Սյուզաննա Վալադոն

ֆրանսիացի նկարչուհի և բնորդուհի

Սյուզաննա Վալադոն կամ Սյուզան Վալանդոն (ֆր.՝ Suzanne Valadon, ծնունդով՝ Մարի Կլեմենտին Վալադ (Marie-Clémentine Valade), սեպտեմբերի 23, 1865(1865-09-23)[2][3][4][…], Բեսին սյուր Գարտամպ[5] - ապրիլի 7, 1938(1938-04-07)[2][3][4][…], Փարիզ[6]), ֆրանսիացի նկարչուհի։ Առաջին կին նկարչուհին է, որը դարձել է ֆրանսիական նկարիչների միության անդամ (Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն, 1894)։ Հայտնի է նաև որպես բնորդուհի և Մորիս Ուտրիլլոյի մայր։

Սյուզաննա Վալադոն
ֆր.՝ Suzanne Valadon
Suzanne Valadon. Portrait au chapeau, photographie, vers 1885. Ville de Paris Bibliothèque Marguerite Durand (BMD).jpg
ԿեղծանունSuzanne Moussis[1] և Suzanne Utter[1]
Ծնվել էսեպտեմբերի 23, 1865(1865-09-23)[2][3][4][…]
ԾննդավայրԲեսին սյուր Գարտամպ[5]
Վախճանվել էապրիլի 7, 1938(1938-04-07)[2][3][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[6]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա[7]
Մասնագիտություննկարչուհի, բնորդ, մոդել և նկարիչ
ՈճՊոստիմպրեսիոնիզմ և սիմվոլիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԴերձակը և Ընտանեկան դիմանկար
ԱշակերտներՄորիս Ուտրիլլո
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ազգային ընկերություն
ԱմուսինԱնդրե Ուտեր[8]
Համատեղ ապրողԷրիկ Սատի[9], Miquel Utrillo?[9] և Անդրե Ուտեր[8]
ԶավակներՄորիս Ուտրիլլո
Suzanne Valadon Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մայրը լվացարարուհի էր և ամուսնացած չէր։ Սյուզաննան մանկուց լավ նկարել է։ 15 տարեկանում դարձել է կրկեսի ակրոբատ, բայց մեկ տարի անց, վնասվածքի պատճառով թողել է կրկեսը։ Սկսել է բնորդուհի աշխատել բազմաթիվ հայտնի նկարիչների մոտ։ Նրան նկարել են Պյուվի դե Շավանը, Օգյուստ Ռենուարը, Տուլուզ Լոտրեկը, Էդգար Դեգան։ Ունեցել է սիրային կապեր նրանցից ոմանց հետ։ Նրանցից սովորել և հմտացել է նկարչական տարբեր տեխնիկաներում։ Երկար ժամանակ իր նկարները ոչ-ոքի ցույց չի տվել։ 1883 թվականին ունեցել է որդի (Մորիս Ուտրիլլո), որի հայրությունը հստակեցված չէ։ Ուտրիլլո ազգանունը տվել է տղային որդեգրող հայրը, ծննդից ութ տարի անց։

Սյուզաննայի նկարները առաջինը տեսել է Տուլուզ Լոտրեկը, իսկ հետո Դեգան բարձր է գնահատել գծի մաքրությունը և խրախուսել Սյուզաննայի նկարչական փորձերը։ Վալադոնը ի տարբերություն իր ժամանակակիցների կարողացել է կյանքի ընթացքում հասնել ճանաչման և ֆինանսական հաջողության։


ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել