Ագոստինո Կարաչի (իտալ.՝ Agostino Carracci, օգոստոսի 16, 1557, Բոլոնիա, Պապական մարզ[1] - մարտի 22, 1602(1602-03-22)[2][3][4][…], Պարմա, Պարմայի դքսություն), իտալացի նկարիչ և փորագրիչ։

Ագոստինո Կարաչի
իտալ.՝ Agostino Carracci
Ծնվել էօգոստոսի 16, 1557
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[1]
Վախճանվել էմարտի 22, 1602(1602-03-22)[2][3][4][…] (44 տարեկան)
Մահվան վայրՊարմա, Պարմայի դքսություն
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն և դիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[5]
Ուշագրավ աշխատանքներAnnunciation?, The Last Communion of St Jerome? և Hairy Harry, Mad Peter and Tiny Amon by Agostino Carracci?
ՈւսուցիչDomenico Tibaldi?, Պրոսպերո Ֆոնտանա և Բարտոլոմեո Պասերոտի
ԱշակերտներGiovanni Lanfranco? և Անտոնիո Մարցիալե Կարաչի
ԶավակներԱնտոնիո Մարցիալե Կարաչի[6]
 Agostino Carracci Վիքիպահեստում

Նկարիչ Անիբալե Կարաչիի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Ագոստինոն պատրաստվում էր դառնալ ոսկերիչ, սակայն հետևելով իր հորեղբոր որդու՝ Լոդովիկո Կարաչիի խորհրդին, դառնում է նկարիչ։ Լոդովիկոն մեծ ազդեցություն է ունեցել Ագոստինոյի` նկարիչ կայանալու գործում։ Բացի այդ, նա սովորել է գեղանկարչություն է Պրոսպերո Ֆոնտանայի, Բարտոլոմեո Պասերոտիի, Դոմենիկո Տիբալդիի մոտ, ճանապարհորդել է Լոմբարդիա, այցելել Վենետիկ։ Շատ կարդացած լինելով` նա Կարաչի եղբայրների կողմից կազմակերպված «Ճշմարիտ ուղով ընթացողների ակադեմիայում» (իտալ.՝ Academia degli Incamminati) վարել է արվեստի տեսության մասին դասախոսություններ։ Նրա փոքրաքանակ գեղանկարչական աշխատանքները (դրանցից լավագույններն են Հռոմի Պալացցո Ֆարնեզեի ֆրեսկոները, որոնք նա նկարել է եղբոր` Անիբալե Կարաչիի հետ, «Սբ. Իերոնիմայի հաղորդությունը» և «Տիրամոր համբարձումը»` Բոլոնիայի ազգային պատկերասրահում) տարբերվում են նկարի ճշգրտությամբ և պայծառ, լուսավոր երանգավորմամբ։

Ագոտինոն ավելի հայտնի փորագրիչ էր, քան իր եղբայր Անիբալեն։ Ընդօրինակելով Կորտ Կորնելիսին` նա վարպետացել է փորագրության մեջ։ Նրա առավել հայտնի փորագրություններից են` «Խաչելություն» (Տինտորետտոյի հետ, 1589 թվական), «Էնեաս և Անխիս» (Բարոչչինոյի հետ, 1595 թվական), «Աստվածամայրը մանուկի հետ» (Կորեջիոյի հետ), «Սբ. Անտոն Մեծի գայթակղությունը», «Սբ. Հիերոնիմոս» (Տինտորետտոյի հետ), ինչպես նաև` որոշ փորագրություններ իր սեփական աշխատանքներից։ Ագոստինո Կարաչին ճանաչում է ձեռք բերել էրոտիկ բնույթի իր փորագրությունների շնորհիվ, նկարազարդելով Արետինոյի այսպես կոչված «Դիրքերը»։

Ագոստինո Կարաչիի էրոտիկ փորագրություններ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Неустроев А. А. (1890–1907). «Карраччи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել