Լյուկ Մաքֆարլեյն (անգլ.՝ Luke Macfarlane, հունվարի 19, 1980(1980-01-19)[1], Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան և երաժիշտ, առավել հայտնի է «Քույրեր և եղբայրներ» հեռուստասերիալում կատարած Սքոթի Ուենդլի դերակատարմամբ։

Լյուկ Մաքֆարլեյն
Luke Macfarlane.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 19, 1980(1980-01-19)[1] (43 տարեկան)
Ծննդավայր՝Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն՝Flag of Canada.svg Կանադա
Flag of the United States.svg ԱՄՆ[2]
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 1682832

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում։ Հայրը՝ Թոմասը եղել է Արևմտյան Օնտարիոյի համալսարանի ուսանողական դպրոցի տնօրենը, իսկ մայրը՝ տեղի հոգեբուժական հիվանդանոցի բուժքույր։ Քույրերի՝ Ռութի և Ռեբեկայի հետ ավարտել է Լոնդոնի կենտրոնական միջնակարգ դպրոցը։

Դերասանական կարիերաԽմբագրել

Վաղ տարիքում սովորել է Լեսթեր Փիրսոնի արվեստի Լոնդոնյան դպրոցում։ Արդյունքում ընդունվել է Նյու Յորքի Ջուլիարդի դպրոց[3] , որը փայլուն կերպով ավարտել է 2003 թվականին։ Ուսուցողական թատրոնի բեմում մասնակցություն է ունեցել «Ռոմեո և Ջուլիետ», «Ռիչարդ III», «Ցասման ողկույզները», «Ինչպես կցանկանք» և այլ ներկայացումներում։

Եղել է «Playwrights Horizons» թատերախմբի ամենաերիտասարդ չորս դերասաններից[4]։ 2004 թվականի մայիսին հանդես է եկել հայտնի ոչ բրոդվեյյան «Vineyard» թատրոնի բեմում, որտեղ՝ «Where Do We Live» ներկայացման մեջ կատարել է գլխավոր դեր, որն էլ 2005 թվականին արժանացել է GLAAD մրցանակի[5]։

2006 թվականի ամռանը «Playwrights Horizons» բեմում Ուիլ Քլեյբերգի և Հեմիշ Լիքլեյթերի հետ դերակատարում է ունեցել «The Busy World is Hushed» ներկայացման մեջ, իսկ 2007 թվականին այդ պիեսով հյուրախաղերի է մասնակցել Լոս Անջելեսի «Skirball Cultural Center»-ում։

Հեռուստատեսությունում նրան հաջողություն է բերել АВС հեռուստաընկերության «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում կատարած Սքոթի Ուենդլի դերակատարումը, որը Քևին Ուոքերի ամուսինն է, իսկ վերջինիս դերը կատարում է բրիտանացի դերասան Մեթյու Ռիզը[6]։ Նաև նկարահանվել է FX հեռուստաալիքի «Անյտեղ» հեռուստասերիալում և Ռոբերտ Օլթմենի «Թեներն ընդդեմ Թեների» մինի-սերիալում[7]։

Դերակատարում է ունենում մի քանի կանադական թատրոններում, հանդիսանում է բազմաթիվ թոք շոուների հյուր։ Նաև որպես հաղորդավար նրան հաճախ հրավիրում են մի շարք մրցանակաբաշխություննոերում։

Անձնական կյանքԽմբագրել

Լյուք Մաքֆարլեյնը բացահայտ գեյ է։ Հանրային քամինգ աութ կատարել է 2008 թվականին[8][9]։ 2018 թվականի հունիսի 12-ին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն[10]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Քինսի Kinsey Բրյուս Քինսի
2004 ս Թեններն ընդդեմ Թենների Tanner on Tanner Ստյուարտ Դեբարջ
2005 ս Այնտեղ Over There Ֆրենկ Դամֆի
2006 ֆ Կանչ Recalled լեյտենանտ Սեֆթոն
2006 ֆ Թակարդում հայտնվածները Trapped Ashes Վինսենթ
2006-2011 ս Քույրեր և եղբայրներ Brothers & Sisters Սքոթի Ուենդել
2009 ս Երկաթգիծ Iron Road Ջեյմս Նիկոլ
2012 ս Գեղեցկուհին և հրեշը Beauty & the Beast Բերթրան
2013 ս բավարարում Satisfaction Ջեյսոն Հոուել
2013 ս Տեսադաշտում Person of Interest Ալան Ֆեյհի
2013 ս Սմեշ Smash Պատրիկ Դիլոն
2013 ֆ Էրեկցիա Erection Դին
2014 ֆ Հուշերի ալբոմ The Memory Book Գեյբ Սինքլեր
2014-2017 ս Գիշերային հերթափոխ The Night Shift Ռիկ Լինքոլն
2015 ս Սուպերգրլ Supergirl Գործակալ Դոնովան
2015 ֆ Սուրբ ծննդյան երկիր Christmas Land Թաքեր
2015-2019 ս Քիլլջոյս Killjoys Դ’ավին Ջաքոբի
2016 ֆ Սուրբ ծննդյան խոստում The Mistletoe Promise Նիկ
2016-2017 ս Գթասրտության փողոց Mercy Street Հենրի Հոփքինս
2017 ֆ Բաղձալի երազանք The Birthday Wish Դեյվ
2017 ֆ Քար, մկրատ, թուղթ Rock, Paper, Scissors Փիթեր Հարիս
2017 ֆ Մեգիի Սուրբ ծննդյան հրաշք Maggie's Christmas Miracle Քեյսի Քամինս
2018 ֆ Կոշիկների սիրահարի Սուրբ ծննդյան արկածները A Shoe Addict's Christmas Ջեյք Մարսդեն
2019 ֆ Ուղղակի ավելացրու ռոմանտիկա Just Add Romance Ջեյսոն Թաքեր
2019 ֆ Բանականություն, զգացմունք և ձնեմարդ Sense, Sensibility & Snowmen Էդվարդ Ֆերրիս
2020 ֆ Միավորում Վալենտինի օրը A Valentine's Match Զաք Ուիլյամս
2020 ֆ Սուրբ Ծնունդ շատոյում Chateau Christmas Ջեքսոն Լյուիս
2021 ֆ Սիրո մատնազարկ Taking a Shot at Love Ռայան
2021 ֆ Սուրբ Ծնունդն իմ սրտում Christmas in My Heart Շոն Գրանտ
2021 ֆ Տոների ընկերակցություն Single All the Way Ջեյմս

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://www.instagram.com/p/CBV8eXLBlwd/
  3. Rosenblum Ira (October 2008)։ «Q&A With Luke Macfarlane»։ The Juilliard School։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-12-ին։ Վերցված է 2021-12-29 
  4. «Juvenilia, Tale of College Kids and Games of Seduction, Opens Off-Bway Dec. 7 | Playbill»։ Playbill։ 7 December 2003։ Վերցված է 20 October 2016 
  5. «Where Do We Live | Written & Directed by Christopher Shinn»։ Vineyard Theatre։ 21 February 2013։ Վերցված է 20 October 2016 (չաշխատող հղում)
  6. «Matthew Rhys on Brothers and Sisters»։ Telegraph.co.uk։ Վերցված է 20 October 2016 
  7. Stanley Alessandra (5 October 2004)։ «16 Years Later, It's a Sendup of a Sendup»։ The New York Times։ Վերցված է 20 October 2016 
  8. «'Brothers & Sisters' Actor Comes Out. (April 16, 2008)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-21-ին։ Վերցված է 2011-09-22 
  9. Chelin Pamela (2008-04-15)։ «A commitment to himself»։ The Globe and Mail (Toronto)։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-06-ին։ Վերցված է 2013-08-06 
  10. Macfarlane Luke (2020-06-12)։ «Two years ago today I became an American citizen. WIth my Macfarlane family tartan tie I took an oath of allegiance with people born in many different countries. #vote» 

Արտաքին հղումներԽմբագրել