Անաստասիա Զավորոտնյուկ

ռուս դերասանուհի

Անաստասիա Յուրևնա Զավորոտնյուկ (ռուս.՝ Анастасия Юрьевна Заворотнюк, ապրիլի 3, 1971(1971-04-03)[1], Աստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2006)[2]։ «ՏԷՖԻ-2005» մրցանակի դափնեկիր։

Անաստասիա Զավորոտնյուկ
ռուս.՝ Анастасия Юрьевна Заворотнюк
Ծնվել էապրիլի 3, 1971(1971-04-03)[1] (53 տարեկան)
ԾննդավայրԱստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա և Աստրախանի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար, հեռուստահաղորդավարուհի և երգչուհի
Ակտիվ շրջան1991-ից
Ծնողներմայր՝ Valentina Zavorotnyuk?
Ամուսին(ներ)Պյոտր Չերնիշև
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0953816
zavorotnuck.ru
Անաստասիա Զավորոտնյուկ՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Անաստասիա Զավորոտնյուկը (անձնագրով[3] 1999 թվականից մինչև 2009 թվականը կրել է ամուսնու ազգանունը՝ Ստրյուկովա) ծնվել է 1971 թվականի ապրիլի 3-ին[4] Աստրախանում։ Մայրը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալենտինա Զավորոտնյուկը, աշխատել է Աստրախանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Հայրը՝ Յուրի Անդրեևիչ Զավորոտնյուկը, եղել է հեռուստառեժիսոր, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ Վաղ տարիքից Անաստասիա Զավորոտնյուկը որոշել է դառնալ թատրոնի դերասանուհի, ազատ ժամանակ զբաղվել է երաժշտությամբ ու պարերով, եղել է «Лотос» պարային անսամբլի անդամ։ Ավարտել է Աստրախանի № 1 մանկական երաժշտական դպրոցը[5]։

1988-1989 թվականներին Անաստասիա Զավորոտնյուկը սովորել է Աստրախանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, սակայն կիսատ է թողել ուսումն ու ընդունվել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա (Ավանգարդ Լեոնտևի կուրս)։ 1991 թվականին թողարկվել է Անաստասիա Զավորոտնյուկի մասնակցությամբ առաջին ֆիլմը՝ Թամարա Պավլյուչենկոյի «Մաշենկա» կինոնկարը (Նաբոկովի գրքի մոտիվներով), իսկ 1993 թվականին Անաստասիա Զավորոտնյուկը, ավարտելով Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան, դարձել է Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոն-ստուդիա։

Նույն թվականին նա հնչյունավորել է Քրիստոֆեր Ռոբինին «Վինի Թուխի նոր արկածները» մուլտֆիլմում։ Թատրոնում աշխատելու տասը տարիների ընթացքում նա խաղացել է 29 ներկայացումներում. նրա ամենասիրելի դերը Վարյայի դերն է «Կրքեր ըստ Բումբարաշի» ներկայացման մեջ։

Դերասանուհին մեծ ճանաչում է ձեռք բերել «Իմ գեղեցիկ դայակը» (ռուս.՝ «Моя прекрасная няня») սերիալի շնորհիվ, որում նա հայտնվել է բոլորովին պատահաբար. նրան պարզապես զանգահարել են ու առաջարկել դեր սերիալում, որի մասին նա պատկերացում անգամ չի ունեցել։ Ուկրաինական առոգանությունը Զավորոտնյուկը վերցրել է Օլգա Բլոկ-Միրիմսկայայից, ով նրա հետ աշխատում էր նույն թատրոնում։

Դերասանական գործունեությունից բացի Անաստասիա Զավորոտնյուը հանդես է գալիս որպես հեռուստահաղորդավարուհի։ 2005 թվականին նա փոխարինել է Թինա Կանդելակիին՝ վարելով «Լավ երգեր» (ռուս.՝ «Хорошие песни») հաղորդումը ՍՏՍ հեռուստաալիքով։ Վարել է «Խոհանոց սկսնակների համար» (ռուս.՝ «Кухня для чайников»), «Պարեր աստղերի հետ», «Պարեր սառույցի վրա» հեռուստանախագծերը։ Եղել է «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուի հաղորդավար Մարատ Բաշարովի (2008 թվական), Իրինա Սլուցկայայի (2009 թվական) ու Պյոտր Չեռնիշևի (2014 թվական) հետ։ Դմիտրի Դիբրովի հետ վարել է «Ամուսնական խաղեր» (ռուս.՝ «Брачные игры», Առաջին ալիք, 2010) հեռուստաշոուն, Մարատ Բաշարովի հետ՝ «Սառույց և կրակ» (Առաջին ալիք]], 2010) հեռուստաշոուն։

