Լողացող կանայք (նկար, Ռենուար)
«Լողացող կանայք» (ֆր.՝ Les Grandes Baigneuses, անգլ.՝ The Large Bathers կամ The Great Bathers), իմպրեսիոնիստական ոճի ֆրանսիացի կարկառուն գեղանկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1884 թ.–ից 1887 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 110 × 60 սմ[2]։ Կտավին երբեմն անվանում են ուղղակի «Լողացողները»[3]։ «Լողացող կանայք» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում (Փենսիլվանիա նահանգ, ԱՄՆ)։
Լողացող կանայք | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգյուստ Ռենուար |
տարի | 1884 |
բարձրություն | 1178,81 միլիմետր |
լայնություն | 1709,42 միլիմետր |
ստեղծման երկիր | Ֆրանսիա |
ժանր | կենցաղային ժանր, դիմապատկեր, մարդու ձևի գեղանկարչություն և նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան |
հավաքածու | Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան |
ներշնչված է | Ժան Գուժոն[1], Ֆրանսուա Ժիրարդոն[1], Նիկոլա Պուսեն[1] և Դոմինիկ Էնգր |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Great Bathers (1884-1887) by Pierre-Auguste Renoir in the Philadelphia Museum of Art Վիքիպահեստում |
Պատմություն և նկարագիր
խմբագրել«Լողացող կանայք» ստեղծագործությունն այսօր պահպանվում և հանրությանն է ցուցադրվում Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում։ Այստեղ կտավը տեղափոխվել է դեռևս 1963 թվականին, որպես Թայսոնների ընտանիքի հավաքածուի մի մաս (The Mr. and Mrs. Carroll S. Tyson, Jr. Collection). հավաքածուն ներառում էր իմպրեսիոնիստների ևս 22 աշխատանքներ[4][5]։
Կտավի առաջին պլանում Ռենուարը պատկերել է երեք հոլանի կանանց, որոնցից երկուսը գետափին են, իսկ մեկը կանգնած է ջրի մեջ։ Ըստ էության, ջրի մեջ կանգնած կինը պատրաստվում է մյուս երկուսին ցողել։ Կանանց ֆիգուրները հեղինակը շատ բնական և պարզորոշ է վրձնել. այն հույժ բնորոշ է Պիեռ-Օգյուստ Ռենուարի այդ տարիների վրձնին։ Այդ բնականությունը երբեմն անվանում են «չոր» կամ «էնգրյան» (ֆրանսիացի նկարիչ, 19-րդ դարի եվրոպական ակադեմիզմի խոշոր ներկայացուցիչ Դոմինիկ Էնգրի անունով)[6]։
«Լողացող կանայք» ստեղծագործությունում կեցվածք ընդունելու համար Ռենուարը հրավիրել է հետևյալ կանանց։ Ձախից առաջինը Ալինա Շարիգոն է (Aline Charigot), Ռենուարի ապագա կինը։ Նրանից աջ նստած կինը Սյուզաննա Վալադոնն է (Suzanne Valadon), ով հետագայում հայտնի նկարիչ դարձավ։
Պիեռ-Օգյուստ Ռենուարն այս կտավի վրա աշխատել է ավելի քան երեք տարի՝ մեծ թվով ուրվանկարներ և էսքիզբներ կատարելով։ «Լողացող կանայք» անձամբ հեղինակը համարում է միակ մոնումենտալ նկարը՝ հոլանի կանանցով՝ նկարված իմպրեսիոնիստի կողմից Էդուարդ Մանեի «Օլիմպիա» (1863) և Պոլ Սեզանի «Լողացող կանայք» կտավների արանքում ստեղծված[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.philamuseum.org/collections/permanent/59196.html
- ↑ «Pierre-Auguste Renoir — The Large Bathers, 1884—1887» (HTML). Philadelphia Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 06.06.2012-ին.
- ↑ Жиль Нере. Ренуар. — Taschen / Арт-Родник, 2009. — 440 с. — ISBN 978-5-404-00066-5
- ↑ «History: 1960—1970» (HTML). Philadelphia Museum of Art. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 07.06.2012-ին.
- ↑ «The Large Bathers, 1884-87 (oil on canvas)». The Bridgeman Art Library, www.bridgemanart.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 07.06.2012-ին.
- ↑ «Auguste Renoir, 1841—1919» (HTML). www.impressionniste.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 07.06.2012-ին.
- ↑ George Heard Hamilton. Painting and Sculpture in Europe, 1880—1940, Volume 29. — Yale University Press, 1993. — С. 28—29. — 621 с. — ISBN 978-0-300-05649-5
Արտաքին հղումներ
խմբագրել- The Large Bathers, 1884—1887, Pierre-Auguste Renoir, Google Art Project, www.googleartproject.com
- Renoir, The Large Bathers(անգլ.), Քան ակադեմիա — www.khanacademy.org
- Пьер Огюст Ренуар — Большие купальщицы, impressionism.su
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լողացող կանայք (նկար, Ռենուար) կատեգորիայում։ |