Սև կլանականը
«Սև կլանականը» (անգլ.՝ BlacKkKlansman), ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Սպայք Լիի կողմից[5]։ Հիմնված է Ռոն Ստալվորթի համանուն գրքի վրա, որը հրատարակվել է 2014 թվականին[6]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականին Կաննի 71-րդ կինոփառատոնում[7][8], որում ֆիլմն արժանացել է Գրան պրի մրցանակի[9]։ Առաջադրված է նաև Օսկարի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն ադապտացված սցենար», Լավագույն երաժշտության համար» և «Լավագույն մոնտաժի համար»[10]։
Ինչպես և Սպայք Լիի շատ այլ ֆիլմերը, այս ֆիլմի սյուժեն ևս շոշափում է ռասիզմի խնդիրը ԱՄՆ-ում[11]։ Հիմնված է սևամորթ ոստիկանի և հրեական ծագում ունեցող զուգընկերոջ իրական պատմության վրա, որոնք մասնագիտական զոհողության եմ դիմում՝ արմատավորվելով «Կու-կլուքս-կլան» (ԿԿԿ) կազմակերպությունում և կործանելով այն[12]։
ՍյուժեԽմբագրել
20-րդ դարի 70-ական թվականներն են։ Ռոն Ստալվորթ անունով սևամորթ երիտասարդը աշխատանքի է տեղավորվում Կոլորադո Սպրինգս քաղաքի ոստիկանության արխիվում։ Չնայած նրան, որ ղեկավարությունը նրան լավ է վերաբերվում, սակայն ոչ բոլոր աշխատակիցներն են ջերմությամբ ընդունում։ Ռոնը կատարում է մի անհիմն արարք․ նա զանգում է «Կու-կլուքս-կլան» կազմակերպության տեղական բաժին և հայտարարում, որ ուզում է ընդունվել նրանց շարքերը, և ստանում է հարցազրույցի հրավեր։ Այնտեղ է ուղղորդվում նաև ազգությամբ հրեա դետեկտիվ Ֆլիպ Ցիմերմանը, որը բոլորին հավատացնում է, որ ինքը հրեա չէ և տանել չի կարողանում սևերին։ Վերջինս ևս դառնում է կազմակերպության անդամ։ Նա սկսում է կանոնավոր կերպով տապալել կազմակերպության պլանները։ Շուտով Ռոնը ծանոթանում է ակտիվիստուհի Պատրիսի հետ՝ կասկածելով, որ նրա դեմ ԿԿԿ-ի անդամները մահափորձ են նախապատրաստում[13]։
ԱրտադրությունԽմբագրել
2015 թվականին սցենարիստներ Չարլի Վախթելն ու Դևիդ Ռաբինովիչը հայտնաբերում են նախկին ոստիկան Ռոն Ստալվորթի «Սև կլանականը» գիրքը[6]։ Հեղինակից հարցազրույց վերցնելով՝ նրանք գրում են սցենարը, ապա հանձնում այն պրոդյուսերներ Շոն Ռեդիքին և Ռեյ Մանսֆիլդին[14]։ Վերջիններս հանձնում են դա QC Entertainment ընկերությանը, որի հետ 2017 թվականին նկարահանել էին «Չքվի՛ր» ֆիլմը։ Այն կրկին համագործակցեց Blumhouse Productions և Monkeypaw Productions ընկերությունների հետ, որպեսզի իրականացնի նախագիծը[15][16]։
Նույն տարվա սեպտեմբերին Սփայք Լին հաստատվեց որպես ռեժիսոր և Ջոն Դեյվիդ Վաշինգտոնը՝ որպես գլխավոր դերակատար։ Հաջորդ ամիս դերասանական կազմը համալրեցին Ադամ Դրայվերը, Լաուրա Հարիերը, Տոֆեր Գրեյսը և Քորի Հոուքինսը[17][18][19][20]։ Նոյեմբերին միացան նաև Փոլ Ուոլթեր Հաուսերը, Յասպեր Պյաակյոնեն, Ռայան Էգգոլդը[21][22][23], իսկ մեկ ամիս անց՝ Էշլի Էթկինսոնը[24]։
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2017 թվականի հոկտեմբերին[25] Նյու Յորք նահանգի Օսսինինգ քաղաքում։
ԴերերումԽմբագրել
- Ջոն Դեյվիդ Վաշինգտոն — դետեկտիվ Ռոն Ստալվորտ
- Ադամ Դրայվեր — դետեկտիվ Ֆլիպ Ցիմերման
- Լորա Հարիեր — Պատրիս Դյումա
- Տոֆեր Գրեյս — Դևիդ Դյուկ
- Քորի Հուակինս — Կվամե Տուրե
- Յասպեր Պյաակյոնեն — Ֆելիքս Քենդրիքսոն
- Փոլ Ուոլթեր Տրաուզեր — Ավեբգո
- Ռայան Էգգոլդ — Ուոլթեր Բրիչվեյ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 BlacKkKlansman — 2018.
- ↑ Filmstarts (գերմ.)
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Спайк Ли рассказал о ядерном чемоданчике президента США
- ↑ 6,0 6,1 Ron Stallworth, Police Sergeant, Chronicles His Experience As Undercover KKK Member
- ↑ Кристен Стюарт скинула туфли на красной дорожке в Каннах в знак протеста
- ↑ В Каннах открылся 71-й Международный кинофестиваль
- ↑ «Магазинные воришки» и «Черный Клановец»: Каннский фестиваль вручил награды
- ↑ «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES»
- ↑ Нежелательный гений
- ↑ Канны-2018. День 7: наркотрип Гаспара Ноэ и Спайк Ли против ку-клукс-клана
- ↑ Вышел трейлер черной комедии автора «Прочь» и Спайка Ли Хизер Хейр
- ↑ Rabinowitz David, Watchel Charlie (August 10, 2018)։ «'BlacKkKlansman' Writers On Handing 'Our Baby' to Spike Lee and Finding a Home for Their Screenplay Without an Agent»։ IndieWire։ Penske Business Media։ Վերցված է August 21, 2018
- ↑ Kit Borys (September 8, 2017)։ «'Black Klansman' KKK Thriller in the Works From Spike Lee, Jordan Peele (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Prometheus Global Media։ Վերցված է May 16, 2018
- ↑ D'Alessandro Anthony (October 25, 2017)։ «Adam Driver Joins Spike Lee's 'Black Klansman'»։ Deadline Hollywood։ Penske Business Media։ Վերցված է May 16, 2018
- ↑ McNary Dave (October 25, 2017)։ «Adam Driver Joins Spike Lee's 'Black Klansman' Thriller»։ Variety (Penske Business Media)։ Վերցված է November 20, 2017
- ↑ D'Alessandro Anthony (October 25, 2017)։ «Adam Driver Joins Spike Lee's 'Black Klansman'»։ Deadline Hollywood (Penske Business Media)։ Վերցված է November 20, 2017
- ↑ Busch Anita (October 31, 2017)։ «Topher Grace Joins Spike Lee's 'Black Klansman'»։ Deadline Hollywood (Penske Business Media)։ Վերցված է November 20, 2017
- ↑ Galuppo Mia (October 31, 2017)։ «Corey Hawkins Joins Spike Lee's 'Black Klansman' (Exclusive)»։ The Hollywood Reporter (Prometheus Global Media)։ Վերցված է November 20, 2017
- ↑ N'Duka Amanda (November 9, 2017)։ «'I, Tonya' Actor Paul Walter Hauser Joins Spike Lee's 'Black Klansman'»։ Deadline Hollywood (Penske Business Media)։ Վերցված է November 20, 2017
- ↑ Kroll Justin (November 16, 2017)։ «Spike Lee's 'Black Klansman' Adds 'Vikings' Actor Jasper Paakkonen (EXCLUSIVE)»։ Variety (Penske Business Media)։ Վերցված է November 20, 2017
- ↑ Busch Anita (November 17, 2017)։ «Ryan Eggold, Who Played Fan Favorite Tom Keen In 'The Blacklist,' Joins Spike Lee's 'Black Klansman'»։ Deadline Hollywood (Penske Business Media)։ Վերցված է November 20, 2017
- ↑ N'Duka Amanda, Hipes Patrick (December 4, 2017)։ «Pedro Pascal Joins Barry Jenkins' 'If Beale Street Could Talk'; Ashlie Atkinson Cast In 'Black Klansman'»։ Deadline Hollywood (Penske Business Media)։ Վերցված է May 14, 2018
- ↑ Barboza Craigh (November 20, 2017)։ «Spike Lee Talks 'Black Klansman' Movie and Why He Regrets the Rape Scene in 'She's Gotta Have It' Film»։ The Hollywood Reporter (Prometheus Global Media)։ Վերցված է November 20, 2017