Անաստասիա Զավորոտնյուկը եղել է «Ժողովրդական աստղ» (ТРК Ուկրաինա) հեռուստաշոուի, «Զարմացրու ինձ» (ТВ3) մոգական շոուի, ինչպես նաև «Ոսկե տերև» (ռուս.՝ «Золотой лист») թատերական մրցույթի ժյուրիի անդամ։ Միխայիլ Բոյարսկու հետ մասնակցել է «Երկու աստղ» (Առաջին ալիք) հեռուստաշոուին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2012 թվականի սեպտեմբերի 30-ին Առաջին ալիքով եթեր է հեռարձակվել «Նաստյա» հումորային թոք-շոուն[6]։ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Առաջին ալիքը որոշել է փակել այդ հաղորդումը, քանի որ այն ունեցել է ցածր վարկանիշ[7]։

2013 և 2014 թվականներին Անաստասիա Զավորոտնյուկը վարել է «Երկու աստղ» հեռուստաշոուն։ 2014 թվականին նա նկարահանվել է «Ես այլևս չեմ վախենում» (ռուս.՝ «Я больше не боюсь») սերիալում։

2016 թվականի դեկտեմբերի 31-ին նա Դմիտրի Կոլչինի հետ վարել է «Բոլոր աստղերն Ամանորին» (ռուս.՝ «Все звёзды в Новый Год») շոուն և եղել «Ամանորյա միլիարդ» (ռուս.՝ «Новогодний миллиард») շոուի վարողներից մեկը ՆՏՎ հեռուստաալիքով։

Անձնական կյանք խմբագրել

Անաստասիայի Զավորոտնյուկի առաջին ամուսնությունը գերմանացի գործարար Օլաֆ Շվարցկոպֆի հետ տևել է շուրջ մեկ տարի։

Երկրորդ ամուսնուց՝ գործարար Դմիտրի Ստրյուկովից ունեցել է երկու երեխա՝ Աննան (ծնվել է 1996 թվականի հունվարի 14-ին)[8] և Մայքլը (ծնվել է 2000 թվականի հուլիսի 13-ին)[9]։ Այդ ամուսնության ընթացքում Անաստասիա Զավորոտնյուկը երեք տարվա ընթացքում երկար ժամանակ է անցկացրել ԱՄՆ-ում՝ զբաղվելով անշարժ գույքի առևտրով Լոս Անջելեսում և Չիկագոյում[10]։

2006 թվականից մինչև 2008 թվականի փետրվարի 14-ը հանդիպել է դերասան Սերգեյ Ժիգունովի հետ[11][12]։

2008 թվականի սեպտեմբերի 22-ին Անաստասիա Զավորոտնյուկն ամուսնացել է գեղասահորդ Պյոտր Չեռնիշևի հետ[13][14]։

Արվեստ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ Մաշենկա Машенька Մաշենկա
1992 ֆ Ճայը Чайка
1993 ֆ Лихая парочка Լիզկա
2002 ֆ Ժառանգորդը Наследник Նաստյա
2004-2009 ս Իմ գեղեցիկ դայակը Моя прекрасная няня Վիկա
2007 ֆ Ապոկալիպսիսի կոդը Код Апокалипсиса Դարյա / Մարի
2007 ֆ Շեքսպիրը չէր էլ երազի Шекспиру и не снилось Лизон
2008 ֆ Ոչ իդեալական կին Неидеальная женщина Լյուբանյա
2009 ֆ Գտածո Артефакт Ռիտա
2009 ֆ Գոգոլ։ Ամենամոտը Гоголь. Ближайший Սմիրնովա-Ռոսետ
2010 ս Ամանդա Օ Аманда О Ամանդա Օ
2011 ֆ Տունը եզրին Дом на краю Աննա
2011 ֆ Փեսացու ըստ հայտարարության Жених по объявлению Վերա
2011 ֆ Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակներ Служебный роман. Наше время Օլյա Ռիժովա
2012 ֆ Մայրեր Мамы[15] Նադեժդա Պուշկարյովա
2012 ֆ «Սպիտակ գիշերների» թագուհին Хозяйка «Белых ночей» Մարինա
2012 ս Охота на гауляйтера Գալինա Պոմազան
2012-2013 ս Не плачь по мне, Аргентина[16] Քրիստինա
2013 ֆ Թութակ Club Попугай Club հնչյունավորում
2013 ս Семья 3Д Վիկա Դերգունովա
2013 ս Կանայք սահմանին Женщины на грани Մարինա Ռուդենկո
2014 ս Ես այլևս չեմ վախենում Я больше не боюсь Վերա Կոլցովա
2014 ս Հրահրիչ Провокатор Կիրա
2014 ֆ Մայրեր 3 Мамы 3 Նադեժդա
2014 ս Բաժին Отдел Օլգա Իլինա
2015 ֆ Սեր և ծով Любовь и море Մարինա
2015 ս Чужая милая Նատալյա Կապուստինա
2016 ս Քնածները Спящие Ագնեսա

Դերեր թատրոնում խմբագրել

  • «Կրքեր ըստ Բումբարաշի» – Վարյա
  • «Սովորական պատմություն» – Նադենկա
  • «Билокси-блюз» – Դեզզի
  • «Նավաստիների լռություն» – Տանյա
  • «Միֆ Դոն Ժուանի մասին» – Ժանետ
  • «Գիժը» – Տանյա, Օլյա
  • «Անեկդոտներ» – Կատիշ
  • «Прощайте… и рукоплещите» – Մարիանա
  • «Էլի Վան Գոգ» – աղջիկ կլինիկայում
  • «Բախտախնդիր Ֆելիքս Կրուլի խոստովանությունները» – Էլինոր Տվենտիմեն
  • «Վտանգավոր կապեր» – Էմիլի
  • «Վերջինները» – Նադեժդա
  • «Սեքս, սուտ և տեսանյութ» – Սինտիա Բիշոպ
  • «Ընթրիք հիմարի հետ»
  • «Ամեն ինչ ինչպես մարդկանց մոտ» – Սյուզետա
  • «100 իեն ծառայության համար»
  • «Ամեն օր բարեկենդան չի լինի», Ալեքսանդր Օստրովսկի – Ագնիա
  • «Աստղային ժամ տեղի ժամանակով»
  • «Ապուշը», Ֆեոդոր Դոստոևսկի
  • «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա», Ալեքսանդր Օստրովսկի
  • «Հատակում», Մաքսիմ Գորկի
  • «Հին թաղամաս»
  • «Երրորդն ավելորդ է»
  • «Բոլոր տղամարդիկ անում են դա»

Հեռուստատեսություն խմբագրել

  • «Լավ երգեր» (ռուս.՝ «Хорошие песни»)
  • «Խոհանոց սկսնակների համար» (ռուս.՝ «Кухня для чайников»)
  • «Պարեր աստղերի հետ» (ռուս.՝ «Танцы со звёздами»)
  • «Պարեր սառույցի վրա» (ռուս.՝ «Танцы на льду»)
  • «Սառցե դարաշրջան» (ռուս.՝ «Ледниковый период»)
  • «Ամուսնական խաղեր» (ռուս.՝ «Брачные игры»)
  • «Սառույց և կրակ» (ռուս.՝ «Лёд и пламень»)
  • «Մեծ մրցավազքեր» (ռուս.՝ «Большие гонки»)
  • «Смачна ліга»
  • «Փառքի րոպե» (ռուս.՝ «Минута славы»)
  • «Նաստյա» (ռուս.՝ «Настя»)[17]
  • «Երկու աստղ» (ռուս.՝ «Две звезды»)
  • «Ֆորտ Բոյար» (ռուս.՝ «Форт Боярд»)
  • «Ինչպես երկու կաթիլ» (ռուս.՝ «Как две капли»)
  • «» (ռուս.՝ «Вместе с дельфинами»)
  • «Նոր առավոտ» (ռուս.՝ «Новое утро»)
  • «Կինոշոու» (ռուս.՝ «Киношоу»[18])

Տեսահոլովակ խմբագրել

  • 2014 – «Только любовь починит» (Բի-2, OST «Մայրեր 3» (ռուս.՝ «Мамы-3»)

Մուլտֆիլմեր խմբագրել

  • 1992-1993 − «Վինի Թուխի նոր արկածները» (ռուս.՝ «Новые Приключения Винни Пуха»), հնչյունավորել է Քրիստոֆեր Ռոբինին

