանկական սերիալի 10-րդ սերիան (1984) վեպի էկրանավորումն է[12]։
  • «Ֆարենհայթը» մի քանի այլ անտիուտոպիաների հետ որպես հիմք ծառայեց «Էկվիլիբրիում» (2002) ֆիլմի համար[13]։

Այլ ադապտացումներԽմբագրել

  • Բի–Բի–Սի-ռադիոն արտադրել է վեպի վրա հիմնված ռադիո հաղորդումը 1982 թվականին։ Այն կրկին հեռարձակվել է 2003 թվականին[14]։
  • 2006 թ.-ին 59E59 Theaters թատրոնում տեղի ունեցավ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ներկայացման պրեմիերան։ Բրեդբերին գրել էր վեպի վրա հիմնված պիեսը դեռ 1979 թ.-ին[15]։
  • 2009 թ.-ին Hill & Wang հրատարակչությունը ներկայացրեց Տիմ Համիլտոնի գրաֆիկական վեպը ըստ Բրեդբերիի «Ֆարենհայթի"։ Վեպը սկսվում է Բրեդբերիի նախաբանով[16]։

Հայերեն լեզվովԽմբագրել

Վեպը հայերեն է թարգմանել Լևոն Անանյանը։ Հայերեն թարգմանությունը մի քանի պատմվածքի հետ հրատարակվել է 1986 թվականին Խորհրդային գրող (Երևան) հրատարակչությամբ «Գիտական ֆանտաստիկայի գրադարան» գրքաշարում (213 էջ)[17]։

ԾանոթագրություններԽմբագրել

ՄեկնաբանություններԽմբագրել

  1. 451 աստիճանն ըստ Ֆարենհայթի թղթի բռնկման ջերմաստիճանն է։
  2. Փոփոխված հրատարակությունը նրան ցույց տվեցին ընկերները
  3. Հրշեջներն այլևս չեն կատարում իրենց առաջվա պարտականությունները, քանի որ բոլոր կառույցներն արդեն հրադիմացկուն են
  4. Մասնավորապես հայտնի ամերիկյան սցենարիստ և պրոդյուսեր Սքոտ Կաուֆերը։

ԱղբյուրներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են