ՍՏՍ (հեռուստաընկերություն)

(Վերահղված է СТСից)

ՍՏՍ (ռուս.՝ Сеть Телевизионных Станций, СТС), ռուսական դաշնային հեռուստաընկերություն[1]։

СТС
ՍՏՍ
«Сеть Телевизионных Станций» ՓԲԸ
Երկիր Ռուսաստան Մոսկվա
Հեռարձակման գոտի Ռուսաստան
Հեռարձակման լեզուռուսերեն
Հեռարձակման սկսման թվական1996
Փոխարինվել էAMTV
Հիմնադիր8 մարզային հեռուստաալիքներ
ՍեփականատերСТС Медиа,
Modern Times Group
🌐ctc.ru

Պատմություն խմբագրել

Հեռուստաընկերությունը հիմնվել է 1996 թ. դեկտեմբերի 1-ին[2][3]։ Առաջին ռուսական հեռուստաընկերությունն է, որը ստեղծվել է մարզային հեռուստակայանների համագործակցության հիմունքով։ Պատկանում է «ՍՏՍ Մեդիա» հոլդինգին, որը համարվում է Modern Times Group մեդիահոլդինգի դուստր ընկերությունը։

Ալիքի եթերում մեծ տեղ են զբաղեցնում ֆիլմեր, հեռուստասերիալներ, մուլտֆիլլմներ և ժամանցային հաղորդումներ։ Հեռուստաալիքը ուղղված է 6-ին մինչ 54 տարեկան անձանց համար։ 1999 թ. ալիքի ցուցանիշները մոտեցան կենտրոնական ալիքներին[4]։

Ռուսաստանում հասանելի է 95,2 % բնակչության համար[5]։ 2009 թ. ալիքը փոփոխեց իր ուղղվածությունը, ընտանեկանից անցնելով երիտասարդական։ Միջին բաժինը 2009 թ. հասավ 9%-ի, ինչը համառուսական ալիքների շարքում 4-րդ տեղն է[6]։

Հեռարձակում խմբագրել

  • Եթերային
    • Պոտենցիալ դիտողների թիվը՝ 120 միլիոն մարդ[7]
    • Հեռարձակվում է Ռուսաստանի բոլոր ժամային գոտիներով։
    • Հասանելի է Ռուսաստանի 1081 բնակավայրերում, ներառյալ բոլոր միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքները։
    • Փաստացի եթերային ներխուժումը - ՌԴ տարածքին 95,2 %
  • Արբանյակային*

Հեռուստաալիքը Eutelsat, Intelsat, ABS, Բոնում, Յամալ և Էկսպրեսս արբանյակների կողմից հեռարձակվում է ամբողջ աշխարհում։

Հաղորդավարներ խմբագրել

  • Ալեկսանդր Պուշնոյ
  • Թինա Կանդելակի
  • Նատաշա Իոնովա (Глюк’оZа)
  • Մարիա Զիկովա
  • Միխաիլ Բաշկատով
  • Բորիս Կորչևնիկով
  • Վալդիս Պելշ
  • Նատալյա Ստեֆանենկո
  • Տաշա Ստրոգայա
  • Ֆյոդոր Բոնդարչուկ

Պատկերանիշներ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Առաջին լոգո (1 դեկտեմբեր 1996 — 21 սեպտեմբեր 1997)
  Երկրորդ լոգո (22 սեպտեմբեր 1997 — 9 դեկտեմբեր 2001)
  Երրորդ լոգո (10 դեկտեմբեր 2001 — 21 օգոստոս 2005)
  Չորրորդ լոգո (22 օգոստոս 2005 — 14 սեպտեմբեր 2012)
  Հինգերորդ լոգո (1 սեպտեմբեր 2007 — 14 սեպտեմբեր 2012)
  Վեցերորդ լոգո (15 սեպտեմբեր — 25 դեկտեմբեր 2012)


Հեռուստաալիքը փոխել է 6 լոգո, ներկայիս լոգոն թվթվ 7-րդն է։ 1996-1999 թթ. տեղակայված էր ներքևում՝ ձախ կողմում։ 1999 թվականից մինչ այժմ գտնվում է վերևում՝ ձախ կողմում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել