Լոլիտա Մարկի Միլյավսկայա (ծնված Գորելիկ, ուկր. Лоліта Марківна Мілявська, նոյեմբերի 14, 1963(1963-11-14)[5], Մուկաչևո, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական էստրադային երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, ռեժիսոր։ Հեռուստատեսային «ՏԵՖԻ 2007» ազգային մրցանակի դափնեկիր՝ «Թոք-շոուի վարող» անվանակարգում, Առաջին Ալիքի «Լոլիտա։ Առանց կոմպլեքսների» թոք-շոուի համար։

Լոլիտա Միլյավսկայա
Լոլիտա Միլյավսկայան «Ինտեր» հեռուստաալիքի տարեդարձին 2011 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունЛоли́та Ма́рковна Миля́вская
Ի ծնե անունԼոլիտա Մարկի Գորելիկ
Лоліта Марківна Мілявська
Ծնվել էնոյեմբերի 14, 1967 թվական
Մուկաչևո, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Երկիր
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ, ռոմանս
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, ռեժիսոր
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
Գործունեություն1979 թվական - այժմ
ԼեյբլՄոնոլիտ Ռեկորդս
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ (1985)[1]
ԱնդամակցությունCabaret-duet "Academy"?
ԿապվածԱլեքսանդր Ցեկալո, Quest Pistols, Ալեքսանդր Մարշալ
Ամուսինանհայտ, անհայտ, Ալեքսանդր Ցեկալո, անհայտ և անհայտ
Պարգևներ
Կայքlolita.su
Ստորագրություն
Ստորագրություն
 Lolita Milyavskaya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1963-1986 թվականներ. Մանկություն և պատանեկություն խմբագրել

Ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 14-ին Ուկրաինական ԽՍՀԱնդրկարպատյան մարզի Մուկաչևո քաղաքում։ Մայրը՝ Ալլա Դմիտրիի Նիկիֆորովան (ծնվել է 1942-1943 թվականին[6]), եղել է երգչուհի «Մարի Ջազ-Բենդում»[6][7], իսկ նրա հայրը՝ Մարկ Լվովիչ Գորելիկը (մահացել է[6]), նրա համերգների վարողներն էր[8] և նրա պրոդյուսերը (այն ժամանակ ադմինիստրատիվ տնօրեն), նվագախմբի խմբավար[7][9]։ Հայրական կողմի պապը՝ Լև Գորելիկ։ 1964 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Բերեգովո, որտեղ նախկինում գավառապետ էր հանդիսանում նրա պապը՝ Դմիտրի Անդրեյի Նիկիֆորովը, այնտեղ էր Լոլիտան հաճախում է առաջին դասարան։ Ծնողները հաճախ էին շրջագայությունների լինում և այդ պատճառով 1969 թվականին Լոլիտային ուղարկում են Լվով՝ պապիկի՝ Դմիտրի Անդրեևիչի և տատիկի՝ Ալեքսանդրա Երմոլաևնայի մոտ դաստիարակություն։ 1972 թջվականին Լոլիտայի ծնողները ամուսնալուծվում են։ Մայրը Լոլիտային շրջագայությունների է վերցնում, որտեղ էլ նա 1972 թվականինց սկսում է երգել՝ դպրոցից ազատ ժամանակ։ Լոլիտան Լվովում ապրում է մինչև 1973 թվականը, հաճախում էր Լվովի № 35 դպրոցը։ Երբ նա 10 տարեկան էր, մահանում է նրա տատիկը և նա տեղափոխվում է Կիև[9]։ 1974 թվականին մայրը նրա ծանոթացնում է երիտասարդ սկսնակ երգչուհի Իրինա Պոնարովսկայայի հետ (նա մեծ էր Լոլիտայից 10 տարով)՝ «Երգող կիթառներ» (ВИА «Поющие гитары») համույթից։ Պոնարավսկայան նրան վերցնում է իր մոտ, որպես ձայնակցող, Լոլիտան Իրինայի հետ ելույթ է ունենում ամառային արձակուրդներին, մինչև դպրոցն ավարտելը[8]։ 1981 թվականին Լոլիտան փաստաթղթերը ներկայացնում է Մոսկվայի Մշակույթի ինստիտուտի Տամբովի մասնաճյուղ՝ «կուլտմասսայական հանդիսությունների և տոնակատարությունների ռեժիսուրա» մասնագիտությամբ (Անատոլի Իվանովիչ Սերկովի կուրս)։ Ուսանողուհի Միլյավսկայայի դիպլոմային աշխատանքն է հանդիսանում Մետերլինկի «Սուրբ Անտոնիայի հրաշքը»[10]։ Ինստիտուտում Լոլիտան ծանոթանում է համակուրսեցի Ալեքսանդր Բալյաևի հետ, որը հետագայում դառնում է նրա առաջին ամուսինը[9]։ 1985 թվականին նա ավարտում է ինստիտուտը։ Տամբովից նա տեղափոխվում է Օդեսսա, այնտեղ թատրոնում խաղում էր նրա ամուսին Ալեքսանդր Բելյաևը։ Աշխատել է Օդեսսայի ֆիլհարմոնիայում, ծանոթանում է Ալեքսանդր Ցեկալոյի հետ և տեղափոխվում Մոսկվա։ Որպեսզի գրանցվի Մոսկվայում, կեղծ ամուսնւթյուն է գրանցում Վիտալի Միլյավսկու հետ։ Միասին նրանք չեն ապրում։

Կաբարե-դուետ «Ակադեմիա» խմբագրել

1985 թվականին Ալեքսանդր Ցեկալոյի և Լոլիտա Միլավսկայայի կողմից ստեղծվում է «Ակադեմիա» Կաբարե-դուետ փոփ խումբը։ Զույգը մեծ հանրաճանաչություն է վայելում մինչև 1990-ական թվականների վերջը։ Խմբում աշխատելու ժամանակ Լոլիտան ձայնագրում է մի քանի ալբոմներ և տալիս է անշլագային համերգներ ԱՊՀ-ի երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։

1993 թվականին մոսկովյան հեռուստաալիքում ստեղծվում է «TV-պիցցա» («TV-пицца») հաղորդումը, որում Ցեկալոն և Միլյավսկայան հանդես են գալիս որպես հաղորդավարներ։

1995 թվականի վերջից Միլյավսկայան և Ցեկալոն դառնում են «Առավոյան փոստարկղ» («Утренняя почта», ОРТ) հառուստահաղորդման հաղորդման հաղորդավարներ, 1997 թվականից վարում են «Բարի լույս, Երկիր» («Доброе утро, страна!», РТР) հաղորդումը։ Ավեզի քան տաս տարի Լոլիտան ելույթ է ունենում ամուսնու՝ Ալեքսանդր Ցեկալոյի հետ միասին։ Սակայն «անհաշտ տարաձայնությունները» վերջիվերջո հանգեցնում են նրանց բաժանման։ Ամուսնալուծությունից մի քանի ամիս անց Լոլիտան ունենում է դուստր՝ Եվա։

Մասնակցությունէ ունենում «Хопёр-Инвест» ֆիրմայի գովազդային հոլովակների նկարահանումներին, որը հետագայում սնանկանում է։

2000-2009 թվականներ։ Մենակատարային կարիերա խմբագրել

2000 թվականի գարնանից Լոլիտան սկսոմ է հանդես զբաղվել մենակատարային կարերայով և թողարկում է «Ծաղիկներ» («Цветочки») երգը։ 2001 թվականի հունվարին լույս է տեսնում համանուն ալբոմը, որը վաճառվում է 50.000 տպաքանակով։ Երկուս ու կես տարի անց Լոլիտան թողարկում է «Ամուսնալուծված կնոջ շոու» («Шоу разведённой женщины», РТР) երկրորդ ալբոմը և ծրավիրը։ Վաճառքի առումով ալբոմը գերազանցում է 300.000 տպաքանակը։ 2002 թվականի հոկտեմբերի 4-ից նա խաղում է Մատրոնա «Մամա» Մորտոնին «Չիկագո» մյուզիքլում՝ Էստրադայի թատրոնի բեմում։ 2002 թվականի փետրվարին նկարահանվում է «Փլեյբոյ» («Playboy») ամսագրի համար ֆոտոսեսիայում (շարքը նվիրված է «Չիկագո» մյուզիքլին)։

2005-2007 թվականներին վարում է «Առանց կոմպլեքսների» ծրագիրը։ Նույն, 2005 թվականին, թողարկվում է երգչուհու երրորդ՝ «Ֆորմատ» («Формат») ալբոմը, որը վաճառվում է 700.000 տպաքանակով։ 2008 թվականի սեպտեմբերին դառնում է ՆՏՎ հեռուստաալիքի «Սուպերսթար 2008» հեռուստանախագծի շարունակության հաղորդավարուհին։

2007 թվականին Լոլիտան թողարկում է միանգամից երկու ալբոմ՝ «Ոչֆորմատ» («Неформат») և «Կողմնորոշումը հյուսիս» («Ориентация север») և «Պարզվում է, Դուք իմ թուլությունն եք» («Оказалось, Вы моя слабость») սինգլը։

2008 թվականին լույս է տեսնում Լոլիտայի «Ֆետիշ» («Фетиш») ալբոմը։ Գրաքննությունը երգչուհու նոր ստեղծագործությունը թույլ չի տալիս՝ ալբոմի համար իրականացված հատուկ էրոտիկ ֆոտոսեսիայի պատճառով։ Դրված սահմանփակումների պատճառով Լոլիտան թողարկում է ալբոմի հատուկ հրատարակությունը։ Նոր ձայնասկավառակի մեջ են ներառվում է տասներկու երգ, այդ թվում արդեն հանրաճանաչ դարձած «Հաջողություն, Զենք» («Прощай, оружие!») երգը՝ գրված Ելենա Կիպերի կողմից։ «Իմ նոր ալբոմը նույնպես սիրո մասին է, բարձր բանաստեղծական արվեստով, որը համակցվում է շատ մոդայիկ երաժշտական ոճերով։ Ինձ չեն հետաքրքրում մոդայիկ ուղղությունները, ես երգում եմ միայն այն, որը հոգեհարազատ է իմ ոգուն, տվյալ դեպքում դա մոդայիկ երաժշտության և բարձր արվեստի լավ համակցությունն է», - պատմում է Լոլիտան «Ֆետիշ» ալբոմի մասին։

2009 թվական - ներկայիս ժամանակներ խմբագրել

2009 թվականին երգչուհին թողարկում է «Պայթուցիչ» («Запавшее») հիթերի հավաքածուն, որը իր մեջ է ներառնում «Կանգնեցրեք Երկիրը» նոր սինգլը, որը մեծամասնությունը գնահատում են որպես համասեռամոլների և միասեռամոլների հիմն։ 2011 թվականին Լոլիտան դառնում է «Ֆակտոր Ա»-ի («Фактор А»)՝ բրիտանական «The X Factor»-ի ռուսական տարբերակի ժյուրիի անդամ՝ տաղանդների երաժշտական շոու, որի հիմնական նպատակն է մասնակիցների մեջ փնտրելու և զարգացնելու երաժշտական տաղանդը։

2012 թվականի փետրվարին ՆՏՎ հեռուստաալիքի եթերում կայանում է «Տիկին Նախագահ» («Госпожа Президент») բենեֆիսը։ Լոլիտան որոշում է երևակայել և իրեն ներկայացնել որպես երկրի նախագահի թեկնածու։ Երգչուհուն ենթարկում են մասնագիտական պիտանիության ստուգման, ծանոթացնում են ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաների հետ, իսկ որպես նախընտրական քարոզչություն հնչում են Լոլիտայի լավագույն երգերը։ Նույն թվականին երգչուհին դառնում է «Ռոսսիա-1» («Россия-1») հեռուստաալիքի հանրաճանաչ «Շաբաթօրյա երեկո» հեռուստահաղորդման վարող՝ Նիկոլայ Բասկովի և Անդրեյ Դանիլկոյի (Վերկա Սերդյուչկա) հետ միասին։ 2012 թվականի օգոստոսի 30-ին, Crimea Music Fest Մտիջազգային երաժշտական երկրորդ փառատոնում, Լոլիտան ներկայացնում է երիտասարդ ուկրաինացի երգիչ Ալեքսանդր Օնոֆրիյչուկին, որը հաղթում է կատարողների երաժշտական մրցույթում։

Ըստ Forbes-ի վարկածի, 2013 թվականին Լոլիտան մտնում է ռուսական ամենահարուստ երաժիշիտների քսանյակի մեջ։ 2014 թվականի մարտին տեղի է ունենում «Անատոմիա» («Анатомия») (Գ. Տիտով - Ն. Կասիմցևա) երգի հեսահոլովակի պրեմիերան։ 2014 թվականի օգոստոսին տեղի է ունենում «Սքոթչի վրա» («На скотч») (Ե. Բարդաչենկո - Ա. Բելյաև) երգի տեսահոլովակի պրեմիերան։ 2014 թվականի նոյեմբերի 17-ին տեղի է ունենում Լոլիտայի «Անատոմիա» ալբոմի լույս ընծայումը։

Հայացքներ խմբագրել

Երկար տարիների ընթացքում Լոլիտան հանդես է գալիս համասեռամոլ և միասեռամոլ խմբակցությունների աջակցման մասին։ Երգչուհին բազմիցս համերգներ է տվել գեյ-ակումբներում[11][12], հանդես է եկել հոմոֆոբիայի և սեռական փոքրամասնությունների այլ խտրականությունների դեմ, մասնակցություն է ունեցել հեռուստատեսային հաղորդումներում[13][14] և պրես-կոնֆերենցիաներում[15]՝ նվիրված այդ խնդիրներին։ 2013 թվականին Լոլիտան մասնակցություն է ունենում «Ժամանակն է ասելու» («Самое время сказать!») շարժմանը՝ Հոմոֆոբիայի դեմ շաբաթվա շրջանակներում։ Նախագծի համար նկարահանված տեսահոլովակում նա քննադատում է «համասեռամոլութան պրոպագանդայի» անգելման օրենքի նախագիծը, մատնանշում է ազգային տրամադրությունների աճի վտանգը և կոչ է անում համասեռամոլներին և միասեռամոլներին միավորվելու ֆաշիզմի դեմ պայքարում[16][17]։

Մասնակցություն է ունեցել Բորիս Ելցինի (1996 թվական)[18], Վիկտոր Յանուկովիչի (2004 թվական)[19], Ալեքսանդր Լուկաշենկոյի (2006 թվական)[20] նախընտրական արշավներին։ 2013 թվականին բացասական է գնահատել Ուկրաինայի եվրոինտեգրման հեռանկարը, նախապատվությունը տալով Ռուսաստանի հետ միությանը[21]։ Արտահայտվել է Ղրիմի միավորման օգտին, նշելով, որ իրավիճակում չի տեսնում Ռուսաստանի Դաշնության կողմից ճնշում և քննադատում է Եվրամիության սանկցիաները[22]։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տրված հարցազրույցում, 2014 թվականի ամռանը, Վլադիմիր Պուտինին անվանում է «հանճար», իսկ Բարաք Օբամային՝ «ապուշ» և «տհաս»[23][24]։ Քննադատորեն է արտահայտվել Ալեքսեյ Նավալնու և ընդհանուր առմամբ ռուսական ընդիմության գործունեությանը[25]։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին ամուսին(1985 թվական) - Ալեքսանդր Բելյաև, դերասան, Լոլիտայի համակուրսեցի։
  • Երկրորդ ամուսին (1986 թվական) - Վիտալի Միլյավսկի[26]։ Ըստ Լոլինտայի խոսքերի, ամուսնությունը կեղծ էր։
  • Երրորդ ամուսին (1987-1999 թվականներ) - Ալեքսանդր Ցեկալո (ծնվել է 1961 թվականի մարտի 22-ին), շոումեն։ Ամուսնությունը տևել է 12 տարի[27]։
    • Դուստր - Եվա (ծնվել է 1999 թվականին), ապրում է տատիկի հետ, Կիևում[6]։
  • Չորրորդ ամուսին (19 հունիսի 2004-2009 թվականներ) - Ալեքսանդր Զարուբին (ծնվել է 1968 թվականի մայիսի 6-ին), գործարար[28]։
  • Հինգերորդ ամուսին (20 մարտի 2010 թվական[29] - ներկա ժամանակ) - Դմիտրի Իվանով (ծնվել է 1975 թվականին), թենիսիստ (Ռուսաստանի յոթերորդ ռակետ[30]), սկվոշ խաղի և ֆիտնեսի մարզիչ[31]։

Սկավառակագրություն խմբագրել

Կաբարե-դուետ «Ակադեմիա»-յի կազմում խմբագրել

  1. «Փոքրիկ հեղաշրջում» («Маленький переворот») (1992, 1995 թվականներ)
  2. «Ոչպարահանդեսային պարեր» («Небальные танцы») (1994 թվական)
  3. «Ցանկանում ես, բայց լռում» («Хочешь, но молчишь») (1995 թվական)
  4. «Հարսանիք» («Свадьба») (1997 թվական)
  5. «Մատնահետքեր» («Отпечатки пальчиков») (1998 թվական)
  6. «Տու-Տու-Տու, Նա-Նա-Նա» («Ту-Ту-Ту, На-На-На») (1999 թվական)

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  1. «Ծաղիկներ» («Цветочки») (2000 թվական)
  2. «Ամուսնալուծված կնոջ շոու» («Шоу разведённой женщины») (2003 թվական)
  3. «Ֆորմատ» («Формат») (2005 թվական)
  4. «Ոչֆորմատ» («Неформат») (2007 թվական)
  5. «Կողմնորոշումը հյուսիս» («Ориентация Север») (2007 թվական)
  6. «Ֆետիշ» («Фетиш») (2008 թվական)
  7. «Անատոմիա» («Анатомия») (2014 թվական)

DVD ալբոմներ խմբագրել

  1. «Ամուսնալուծված կնոջ շոու» («Шоу разведённой женщины») - 2005 թվական
  2. «Ես 41 եմ… Իսկ ո՞վ կտա» («Мне 41… А кто даст?») - 2007 թվական

Հավաքածուներ խմբագրել

  1. «Պայթուցիչ» («Запавшее») - 2009 թվական
  2. «Մեծ հավաքածու» («Grand Collection») - 2010 թվական

Սաունդտրեկներ ֆիլմերի և սերիալների համար խմբագրել

  1. 2004 թվական - «Не бей копытом» - երեք երգերի կրկնօրինակում
  2. 2005 թվական - «Попса» - Դատապարտված սիրո
  3. 2007 թվական - «Татьянин день» - Երկու սեր (Ալեքսանդր Մարշալի հետ)
  4. 2009 թվական - «Весельчаки» - Կանգնեցրեք Երկիրը

Տեսահոլովակներ խմբագրել

Կաբարե-դուետ «Ակադեմիա»-յի կազմում խմբագրել

  1. 1992 թվական - «Տոմա» («Тома»)
  2. 1994 թվական - «Բադեն-Բադեն» («Баден-Баден»)
  3. 1995 թվական - «Գարեջրի շուրջ» («За пивом»)
  4. 1996 թվական - «Ես նեղացել եմ» («Я обиделась»)
  5. 1998 թվական - «Տու-Տու-Տու» («Ту-Ту-Ту»)
  6. 1999 թվական - «Փոքրիկը» («Маленький»)

Մենակատարային խմբագրել

  1. 1995 թվական - «Հոնդուրաս» («Гондурас») (Արկադի Արկանովի հետ)
  2. 2000 թվական - «Երգ կանացի ընկերության մասին» («Песня о женской дружбе») (Ալյոնա Ապինայի հետ համատեղ) (ռեժիսոր - Սերգեյ Բաժենով)
  3. 2000 թվական - «Ծաղիկներ» («Цветочки») (ռեժիսոր - Ալեքսանդր Կալվարսկի, օպերատոր - Մաքսիմ Օսադչի)
  4. 2001 թվական - «Հեռացիր» («Отвали») (ռեժիսոր - Ալեքսանդր Կալվարսկի)
  5. 2001 թվական - «Կորածը» («Пропащая»)
  6. 2002 թվական - «Մարմնի երաժշտություն» («Музыка тела») (ռեժիսոր - Ալեքսանդր Կալվարսկի)
  7. 2002 թվական - «Վենետիկ» («Венеция»)
  8. 2002 թվական - «Տեսք ենք տալիս» («Делаем вид»)
  9. 2003 թվական - «Շրթներկ» («Помада») (ռեժիսոր - Օլեգ Գուսև, օպերատոր - Մաքսիմ Օսադչի)
  10. 2004 թվական - «Մաչո» («Мачо») (ռեժիսոր - Օլեգ Գուսև, օպերատոր - Մաքսիմ Օսադչի)
  11. 2007 թվական - «Կողմնորոշումը հյուսիս» («Ориентация Север»)
  12. 2008 թվական - «Հաջողություն, Զենք» («Прощай, оружие!»)
  13. 2009 թվական - «Կանգնեցրեք Երկիրը» («Остановите Землю»)
  14. 2010 թվական - «Գնա և տես» («Иди и смотри») (Յու. Ա. Դոնսկայա)
  15. 2011 թվական - «Ժամացույցներ» («Часы») (ռեժիսոր - Ասլան Ահմադով)
  16. 2011 թվական - «Դու նիհարել ես» («Ты похудела») (Quest Pistols-ի հետ համատեղ) (ռեժիսոր - Յուրի Բարդաշ)
  17. 2014 թվական - «Անատոմիա» («Анатомия») (ռեժիսոր - Ասլան Ահմադով)
  18. 2014 թվական - «Սքոթչի վրա» («На скотч») (ռեժիսոր - Կիպեր, Ելենա Վլադիմիրովնա)

Ֆիլմագրություն խմբագրել

Դերեր կինոյում խմբագրել

  • 1991 թվական - «Ստվեր կամ գուցե ամեն ինչ կանցնի» («Тень, или Может быть, всё обойдётся») - առողջարանի բուժվող
  • 1995 թվական - ««Մասկի շոու» կաբարե» («Кабаре «Маски-Шоу»») - կամեո կաբարե-դուետ «Ակադեմիա»-յի կազմում
  • 1996 թվական - «Երկարաքթերի շոու» («Шоу долгоносиков»)
  • 1996 թվական - «Ռուսական հետախուզության արքաները» («Короли российского сыска»)
  • 1996 թվական - «Մահանալ երջանկությունից և սիրուց» («Умереть от счастья и любви»)
  • 1997 թվական - «Հին երգեր գլխավորի մասին-3» («Старые песни о главном-3») - գերմանացի դեսպան «Moskau» Ալեքսանդր Ցեկալոյի հետ
  • 2000 թվական - «Հին երգեր գլխավորի մասին։ Հետգրություն» («Старые песни о главном. Постскриптум») («Felicita» Օլեգ Գազմանովի հետ զուգերգով)
  • 2001 թվական - «Երեկոներ Դիկանկի -Սոլոխա ագարակի մոտ» («Вечера на хуторе близ Диканьки - Солоха»)
  • 2002 թվական - «Մոխրոտիկ-Խորթ մայր» («Золушка - мачеха»)
  • 2003 թվական - «Խելագար օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» («Безумный день или женитьба Фигаро») - կոմսուհի Ռոզինա
  • 2005 թվական - «Պոպսա» («Попса») - Իրինա Պեպելյաևա («Պեպպի»), տարօրինակ երգչուհի
  • 2005 թվական - «Սա դեռ ծաղիկներն են» («Это всё цветочки»)
  • 2007 թվական - «Ծուռ հայելիների թագավորություն» («Королевство кривых зеркал») - թագուհի Անիդագ
  • 2007 թվական - «Արյունալի Մերի» («Кровавая Мэри»)
  • 2007 թվական - «Շատ ամանորյա կինո կամ Գիշերը թանգարանում» («Очень новогоднее кино, или Ночь в музее») (ուկր. Дуже новорiчне кiно)
  • 2007 թվական - «Տատյանայի օր» («Татьянин день») - կամեո
  • 2008 թվական - «Ոսկե ձկնիկ» («Золотая рыбка») - լավ վարքագծի ուսուցչուհի
  • 2008 թվական - «Ռադիոյի օր» («День радио») - Էմանուիլ Գեդեոնովիչի ուղեկցուհու ձայնը
  • 2010 թվական - «Մորոզկո» («Морозко») - կամեո
  • 2011 թվական - The Тёлки
  • 2011 թվական - «Ալադդինի նոր արկածները» («Новые приключения Аладдина») - ավազակների առաջնորդ
  • 2012 թվական - «Պետրովիչ» («Петрович») - Վիկտորիա Լանսկայա
  • 2012 թվական - «Կարմիր գլխարկ» («Красная Шапочка») - Կարմիր գլխարկի մայրը

Ներկայացումներ, հեռուստատեսային նախագծեր, շոու-ծրագրեր խմբագրել

 
Լոլիտան «Ուկրաինայի ձայն» շոուի ժամանակ
  • 1992 թվական- Հեռուստանախագիծ «Օստանկինոյի հիթ-շքերթ»։ Հաղորդավար Ալեքսանդր Ցեկալոյի հետ։
  • 1993 թվական - Հեռուստանախագիծ «TV-պիցցա»։ Հաղորդավար Ալեքսանդր Ցեկալոյի հետ։
  • 1995 թվական - Հեռուստանախագիծ «Առավոտյան փոստարկղ» ОРТ-ում։ Հաղորդավար Ալեքսանդր Ցեկալոյի հետ։
  • 1997 թվական - Հեռուստանախագիծ «Բարի առավոտ, Երկիր» РТР-ում։ Հաղորդավար Ալեքսանդր Ցեկալոյի հետ։
  • 1997 թվական - Հեռուստանախագիծ «Բարի առավոտ, Երկիր»։
  • 1997 թվական - Համերգ «Անակնկալ Ալլայից»։ «Ես երազում տեսնում եմ քեզ» երգը։
  • 1997 թվական - Համերգ «Կանչիր ինձ քեզ հետ։ Տ. Սնեժինայի հիշատակին»։ «Տուն բարձր լեռան վրա» երգը։
  • 1997 թվական - Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկո։ Հաղորդավարուհի, ռեժիսոր։
  • 1998 թվական - Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկո։ Հաղորդավարուհի, ռեժիսոր։
  • 1999 թվական - Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկո։ Հաղորդավարուհի, ռեժիսոր։
  • 2000 թվական - «Ալլա Պուգաչովայի Ամանորյա հանդիպումներ»
  • 2002 թվական հոկտեմբերի 4 - Մյուզիքլ «Չիկագո» (պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորով) - «Մամա» Մորտոն, բանտի վերակացու։
  • 2002-2007 թվականներ - Հեռուստանախագիծ «Աստղերի ֆաբրիկա»։ Հրավիրված հյուր։
  • 2003 թվական - Մենակատարային շոու ծրագիր «Ամուսնալուծված կնոջ շոու»։
  • 2003 թվական հոկտեմբերի 24 - «Ռետինե արքայազն» ներկայացում (ըստ «Ֆիլոնմանակող» պիեսի։ Ռեժիսոր - Նինա Չուսովա, պրոդյուսեր Պավել Կապլևիչ) - բիզնես-տիկին։
  • 2004 թվական նոյեմբերի 13 - Մենակատարային շոու ծրագիր «Ես 41 եմ… Իսկ ո՞վ կտա»։
  • 2005 թվական օգոստոսի 29 - Հեռուստանախագիծ «Առանց կոմպլեքսների» Առաջին ալիքում։ Հաղորդավարուհի։
  • 2006 թվական - Հեռուստանախագիծ «Երկու աստղ» (առաջին եթերաշրջան) Առաջին ալիքում։ Հաղորդավար Ալեքսանդր Ցեկալոյի հետ։
  • 2008 թվական - Հեռուստանախագիծ «Սուպերսթար-2008» ՆՏՎ-ում։ Հաղորդավարուհի։
  • 2008 թվական նոյեմբերի 30 - Մենակատարային շոու ծրագիր «Մեկ երկար մեծ երգ…»:
  • 2008 թվական նոյեմբերի 30 - Հեռուստանախագիծ «Պրոժեկտորպերիսհիլթոն» Առաջին ալիքում։ Հրավիրված հյուր։
  • 2008-2011 թվականներ - Հեռուստանախագիծ «Фабрика зірок» (Ուկրաինա)։ Եթերաշրջան 2,3,4։ Հրավիրված հյուր։
  • 2010 թվական - Հեռուստահաղորդում «Ռուսական շոու բիզնեսի պատմություն» СТС-ում։ Թողարկումներից մեկի հերոսուհի։
  • 2010 թվական հոկտեմբերի 23 - Հեռուստանախագիծ «ՆՏՎ-ի երաժշտական ռինգ»։ Առաջին ծրագրի մասնակից, «Սերգեյ Պենկինն ընդդեմ Լոլիտա Միլյավսկայայի» երաժշտական մենամարտ։
  • 2011 թվական - Հեռուստանախագիծ «Ֆակտոր Ա»։ Ժյուրիի անդամ, Ռոման Եմելյանովի, Բորիս Կրասնովի և Իգոր Նիկոլաև հետ միասին։
  • 2011 թվական - Հեռուստանախագիծ «Ազգային աստղ-4»։ Ժյուրիի անդամ, Անաստասիա Զավորոտնյուկի և Վլադիմիր Բիստրյակովի հետ միասին։
  • 2011 թվական - Հեռուստանախագիծ «Երկրի ձայն (Ուկրաինա)»։ Եթերաշրջան 1։ Հրավիրված հյուր։
  • 2012 թվական - Հեռուստանախագիծ «Երկու աստղ»։ Ժյուրիի անդամ, Միխաիլ Բոյարսկու, Իգոր Մատվիենկոյի և Վալենտին Յուդաշկինի հետ միասին։
  • 2012 թվական փետրվարի 17 - Բենեֆիս «Լոլիտա։ Տիկին Նախագահ» (ՆՏՎ-ի հատուկ նախագիծ)։
  • 2012 թվական - Հեռուստանախագիծ «Ֆակտոր Ա»։ Ժյուրիի անդամ, Ռոման Եմելյանովի և Իգոր Նիկոլաև հետ միասին։
  • 2012 թվական - Հեռուստահաղորդում «Շաբաթօրյա երեկո»։ Ծրագրի հաղորդավարուհի Նիկոլայ Բասկովի և Անդրեյ Դանիլկոյի (Վերկա Սերդյուչկա) հետ միասին։
  • 2013 թվական - Հեռուստանախագիծ «Ֆակտոր Ա»։ Ժյուրիի անդամ։
  • 2013 թվական - Հեռուստա-շոու «Ժամանակի մեքենա» ICTV-ում։ Աստղային փորձագետ։
  • 2014 թվական - Շոու «ՀԻԹ» Ռոսսիա-1-ում։ Նախագծի մասնակից։
  • 2014 թվական - «Արտիստ»։ Ժյուրիի անդամ։

Ճանաչում խմբագրել

Հասարակական պարգևներ և մրցանակներ խմբագրել

 
Լոլիտա Միլյավսկայան «Ժամանակի մեքենա» շոուի ժամանակ
  • 1992 թվական - «Օստանկինոյի հիթ-շքերթ» «Տոմա» երգի համար (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
  • 1993 թվական - «Տարվա երգ» «Օյ-Օյ-Օյ» երգի համար (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
  • 1994 թվական - «Տարվա երգ» «Ծաղիկներ» երգի համար (Վ. Օկորոկով)
  • 1995 թվական - «Տարվա երգ» «Դոգգի» երգի համար (Ա. Ցեկալո - Լ. Միլյավսկայա)
  • 1996 թվական - «Տարվա երգ» «Վարակ» երգի համար (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
  • 1996 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Վարակ» երգի համար (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
  • 1997 թվական - «Տարվա երգ» «Ես նեղացել եմ» երգի համար (Ի. Կորնելյուկ - Ռ. Լիսից)
  • 1997 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Ես նեղացել եմ» երգի համար (Ի. Կորնելյուկ - Ռ. Լիսից)
  • 1998 թվական - «Տարվա երգ» «Տու-Տու-Տու» երգի համար (Ս. Ռուսսկիխ) (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
  • 1998 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Տու-Տու-Տու» երգի համար (Ս. Ռուսսկիխ) (զուգերգ Ալեքսանդր Ցեկալոյի հետ)
  • 1998 թվական - «Տարվա երգ» «Փոքրիկը» երգի համար (Ա. Ռուժիցկի)
  • 1999 թվական - «Օվացիա» մրցանակի դափնեկիր «VIP» անվանակարգում, որպես ամենաբազմակողմանի երգչուհու, դերասանուհու, ռեժիսորուհու, հաղորդավարուհու և հեռուստահաղորդավարուհու
  • 2000 թվական - «Տարվա երգ» «Ծաղիկներ» երգի համար (Ա. Ռուժիցկի)
  • 2001 թվական - «Տարվա երգ» «Հեռացիր» երգի համար (Մ. Օռլով)
  • 2002 թվական - «Տարվա երգ» «Մարմնի երաժշտություն» երգի համար (Լ. Կվինտ - Լ. Վորոպաևա)
  • 2003 թվական - «Տարվա երգ» «Միայնակը» երգի համար (Ի. Նիկոլաև)(զուգերգ Իգոր Նիկոլաևի հետ)
  • 2004 թվական - «Տարվա երգ» «Դատապարտված սիրո» երգի համար (Վ. Լոտկին - Լ. Ֆոմինա)
  • 2005 թվական - «Տարվա երգ» «Կուղարկեմ նրա…» երգի համար (Վ. Սմիրնով)։ Տեսահոլովակի ցուցադրում
  • 2005 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Կուղարկեմ նրա…» երգի համար (Վ. Սմիրնով)
  • 2007 թվական - «Տեֆի» ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Թոք-շոուի վարող» անվանակարգում «Լոլիտա։ Առանց կոմպլեքսների» թոք շոուի համար Առաջին ալիքում (թողարկում. «Փորձարկում պատերազմով - զգացմունքի ծնունդ կամ մահ»)
  • 2008 թվական - «Տարվա երգ» «Կողմնրոշումը հյուսիս» երգի համար (Ելենա Կիպեր - Յու. Օսինա-Ֆրիդման)
  • 2008 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Կողմնրոշումը հյուսիս» երգի համար (Ելենա Կիպեր - Յու. Օսինա-Ֆրիդման)
  • 2009 թվական - «Տարվա երգ» «Պատմիր, ինչպես է պետք…» երգի համար (Կ. Լեգոստաև)
  • 2011 թվական - «Տարվա երգ» «Ժամացույցներ» երգի համար (Մ. Ֆադեև)
  • 2013 թվական - «Զվուկովայա դորոժկա» հատուկ մրցանակ որպես «Տարվա խիղճ»
  • 2013 թվական - «Զոլոտոյ գրամոֆոն» «Ես» երգի համար (Յու. Յուրչենկո)
  • 2013 թվական - «Տարվա երգ» «Ես» երգի համար (Յու. Յուրչենկո)