Ճանաչում խմբագրել

Պետական պարգևներ խմբագրել

  • 2006 – «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[2]

Հասարակական մրցանակներ խմբագրել

  • 2005 – «Ոսկե Օստապի» մրցանակի դափնեկիր «Կնոջ լավագույն կատակերգական դեր» անվանակարգում – «Իմ գեղեցիկ դայակը» կատակերգական հեռուստասերիալում դայակ Վիկտորյա Պրուտկովսկայայի դերակատարման համար
  • 2005 – «Տարվա շապիկ» մրցանակի դափնեկիր «Տարվա հայտնություն» անվանակարգում
  • 2005 – «Top X Sexy» մրցանակի դափնեկիր «Ամենասեքսուալ դերասանուհի» անվանակարգում
  • 2005 – «ՏԷՖԻ-2005» ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Դեմքեր» կատեգորիայի «Կնոջ դերակատար հեռուստատեսային ֆիլմում/սերիալում» – «Իմ գեղեցիկ դայակը» կատակերգական հեռուստասերիալում դայակ Վիկտորյա Պրուտկովսկայայի դերակատարման համար
  • 2005«Glamour» ամսագրի մրցանակի դափնեկիր «Տարվա հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում (Ռուսաստան)
  • 2005 – «Ոսկե յոթնյակ» մրցանակի դափնեկիր «Հայրենական դերասանուհի սեքս-սիմվոլ» անվանակարգում
  • 2006 – «Հեռուստաշաբաթ» մրցանակի դափնեկիր «Տարվա լավագույն հեռուստադերասանուհի» անվանակարգում
  • 2007 – «Ոսկե յոթնյակ» մրցանակի դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
  • 2007ԱԴԾ երկրորդ մրցանակի դափնեկիր «Դերասանական աշխատանք» անվանակարգում – «Ապոկալիպսիսի կոդը» գեղարվեստական ֆիլմում ԱԴԾ սպայի դերը կատարելու համար
  • 2008 – «Ոսկե յոթնյակ» մրցանակի դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Указ Президента Российской Федерации В. Путина от 27 марта 2006 года № 266 «О награждении государственными наградами Российской Федерации»» (русский). kremlin.ru — в данном документе Анастасия Юрьевна Заворотнюк значится под фамилией Стрюкова. 2006 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Инна Фомина (2009 թ․ սեպտեմբերի 28). «Анастасия Заворотнюк: «Петя все терпел»». Издательство Семь Дней. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  4. «Анастасия Заворотнюк» (ռուսերեն). Вокруг ТВ. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Полина Валеева и Виктор Горячев (2008 թ․ հոկտեմբերի 28). «Анастасия Заворотнюк показала мужу город детства». "Теленеделя" №43(56). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  6. «Шоу «Настя» на первом канале - фиаско?!» (ռուսերեն). xage.ru. 1.9.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. Надежда ռուս.՝ Дунаева. (2012 թ․ դեկտեմբերի 18). «Шоу «Настя» закрывается» (ռուսերեն). www.vmdaily.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  8. «Анна Заворотнюк» (ռուսերեն). Вокруг ТВ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  9. «Скандал на дне рождения сына Заворотнюк! Настя не пустила к ребенку его отца» (ռուսերեն). Lady.RU. 2008 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  10. Телеканал «Украина», передача «Добро пожаловать» от 07.04.2013
  11. «Жигунов и Заворотнюк расстались» (ռուսերեն). MIGnews.com. 2008 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  12. Евгений Утров. (2008 թ․ մայիսի 12). «Заворотнюк и Жигунов отменили свадьбу» (ռուսերեն). Utro.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  13. «Анастасия Заворотнюк вышла замуж» (ռուսերեն). for-ua.com. 2008 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  14. «Заворотнюк и Чернышев тайно венчаются в Крыму» (ռուսերեն). www.tv.ua. 2008 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  15. «Информация о фильме «Мамы»». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  16. «Информация о сериале «Не плачь по мне, Аргентина»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  17. «Анастасия Заворотнюк сделала шоу имени себя» (ռուսերեն). Первый канал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  18. «Максим Аверин и Анастасия Заворотнюк узнают тайны создания великих кинолент» (ռուսերեն). Экспресс газета. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Զավորոտնյուկ» հոդվածին։