Լոդովիկո Կարաչի
Լոդովիկո Կարաչի (ապրիլ 1555[1], Բոլոնիա, Պապական մարզ[2] - նոյեմբերի 13, 1619[3][4][5][…], Բոլոնիա, Պապական մարզ), իտալացի նկարիչ, փորագրիչ և քանդակագործ, Բոլոնիայի դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։
Լոդովիկո Կարաչի | |
---|---|
Ծնվել է | ապրիլ 1555[1] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 13, 1619[3][4][5][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, fresco painter և վիզուալ արտիստ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Vision of Saint Francis of Assisi?, Madonna and Child with St. Hyacinth? և Madonna and Child? |
Ուսուցիչ | Պրոսպերո Ֆոնտանա[6] և Տինտորետտո |
Աշակերտներ | Antonio Maria Fabrizi? |
Ներշնչվել է | Անիբալե Կարաչի |
Անդամակցություն | Սուրբ Ղուկասի ակադեմիա[7] |
Ludovico Carracci Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊրոսպերո Ֆոնտանայի աշակերտ Լոդովիկո Կարաչին իր բազմաթիվ ճամփորդությունների ժամանակ ուսումնասիրել է իտալացի վարպետների աշխատանքները։ Վերադառնալով Բոլոնիա՝ արվեստը վերակենդանացնելու վեհ նպատակով, նա իր զարմիկների՝ Ագոստինոյի և Անիբալեի հետ հիմնեց նկարչության նոր դպրոց՝ «Academia degli Incamminati» (բառացիորեն՝ «Ճիշտ ուղին բռնածների ակադեմիա») որը, չնայած մաներիստների ծաղրանքին, շուտով դարձավ Իտալիայի գեղարվեստական կրթության կենտրոնը։ Նրա սկզբունքների մաս էին կազմում բնության անմիջական դիտարկումը, հնագույն արվեստի ուսումնասիրությունը և մեծ վարպետների նմանակումը. գծագրության և շարժման մեջ՝ Միքելանջելոյին, գույնի մեջ՝ Տիցիանին, կոմպոզիցիայի և արտահայտման մեջ՝ Ռաֆայել Սանտիին։
Թեև այս ակադեմիայի նկարիչները (օրինակ՝ Կարաչիի առաջին օգնական Ջակոմո Կավեդոնեն), ում Լոդովիկո Կարաչին ինքն է անվանել «էկլեկտիկ», առանձնանում էին իրենց յուրօրինակ ոճով, նրանց աշխատանքում նմանություններ կային գեղանկարչության հայտնի գլուխգործոցների հետ։ Լոդովիկո Կարաչիի վաղ շրջանի աշխատանքներում (օրինակ՝ Բոսկոյի Սուրբ Միքելեի եկեղեցու ֆրեսկոներում) չափազանց նկատելի է Կորեջիոյի և Պարմիջանինոյի նմանակումը։ Իր ավելի հասուն ստեղծագործություններում զգացվում է, որ նա ավելի անկախ է գործում (օրինակ՝ «Սրբուհին փառքի մեջ» և Սուրբ Բենեդիկտի կյանքը Բոսկոյի Սուրբ Միքել մենաստանում ֆրեսկոներում)։ Էրմիտաժում են գտնվում «Սուրբ ընտանիքը», «Խաչակրում» և «Սուրբ Սեբաստիան» նկարները։ Նկարչին է վերագրվում հայտնի «Շախմատիստներ» կտավը, որն առանձնանում է հոգեբանական խոր գծերով և լույսի ու ստվերի նուրբ խաղով։
Պատկերասրահ
խմբագրել-
Մադոննա Բարգելինի. 1588. Բոլոնիայի ազգային պատկերասրահ
-
Սբ. Կեսարիա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Waterhouse E. Italian Baroque Painting — London: Phaidon Press, 1962. — P. 85.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 BeWeB
- ↑ Posner D. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1977. — Vol. 20.
- ↑ Nicolaci M. Caravaggio's Rome 1600-1630 (English edition) — Milan: 2012. — Vol. Essays. — P. 261. — ISBN 978-88-572-1387-3