Լողացող կանայք (նկար, Սեզան)
«Լողացող կանայք» (ֆր.՝ Les Grandes Baigneuses), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Պոլ Սեզանի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1894 թ.–ից 1905 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 210,5 × 250,8 սմ։ «Լողացող կանայք» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում (Փենսիլվանիա նահանգ, ԱՄՆ)։ Կտավը համարվում է մոդեռնիզմի գլուխգործոց[3] և Սեզանի լավագույն ստեղծագործություններից մեկը[4]։
Լողացող կանայք | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Սեզան[1] |
տարի | 1900[1] |
բարձրություն | 210,5 սանտիմետր[1] |
լայնություն | 250,8 սանտիմետր[1] |
ուղղություն | Proto-Cubism? |
ժանր | կենցաղային ժանր և նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան[2] |
հավաքածու | Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան[1] |
քաղաք | Ֆիլադելֆիա |
սեփականատեր | Jean-Victor Pellerin? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Les Grandes Baigneuses Վիքիպահեստում |
Ակնարկ
խմբագրելՊոլ Սեզանը, հընթացս իր ստեղծագործական գործունեության, նկարել է «Լողացող կանանց» նկարների շարք։ Այս տարբերակը զանազանվում է ավելի վաղ ստեղծվածներից. այն շեղվում է ավանդական գեղանկաչությունից ու առավել բարդ է ընկալվում[5]։
Նկարագիր
խմբագրել«Լողացող կանայք» ստեղծագործությունում կտավի հեղինակը՝ Պոլ Սեզանը պատկերել է հոլանի կանանց աբստրակտ պատկերներ։ Վերջիններս տարբերվում են լարվածությամբ ու խիտ համաչափ հորինվածքով։ Կոմպոզիցիան հեղինակը կառուցել է եռանկյունաձև՝ այն ստեղծելով մարմիններից, ծառերից և գետից[6]։ Տեխնիկայի օգտագործումն առավել բնորոշ է նատյուրմորտների և բնատեսարանների պատկերմանը։ Այդ պատճառով «Լողացող կանայք» նկարն առաջացնում է ռեմինիսցենցիա Տիցիանի և Պիտեր Պաուլ Ռուբենսի աշխատանքների նկատմամբ[7]։ Արվեստի պատմաբանները այս կտավը երբեմն համեմատում են Պաբլո Պիկասոյի «Ավինյոնի աղջիկները» ստեղծագործության հետ[8][9]։
Պատմություն
խմբագրելՊոլ Սեզանն այս կտավի վրա աշխատել է շուրջ յոթ տարի, և 1906 թվականին, երբ մահացավ հեղինակը, կտավը մնաց անավարտ[10]։ 1937 թվականին 110 հազար ամերիկյան դոլարով «Լողացող կանայք» ստեղծագործությունը գնեց Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը Ջոզեֆ Ուայդեների հովանավորչությամբ ամերիկացի կոլեկցիոներ Լեո Շտայնից[11]։ Կտավի ձեռքբերումը հասարակության կողմից ողջունվեց, սակայն մամուլում նաև հակասական վերաբերմունք հայտնվեց։ Մասնավորապես, քննադատական հոդված տպագրվեց «The Philadelphia Record» թերթում, որտեղ նշվեց, թե Ֆիլադելֆիայի բնակիչների մոտավորապես 10 %-ը լոգարաններում չունի վաննա, և, այդ գումարը կարելի էր ծախսել առավել խելամիտ նպատակների համար[11]։ BBC Two հեռուստաալիքը Լողացող կանայք» ստեղծագործությունը դասել է «100 հայտնի նկարների» շարքին[12]։
Գրականություն
խմբագրել- Bernard Dorival, Cézanne, Paris, Tisné, 1948.
- Joachim Gasquet, Cézanne, Paris, Bernheim jeune, 1921 ; réédition Paris, Encre Marine, 2002.
- Michel Hoog, Cézanne, « puissant et solitaire », Paris, Gallimard, coll. « Découvertes Gallimard / Arts » ([[Liste des volumes de « Découvertes Gallimard » (1re partie)|Կաղապար:N°]]), 2011.
- Lionello Venturi, Cézanne, son art, son œuvre, Paris, Rosenberg, 1936.
- Ambroise Vollard, Cézanne, Paris, Vollard, 1914.
- Ambroise Vollard, En écoutant Cézanne, Degas, Renoir, Paris, Grasset, 1938 ; réédition, Paris, Grasset, 1994.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան — 1876.
- ↑ http://www.philamuseum.org/collections/permanent/104464.html
- ↑ Kimmelman, Michael (1996 թ․ հունիսի 9), ART VIEW;Cezanne, in All His Magnificent Mystery, New York Times, Վերցված է 2008 թ․ մարտի 7-ին
{{citation}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Riding, Alan (1995 թ․ հոկտեմբերի 24), Cezanne: The Hot New Artist of the 90's, New York Times, Վերցված է 2008 թ․ մարտի 7-ին
{{citation}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Walther, Ingo F. (2002), Masterpieces Of Western Art: A History Of Art In 900 Individual Studies, Taschen, էջ 512, ISBN 3-8228-1825-9
- ↑ Schapiro, Meyer (1988). Cézanne, New York: Harry N. Abrams, p. 44, 0-8109-1043-8.
- ↑ Bossy, Michel-Andre (2001), Artists, Writers, and Musicians: An Encyclopedia of People Who Changed the World, Greenwood Publishing Group, էջ 39, ISBN 1-57356-154-1
- ↑ Les Demoiselles D'Avignon: Picasso's influences in the creation of a masterwork, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 21-ին, Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին
- ↑ Turner, Jane (1996), Grove Dictionary of Art, Macmillan Publishers, էջ 372, ISBN 1-884446-00-0
- ↑ Murphy, Richard A (1968). The World of Cézanne. New York: Time-Life Books. էջ 114.
- ↑ 11,0 11,1 Cezanne, Cezanne, Time, 1937 թ․ նոյեմբերի 29, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին, Վերցված է 2008 թ․ մարտի 6-ին
{{citation}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ I Am a Timid Man, Time, 1952 թ․ փետրվարի 4, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին, Վերցված է 2008 թ․ մարտի 7-ին
{{citation}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)