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. У нас учились
  2. https://radioshanson.ru/news/lolita_milyavskaya_zabyla_slova_pesni
  3. https://radioshanson.ru/news/shanson-goda-2016-itogi
  4. https://www.intermedia.ru/news/308482
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Мама - Лолите: «Если бы папа был жив, он бы тебя ненавидел!»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  7. 7,0 7,1 Лолита перестала следить за внешностью
  8. 8,0 8,1 «Лолита Марковна Милявская». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Маленькая Лолита посыпала пшеном лысины прохожих». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  10. «Журнал «Огонёк». Доктор Лолита. Пусть ЖЕНЩИНЕ помогут!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  11. «В «Душе и теле» Лолита показала новый «Формат»». Gay.ru. 24 октября 2005. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
  12. Попов, Роман (21 ноября 2011). «Лолита. В гробу хочу лежать в длинном черном платье». Тайны звёзд. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
  13. «Аудитории «НТВшников» мешают жить чиновники и пьяницы, а не геи». Gay.ru. 28 ноября 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
  14. «НТВшники: Может ли государство лезть в нашу постель?». ՆՏՎ. 27 ноября 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
  15. «Российские знаменитости выступили против гомофобии». Русская служба Би-би-си. 13 октября 2009. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
  16. «Лолита Милявская: Когда националисты уничтожат геев, нам всем придет хана…». Gay.ru. 2 апреля 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին.
  17. «Санкт-Петербург. Пресс-конференция «Неделя против гомофобии: самое время сказать!»». Росбалт. 1 апреля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին.
  18. Остудин, Алексей (29 февраля 2012). «Лолита: Русской Еве для счастья необходим Адам с мозгом!». Трибуна Общественной палаты.
  19. «Вцепившиеся в гривны». Новая газета. 25 октября 2004. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  20. ««Сябров», Меладзе и Лолиту не пустят в ЕС из-за любви к Лукашенко». Lenta.ru. 5 апреля 2006.
  21. Гончарук, Оксана (10 декабря 2013). «На «Песне года» в Москве звезды говорили о Майдане». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  22. Гаспарян, Артур (23 ноября 2014). «Лолита vs Пугачева: «Анатомия» препарации». Московский комсомолец.
  23. Челноков, Макс (5 июля 2014). «Аплодисменты маэстро!». Говорит Москва.
  24. «Поклонники гаранта». Коммерсантъ. 31 декабря 2014.
  25. «Лолита посплетничала о Цекало, Собчак и бабском счастье». delfi.lt. 11 сентября 2012.
  26. «Лолита МИЛЯВСКАЯ: «Хочу, чтобы меня любили одни и ненавидели другие». Королева эпатажа отечественного шоу-бизнеса сегодня отмечает свой день рождения. // konkurent-krsk.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  27. «Лолита - откровенно о несчастном браке с Цекало и о новом муже. В интервью журналу «OK!» 49-летняя певица Лолита Милявская откровенно рассказала о своей личной жизни и призналась, что, наконец, счастлива в браке с пятым мужем - 37-летним теннисистом и тренером по игре в сквош Дмитрием Ивановым. // woman.ru (10 июля 2013 года)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  28. род. 6 мая 1968 года в городе Фастов, Киевская область (см. [1] Արխիվացված 2014-12-04 Wayback Machine); состояние свыше 350 млн долл., представлен в российском списке Форбс
  29. «Светская хроника. Лолита провела медовый месяц в Болгарии // ru.tsn.ua». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  30. У Лолиты новый фаворит: молодой тренер по игре в сквош // showbiz.siteua.org
  31. Лучший друг мужа Лолиты: «В Могилёве у Димы осталась дочка от первого брака!» // kp.by(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլիտա Միլյավսկայա» հոդվածին։